ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Սինգապուրի ավագ նախարար և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման սկզբում նախարար Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ Հայաստանի և Սինգապուրի միջև համագործակցության ամբողջ ներուժն օգտագործելու համար հայկական կողմը պատրաստ է ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը և…
Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևանի դպրոցների 22 թիմեր՝ զինվորական ղեկավարների ուղեկցությամբ, մասնակցել են «Դիպուկ հրաձիգ» հանրապետական մրցումների եզրափակիչ փուլին:
Սեպտեմբերի 27-29-ը «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական կազմակերպության Նուբարաշենի հրաձգարանում անցկացված մրցման (50 մետր, ТОЗ-8 հրացաններ) անհատական պայքարում հաղթել է Արմավիրի մարզի Արգավանդի հիմնական դպրոցի աշակերտ Հունան Ավետիսյանը, որը գրանցել է ֆանտաստիկ…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին։
Հանդիպման սկզբում նախարար Արայիկ Հարությունյանը ցավակցություն է հայտնել նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ՝ ընդգծելով, որ նրա կառավարման օրոք հայ-ֆրանսիական հարաբերություններն աննախադեպ վերելք են ապրել։
Դեսպան Ժոնաթան Լաքոթն իր խոսքում կարևորել…
2019 թվականի սեպտեմբերին Հայաստանի դպրոցներում գործել է 284 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա` շուրջ 340 խմբակներով, որոնցում ընդգրկված է ավելի քան 7500 աշակերտ:
Կառավարության որոշմամբ ծրագրի ընդլայնման նպատակով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը տրամադրվել է լրացուցիչ 834 մլն ՀՀ դրամ, որի շրջանակում մինչև տարեվերջ լաբորատորիաների թիվը կկրկնապատկվի: Նորաբաց 284 լաբորատորիաներից 5-ը կբացվի Երևանում,…
Հայաստան-ԵՄ մարդկանց միջև շփումների «Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման, կրթության և երիտասարդության, մշակույթի, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների հարցերով» ենթակոմիտեի 5-րդ նիստն այս տարի անցկացվում է Երևանում: Հայկական կողմից նիստը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, իսկ ԵՄ-ից՝ Եվրոպական արտաքին…
Երեկ մեկնարկել են Երևանի պետական համալսարանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները: ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստին ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Այս հարյուր տարվա ընթացքում համալսարանը եղել է ոչ միայն երկրի գիտակրթական, այլև վստահաբար կարելի է պնդել՝…
Սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի ծննդյան օրը, մեկնարկում է Վարդապետի 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով-փառատոնը, որը կազմակերպում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը և Գերմանիայում ՀՀ դեսպանությունը:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր տեղի է ունեցել «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնին նվիրված մամուլի ասուլիս, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կիշան Դան Դեվալին:
Նախարար Ա. Հարությունյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արգասաբեր գործունեություն մեր երկրում պաշտոնավարելու ընթացքում: Նա արձանագրել է, որ թեև հայ և հնդիկ ժողովուրդները դարավոր բարեկամության…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Կրթական քաղաքացիական նախաձեռնության, ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարարության և «Դասավանդիր, Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ սկսում է աշխատաժողովների շարք` ուսուցիչների և տնօրենների համար:
«Բազմակարծիք կրթական համակարգի զարգացում» ծրագրի շրջանակում արդեն մեկնարկել են տնօրենների և ուսուցիչների վերապատրաստման եռօրյա աշխատաժողովները:
Դասընթացի մասնակիցները ձեռք կբերեն կրթության բովանդակության…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ, պրոֆեսոր տիկին Կարին Մարկիդեսին:
Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահը, համառոտ ներկայացնելով հանդիպման օրակարգում ներառված հիմնական հարցերը, նախ, առանձնացրել է Հայկական տեխնոլոգիական ուսումնասիրությունը և դրանից բխող 5 կետից բաղկացած գործողությունների ծրագիրը:
Նախարար Արայիկ Հարությունյանը, կարևորելով համագործակցությունը ՀԱՀ-ի…
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ