ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

Դպրոցական գարնանային արձակուրդները տեղափոխվել են մարտի 2-ից 8-ը

Մարտի 3, 2020
Դպրոցական անցուդարձ Պաշտոնական

Հանրապետությունում սուր շնչառական` կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում որոշում է կայացվել ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանով նախատեսված գարնանային արձակուրդները 2-12-րդ դասարանցիների համար մարտի 23-ից 29-ը ներառյալ տեղափոխել 2020 թվականի մարտի 2-ից 8-ը ներառյալ, իսկ առաջին դասարանցիների համար՝ մարտի 16-ից…

ՎՊՀ ռեկտոր է ընտրվել Ռուստամ Ռաֆիկի Սահակյանը

Մարտի 2, 2020
Պաշտոնական

«Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2020 թվականի մարտի 1-ին կայացած նիստում, խորհրդի համապատասխան որոշմամբ, ՎՊՀ ռեկտոր է ընտրվել Ռուստամ Ռաֆիկի Սահակյանը։

Նախապես հաստատված 5 թեկնածուներից մեկը՝ Արմեն Ծատուրյանը, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում քվեները բաշխվել են հետևյալ կերպ՝ Ռուբիկ Դալլաքյան՝ 1, Ստեփան Ստեփանյանց՝…

Քննարկվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի նոր փուլը

Փետրվարի 28, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման նոր փուլին, զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր: Ելենա Միլոշևիչը ներկայացրել է ծրագրի շրջանակում մեր երկրի հետ համագործակցության դրական արդյունքները`…

Ամփոփվել են վերապատրաստվող կազմակերպությունների ընտրության մրցույթի արդյունքները

Փետրվարի 28, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնելու համար երաշխավորվել են Ուսուցման ազգային հիմնադրամը և «Հույս և Ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական հասարակական կազմակերպությունը: Հրամանի համար հիմք է ծառայել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի…

Հայաստան-Գերմանիա. աշխատանքի վրա հիմնված կրթության ծրագրերը՝ շարունակական

Փետրվարի 28, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել անցած տարիների համագործակցության և այս պահին իրականացվող ծրագրերի համար։ Նա նշել է, որ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը ներդրում ունի Հայաստանում կրթության ոլորտում…

Մեկնարկել է «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» (2019-2022) ծրագիրը

Փետրվարի 25, 2020
Պաշտոնական

Ավստրիական զարգացման համագործակցության աջակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համատեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր ազդարարել է «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի մեկնարկը։ ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակում ծրագրի մեկնարկի պաշտոնական արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր…

Արայիկ Հարությունյանը ներկա է եղել «Թումանյան-Կոմիտաս-150» գեղարվեստական պատկերագրքի շնորհանդեսին

Փետրվարի 20, 2020
Մշակութային լուրեր Պաշտոնական

Փետրվարի 19-ին` Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա և Գիրք նվիրելու տոնի կապակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել «Թումանյան-Կոմիտաս-150» գեղարվեստական պատկերագրքի շնորհանդեսը, որին ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Ողջունելով և շնորհավորելով ներկաներին` նախարարը նշել է, որ մեկ միասնական պատկերագիրք ունենալու միտքը հղացել է անցյալ…

10 լավագույն մարզիկներին պետությունը կպարգևատրի 5 մլն-ական դրամով

Փետրվարի 20, 2020
Պաշտոնական Սպորտային լուրեր

Պետությունը փոխում է մոտեցումը սպորտի նկատմամբ. այսուհետ Հայաստանի 10 լավագույն մարզիկներին պետությունը կպարգևատրի 5 մլն-ական դրամով: Այդ նպատակով պետական բյուջեի պահուստային ֆոնդից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է 50 մլն դրամ` 2019 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթում հաղթած մարզիկներին պարգևատրելու համար: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա…

Ուսումնական ու մարզական հաստատությունների նորոգումը՝ ԿԳՄՍՆ ուշադրության կենտրոնում

Փետրվարի 20, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի մոտ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանի մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն կապված հանրակրթական դպրոցների, քոլեջների և մարզադպրոցների 2020 թվականի պետբյուջեով նախատեսված շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել յուրաքանչյուր հաստատության առկա վիճակին, նախագծանախահաշվային և որոշ դեպքերում բուն…

Օրվա խորհրդին համահունչ

Փետրվարի 19, 2020
Պաշտոնական Օրվա խորհուրդ

Փետրվարի 19-ն Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Արդեն մի քանի տարի է` այս օրը նշվում է որպես Գիրք նվիրելու օր:
Այս գեղեցիկ տոնի կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին շնորհավորելու էին եկել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 3-12 դասարանցի լավագույն ընթերցողները: Օրվա խորհրդի համաձայն՝ նախարարը…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)