ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

Լրացուցիչ միջոցներ են հատկացվել կրթական, մշակութային և մարզական հաստատությունների համար

Սեպտեմբերի 22, 2023
Պաշտոնական

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում 482 մլն 600 հազար դրամ գումարի չափով՝ կապիտալ ծրագրերի իրականացման համար:

Որոշմամբ վերաբաշխման արդյունքում առաջացած մնացորդը՝ 324 մլն 760 հազար դրամն ուղղվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:

Որոշմամբ նախատեսվում է ապահովել մի շարք կրթական, մշակութային…

Հաստատվել է հանրակրթական դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագրման թեստավորման փուլի լրամշակված հարցաշարը

Սեպտեմբերի 19, 2023
Պաշտոնական

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման թեստավորման փուլի լրամշակված հարցաշարը հաստատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի սեպտեմբերի 6-ի հրամանով:

Ըստ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի հավաստագրման համար քննությունների կազմակերպման կարգի՝ հավաստագրումը պարտադիր գործընթաց է: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիրը տրվում է հինգ տարի ժամկետով։

Ղեկավարման…

Դպրոցներում ուսումնական խմբակների ձևավորման կարգը

Սեպտեմբերի 18, 2023
Պաշտոնական

Հանրակրթական դպրոցներում ուսումնական խմբակների գործունեությունը կարգավորվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված «Հանրակրթական հիմնական ընդհանուր և այլընտրանքային ծրագրեր ուսումնական հաստատություններում ուսումնական խմբակների ձևավորման ու գործունեության և ուսումնական նախագծերի իրականացման կարգով»:

Ուսումնական խմբակների ձևավորումը

Ուսումնական խմբակների անհրաժեշտությունը որոշվում է սովորողների առաջարկությամբ, հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առաջնահերթություններով, դպրոցի զարգացման նպատակներով։…

2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների նոր դասագրքերի և ուսումնական նյութերի հղումներ. Հանրակրթության պետական չափորոշչի ներդրում

Սեպտեմբերի 15, 2023
Պաշտոնական

Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման գործընթացով պայմանավորված` ՀՀ դպրոցների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում ուսուցումն իրականացվում է նոր ստեղծված դասագրքերով:

Ստորև ներկայացված են վերոնշյալ դասարանների դասագրքերի և ուսումնական նյութերի հղումները, որոնք տեղադրված են նաև Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի «Պաշարների շտեմարանում»:

2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների որոշ առարկաների (2-րդ դասարանում՝ «Ռուսաց լեզու»,…

Լրացուցիչ հատկացումներ՝ դպրոցների և մանկապարտեզների կառուցմանը

Սեպտեմբերի 14, 2023
Պաշտոնական

ՀՀ կառավարության որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի համար հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 3 մլրդ 134 մլն 615 հազար դրամ գումարի չափով: Վերաբաշխման արդյունքում առաջացող տարբերությունը՝ 1 մլրդ 868 մլն 106 հազար դրամի չափով, ուղղվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:

Ներկայացնելով նախագիծը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի…

Պարզաբանում էլեկտրոնային մատյանների լրացման կարգավորումների վերաբերյալ. ԿԳՄՍՆ շրջաբերական

Սեպտեմբերի 13, 2023
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին` պարզաբանելով հանրակրթական դպրոցներում էլեկտրոնային մատյանների լրացման կարգավորումներին առնչվող հարցերը` պայմանավորված հանրակրթական նոր չափորոշչի ներդրման գործընթացով:

Գրությամբ ՀՀ մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին առաջարկվել է իրենց ենթակայությամբ գործող դպրոցներին իրազեկել, որ ուսումնական առարկաների թեմատիկ պլանները՝ էլեկտրոնային տարբերակով,…

Պարզաբանումներ թեմատիկ պլանավորումների վերաբերյալ. Ժաննա Անդրեասյանն ընդունել է մի խումբ ուսուցիչների

Սեպտեմբերի 12, 2023
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է հանրակրթական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ աշխատանքային ծանրաբեռնվածության և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ իրենց դժգոհությունը ներկայացնող ուսուցիչների խմբին: Նախարարին ներկայացվել են ուսուցիչների բարձրացրած խնդիրները, որոնք, մասնավորապես, վերաբերել են էլեկտրոնային տեղեկատվական համակարգում՝ էլեկտրոնային մատյաններում, այս տարվա սեպտեմբերից թեմատիկ պլանների լրացման…

Հայտնի են 3-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների օրերը

Սեպտեմբերի 8, 2023
Պաշտոնական

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2023 թվականի 3-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգն ու ժամանակացույցը:

Ըստ այդմ՝ 2023 թվականի 3-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ:

Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2023 թ. 3-րդ քննաշրջանի ընթացքում «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների քննությունները…

Դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթ

Սեպտեմբերի 7, 2023
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ` Հանրակրթության պետական նոր չափորոշչով պայմանավորված՝ 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման համար:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով՝ բացառությամբ դասագրքի…

Հաստատվել է դպրոցներում երկարօրյա ուսուցման կազմակերպման նոր կարգը

Սեպտեմբերի 6, 2023
Պաշտոնական

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը:

Երկարօրյա ուսուցումը կազմակերպվելու է երկարօրյա խմբերում, որոնք ստեղծվելու են՝

  • Ծնողների դիմումի հիման վրա (վճարովի սկզբունքով), որոնք միտված են սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի օգնություն ցուցաբերելու, դասապատրաստումներին աջակցելու, ինքնուրույն սովորելու կարողությունները զարգացնելու նպատակով: Սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների…
  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում է մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…