ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

Ամանորի առիթով տոմսեր նվիրեք ձեր մտերիմներին. Արայիկ Հարությունյանի կոչն ուսանողներին

Դեկտեմբերի 25, 2019
Պաշտոնական

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի է ունեցել «Լավագույն ուսանող» մրցույթի այս տարվա  հաղթողների պարգևատրման արարողությունը:

«Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչված բարձր առաջադիմությամբ ուսանողները, համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի, պարգևատրվել են հավաստագրերով և ՀՀ պետական բյուջեից հատկացված անվանական դրամական կրթաթոշակներով: Պարգևներն հանձնել է ԿԳՄՍ նախարար Արայիկ…

Մեկնարկել են 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունները

Դեկտեմբերի 24, 2019
Պաշտոնական

Հանրակրթական դպրոցների  12-րդ դասարաններում մեկնարկել են պետական ավարտական քննությունները:

Դեկտեմբերի 24-ին կազմակերպվել է «Հայոց լեզու և  հայ  գրականություն»  առարկայի գրավոր քննությունը (թեստ): «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից հանրապետության 247 դպրոցում քննություն հանձնելու հայտ է ներկայացրել  3844 12-րդ դասարանցի:

Դեկտեմբերի 25-ին 352 դպրոցում  «Մաթեմատիկա»  առարկայից գրավոր (թեստ) քննություն կհանձնի  6287…

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվել է «Խելացի լուծումների» կենտրոնը

Դեկտեմբերի 23, 2019
Պաշտոնական

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության նախաձեռնությամբ և «ՎիվաՍել-ՄՏՍ»  ընկերության աջակցությամբ այսօր բացվել է «Խելացի լուծումների» կենտրոնը: Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և…

12 միջոցառում, 225.489 մասնակից. ԿԳՄՍ նախարարությունն ամփոփել է տարվա մարզական մասսայական միջոցառումները

Դեկտեմբերի 20, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել 2019 թվականին իրականացրած մարզական մասսայական միջոցառումների ամփոփումն ու մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:  Անցնող տարում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանի մարզերում, Երևանում և Արցախի Հանրապետությունում անցկացրել է 12 մարզական մասսայական միջոցառում` շուրջ 225489 քաղաքացու մասնակցությամբ: 

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գավաթներ…

«Սառնարանային տնտեսություն» նոր մասնագիտություն՝ ՀՀ երեք քոլեջներում

Դեկտեմբերի 19, 2019
Պաշտոնական

Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական  քոլեջում այսօր տեղի է ունեցել «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար էրիկ Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչներ, քոլեջի աշխատակիցներ:

Շնորհավորելով ներկաներին նոր մասնագիտության ներդրման…

Ա. Հարությունյան. «Հայ ինքնության հետ կապված հարցերն առաջնահերթություն են և դրված են առարկայական չափորոշիչների վերանայման հիմքում»

Դեկտեմբերի 19, 2019
Պաշտոնական

«Հայ ինքնության հետ կապված հարցերը շատ կոնկրետ դրված են առարկայական չափորոշիչների վերանայման հիմքում և համարվում են առաջնահերթություն։ Այդ հանձնարարականը տրված է, և դրա հետ կապված բոլոր շահարկումները որևէ աղերս չունեն մեր մշակած ու իրականացվող ծրագրերի և մեր օրակարգում եղած բարեփոխումների հետ»,- ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար…

Քննարկվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թ. բյուջետային հատկացումների հայտը

Դեկտեմբերի 18, 2019
Պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների հայտը:

Քննարկումը ծավալվել է նախարարության 2020թ. առաջնահերթությունների, գերակա խնդիրների, միջոցառումների և բարեփոխումների շրջանակում անելիքների շուրջ։

Նախ քննարկվել են հանրակրթության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նախարար Արայիկ Հարությունյանը նշել է,…

«Մասնակցային դպրոց» ծրագրի մասնակիցները այցելել են ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամաս

Դեկտեմբերի 18, 2019
Պաշտոնական

«Բազմակարծիք կրթական համակարգի ձևավորում» ծրագրի շրջանակում մասնակցային մշակույթի դասավանդման մասին գիտելիքի և փորձի փոխանակման նպատակով հայկական հանրակրթական դպրոցների 11 տնօրեն, 8 ուսուցիչ և 6 հայ փորձագետ դեկտեմբերի 8-ից 13-ը այցելել են ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամաս։

Հայ մասնագետները Գերմանիա են մեկնել ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթի կրթության նախարար Թուլների հրավերով։ Ուսումնական այցի ընթացքում հայ պատվիրակները…

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Դասարան+դասական» կրթական ծրագրի ամփոփիչ միջոցառմանը և հավաստագրեր հանձնել աշակերտներին

Դեկտեմբերի 17, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ  Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացնում է «Դասարան+դասական» կրթական ծրագիրը։ Այն մշակված է ավագ դպրոցի աշակերտների համար և միտված է ամրապնդելու դպրոց-թատրոն կապը։
Դեկտեմբերի 16-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Դասարան+դասական» կրթական ծրագրի ամփոփիչ  միջոցառմանը և…

Միջազգային երիտասարդական գիտական օլիմպիադայից հայ աշակերտները վերադարձել են բրոնզե մեդալով

Դեկտեմբերի 17, 2019
Միջազգային լուրեր Պաշտոնական

Քաթարի կրթության և բարձրագույն կրթության նախարարության հրավերով մեր աշակերտները  մասնակցել են 2019թ. դեկտեմբերի 3-ից 12-ը Դոհայում կայացած «Միջազգային երիտասարդական գիտական օլիմպիադա 2019»-ին։ Օլիմպիադան նախատեսված էր 15 տարեկան և դրանից փոքր սովորողների համար: Նրանք մրցակցել են քիմիայի, կենսաբանության և ֆիզիկայի բնագավառում: Մրցույթն անցկացվել է երկու փուլով՝ աշակերտները հանձնել են տեսական, ապա…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)