ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

Գերմանիայում շարունակվում է «Կոմիտասը և իր ժառանգությունը» գիտաժողովը

Հոկտեմբերի 10, 2019
Մշակութային լուրեր Պաշտոնական

Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակի շրջանակում Գերմանիայում շարունակվում է «Կոմիտասը և իր ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Գիտաժողովն անցկացվում է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակում, որը մեկնարկել է սեպտեմբերի 26-ին Հայաստանում, այնուհետև, շարունակվել Արցախում, իսկ այժմ անցկացվում է Գերմանիայի երկու քաղաքներում`…

«Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին»` համաժողով նվիրված Արևելյան գործընկերության 10-ամյակին

Հոկտեմբերի 9, 2019
Պաշտոնական

Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մեկնարկել է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված` «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» («Living Smart-Empowering Youth») համաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ արտաքին գործերի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների համատեղ ջանքերով։ Համաժողովի հիմնական բանախոսներից է եղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Կոմիտասի ժառանգությունն անգնահատելի է. Ա.Հարությունյան

Հոկտեմբերի 9, 2019
Մշակութային լուրեր Պաշտոնական

Բեռլինի Հումբոլտի անվան համալսարանում մեկնարկել է «Կոմիտասը և իր ժառանգությունը»  միջազգային գիտաժողովը` նվիրված Վարդապետի 150-ամյակին: Գիտաժողովի բացման արարողությանը ներկա են եղել և ելույթ ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարության պետքարտուղար Մարիա Ֆլախսբարթը, Բեռլինի Հումբոլտի համալսարանի փոխնախագահ, պրոֆեսոր Լյուդվիգ Քրոնթհալերը:

Արայիկ Հարությունյանը Գերմանիայում կմասնակցի Կոմիտասի 150-ամյակին նվիրված գիտաժողովին

Հոկտեմբերի 7, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կմեկնի Գերմանիա` մասնակցելու Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված «Կոմիտասը և իր ժառանգությունը»  միջազգային գիտաժողովին:  

Գիտաժողովն անցկացվում է Վարդապետի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում` հոկտեմբերի 8-10-ը Բեռլինի Հումբոլդթի և Հալլե-Վիտենբերգ երկրամասի Մարտին Լյութերի անվան համալսարաններում: ԿԳՄՍ նախարարը հանդես կգա ելույթով: 
Գիտաժողովը…

WCIT 2019. ԿԳՄՍՆ տաղավարը ներկայացնում է նորարական կրթությունը

Հոկտեմբերի 7, 2019
ՏՀՏ նորություններ Պաշտոնական

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող World Congress on Information Technology  (WCIT) 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը  ներկայացել է կրթական նորարարությունների տաղավարով: Նախարար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել համաժողովին, շրջել տաղավարում: Միջոցառման հյուրերին և մասնակիցներին ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  

ԿԳՄՍ…

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովը՝ Երևանում

Հոկտեմբերի 7, 2019
ՏՀՏ նորություններ Պաշտոնական

«WCIT 2019»․ Աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն իրադարձությունը 2019 թվականին անցկացվում է Երևանում, հոկտեմբերի 6-9-ը։ Համաժողովը հյուրընկալվել է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը հիմնադրվել է 1978 թվականին՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի կողմից: Համաժողովն անցկացվում է…

Ուսուցիչները պետք է ազատ լինեն իրենց գործունեության, ստեղծարարության ու նորարարության մեջ. Արայիկ Հարությունյան

Հոկտեմբերի 7, 2019
Պաշտոնական

Հոկտեմբերի 5-ին նշվում է «Ուսուցչի օրը»: Տոնի նախօրեին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որին ներկա է գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը շնորհավորանքի խոսքում հատուկ ընդգծել է ուսուցչի  դերակատարումը կրթության կազմակերպման գործում:

«Երբ ասում ենք, որ ուսուցիչը մեր գլխավոր գործընկերն է դպրոցում…

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա.Անափիոսյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ

Հոկտեմբերի 4, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը հանդիպել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակության հետ:  

Ողջունելով հյուրերին՝ փոխնախարարը կարևորել է այն ծրագրերը, որոնք իրականացվում են…

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա.Անափիոսյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին

Հոկտեմբերի 3, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին՝ մեր երկրում առաքելությունն ավարտող տնօրեն Շեյն Ռոզենտալին, նրան փոխարինող Պաոլո Սպանտիգատիին և ծրագրերի համակարգող Գոհար Մուսայելյանին: 

Ողջունելով հյուրերին նախարարությունում՝ տիկին Անափիոսյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի և այն շարունակական աջակցության…

Կոմիտասի 150-ամյակը Արցախում. միջոցառումներին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը

Հոկտեմբերի 2, 2019
Մշակութային լուրեր Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում ներկա է եղել «ԿՈՄԻՏԱՍ» միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակում Արցախի Հանրապետությունում  կազմակերպված միջոցառումներին:

Վարդապետի 150-ամյակին նվիրված արցախյան միջոցառումների մեկնարկը տրվել է  Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում՝ Երևանի պետական կամերային երգչախմբի կատարումներով: Ծրագրում ընդգրկված է նաև «ԳԵՂԱՐԴ» երգեցիկ խմբի հոգևոր երաժշտության համերգը Ստեփանակերտի…