Հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջները, ինչպես նաև ՀՀ կառավարության հանձնարարականը` վերամասնագիտացման ուսումնական գործընթաց կազմակերպելու վերաբերյալ, Կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում միջազգային կազմակերպությունների, բարեգործական ընկերությունների աջակցությամբ, ինչպես նաև մասնավոր հատվածի ներգրավմամբ իրականացվում են կարճաժամկետ դասընթացներ` տարբեր մասնագիտություններով:
Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջում կազմակերպվել է «Եռակցող»…
Կրթության շարունակականությունն ապահովելու, մասնագիտական կրթության որակը բարելավելու, ինչպես նաև քոլեջից բուհ անցումն արդյունավետ կազմակերպելու նպատակով` միջին մասնագիտական կրթական հաստատությունները համագործակցում են բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ: Մասնավորապես համագործակցության պայմանագրեր են կնքվել Գավառի պետական համալսարանի և Սևանի բազմագործառութային պետական քոլեջի, Գյումրու պետական տեխնիկական քոլեջի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի միջև:
Գյումրու…
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը քննարկման է ներկայացնում «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի» կողմից 2019 թվականին վերահրատարակման ենթակա դասագրքերի ցանկը (կցվում է):
2019 թվականին հիմնադրամը նախատեսում է վերահրատարակել 5-12-րդ դասարանների 39 անուն դասագիրք:
ԿԳ նախարարությունը կարևորում է մասնագիտական շրջանակի, ծնողների և սովորողների կարծիքը: Դասագրքերին հնարավոր է ծանոթանալ «Դասագրքերի և…
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է ՄԱԿ-ի տարբեր ծրագրերի շրջանակում ձևավորված համագործակցությունը, ընդգծելով Պարենի համաշխարհային ծրագրի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ջանքերը: Բարձր գնահատելով ՄԱԶԾ-ի պատրաստակամությունը՝ Հայաստանի կրթական համակարգի բարեփոխումներում ակտիվ և գործնական…
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որը վարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Քննարկմանը մասնակցել են նախարարի տեղակալները, ստորաբաժանումների և համակարգի կառույցների ղեկավարները:
Խորհրդակցությանը քննարկվել են ԿԳ նախարարության փաստաթղթաշրջանառության, քաղաքացիների դիմում-բողոքների արագ արձագանքման և դրա արդյունավետության բարձրացման, ՀՀ կառավարության 2019-2023 թթ. գործունեության ծրագրի կատարումն…
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: ԿԳ նախարարն իր խոսքում ընդգծել է, որ կրթության համակարգում Չինաստանի հետ ձևավորված արդյունավետ ու փոխշահավետ համագործակցությունն ունի ընդլայնման մեծ հնարավորություններ: Անդրադառնալով չինական կողմի հետ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացվող…
Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել ՌԴ լուսավորության նախարար Օլգա Վասիլևայի և գիտության և բարձրագույն կրթության նախարար Միխայիլ Կոտյուկովի հետ: ՌԴ լուսավորության նախարար Օլգա Վասիլևայի հետ հանդիպման ժամանակ կողմերն արձանագրել են, որ կրթության ոլորտի համագործակցությունը հայ-ռուսական միջպետական հարաբերություններում կարևոր տեղ է զբաղեցնում:…
«Յուրաքանչյուր մարզային այցելության ժամանակ մենք բախվում ենք հեռավոր գյուղերում կրթության խնդիրներին և բացերին: Գյուղական բնակավայրերում առկա են դպրոցների շենքային անբարենպաստ պայմաններ, որոնք չեն կարող բացասական ազդեցություն չունենալ կրթության բովանդակության և որակի վրա»,- նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը` Հոդված 3 ակումբում Factor.am տեղեկատվական կենտրոնի նախաձեռնած «Կրթական խնդիրները…
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի հետ:
ԿԳ նախարարը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունը համընդհանուր ներառական կրթության անցման շրջանում և հույս հայտնել, որ այն կշարունակվի նաև Երևանի և մյուս մարզերի ներդրման փուլում: «Համընդհանուր ներառական կրթության անցումը մեզ…
ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը: Օրակարգի հարցը՝ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի՝ նոր խմբագրությամբ նախագիծը, ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա…
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ