ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ժորժ Կեպենեկյանի հետ

Ապրիլի 25, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը: 
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Ողջունելով հյուրերին` նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է կրթության և գիտության ոլորտում հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացումն ու նոր նպատակների սահմանումը: Նախարարն…

Գիտական հետազոտությունների պատվերներ՝ տնտեսական պահանջների հիմքով

Ապրիլի 25, 2019
Պաշտոնական

Գիտություն-տնտեսություն առավել արդյունավետ համագործակցության, տնտեսության պահանջների հիմքով գիտական մտքի գործնական կիրառման և առևտրայնացման նպատակով ՀՀ կրթության և գիտության  նախարարությունում կայացել է աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը,…

Հայտագրման համակարգի տվյալների համապատասխանության ստուգում

Ապրիլի 25, 2019
Պաշտոնական

Հարգելի՛ ծնողներ,

Երևան քաղաքի դպրոցներում առաջին դասարանցիների առցանց հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից: Հայտագրումը հեշտությամբ իրականացնելու համար այս պահին անհրաժեշտ է ստուգել երեխայի տվյալների առկայությունը՝ https://stugum.emis.am/ կայքի միջոցով: Ստուգումը կատարելիս հնարավոր է ստանաք հետևյալ հաղորդագրությունները՝

➡️ Ծնողի ՀԾՀ (սոցիալական քարտի…

«Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս վարդապետ և Հովհաննես Թումանյան» խորագրով ցուցադրություն

Ապրիլի 23, 2019
Պաշտոնական

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այսօր բացվել է «Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս վարդապետ և Հովհաննես Թումանյան» խորագիրը կրող ցուցադրությունը, որը նվիրված է հայ ժողովրդի մեծանուն մտավորականների ծննդյան 150-ամյա հոբելյաններին: Ցուցադրությանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ բոլոր հաստատություններն այս կամ այն կերպ անդրադառնում են Հ. Թումանյանի…

Ֆինանսատնտեսագիտական և բիզնես հմտությունների զարգացման խաղ-մրցույթ

Ապրիլի 22, 2019
Պաշտոնական

Ամփոփվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ կազմակերպած ամենամյա ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթի եզրափակիչ փուլը: Ծրագրին մասնակցել են ՀՀ 10 մարզերի և Երևան քաղաքի ավելի քան 350 դպրոց: Յուրաքանչյուր մարզից և մայրաքաղաքից կիսաեզրափակիչ փուլ է անցել 1 հավաքական թիմ, որոնցում ընդգրկված են եղել 10-11-րդ…

Գործարկվել է E-CULT համակարգը

Ապրիլի 19, 2019
Պաշտոնական

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր ազդարարվել է E-CULT աբոնեմենտային համակարգի մեկնարկը, որը ստեղծվել է ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, Dasaran կրթական ծրագրի համագործակցության արդյունքում:
«Մեկ տարվա ընթացքում պետության հովանավորությամբ աշակերտները հնարավորություն ունեն այցելել Ազգային պատկերասրահ, թանգարաններ, թատրոն կամ համերգասրահ»,- նշել է…

ԿԳՆ-ն գործարկում է առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը՝ hayt.emis.am

Ապրիլի 19, 2019
Պաշտոնական

Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով: ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր  հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի /ԿՏԱԿ/ տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել են  առցանց համակարգը, որը գործարկվելու է 2019 թվականի մայիսի…

Կգործարկվի առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը

Ապրիլի 18, 2019
Պաշտոնական

2019-20 ուսումնական տարվանից սկսած՝ Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է էլեկտրոնային գրանցման եղանակով: ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մշակել է առցանց համակարգ, որը գործարկվելու է 2019 թվականի մայիսի 15-ին, ժամը 9:00-ին:

Առցանց հայտագրման համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը`

  • Մուտք գործել…

Հայ-շվեցարական համագործակցության հեռանկարներ` կրթության ոլորտում

Ապրիլի 18, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոյին:
Ողջունելով հյուրին՝ Արայիկ  Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկա քայլերը կնպաստեն հայ-շվեյցարական կրթական  փոխգործակցության  նոր հնարավորությունների ստեղծմանն ու զարգացմանը: Ներկայացնելով կրթության համակարգում ընթացող բարեփոխումները՝ ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարության…

Բացվել է «Կրթություն և կարիերա էքսպո-2019» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը

Ապրիլի 17, 2019
Պաշտոնական

«Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում այսօր բացվել է «Կրթություն և կարիերա էքսպո-2019» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին ներկա են գտնվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, փոխնախարար Գրիշա Թամրազյանը:

Ողջունելով ներկաներին՝ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ միջազգային այս ցուցահանդեսը հնարավորություն է տալիս հանրությանը ներկայացնել կրթական ծրագրեր իրականացնող միջազգային և…