ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

Կներդրվի գիտության ոլորտի ֆինանսավորման մրցակցային համակարգ

Փետրվարի 8, 2019
Պաշտոնական

Հայաստանում շուտով կներդրվի գիտական կազմակերպություններին ֆինանսավորելու նոր մեխանիզմ` հիմնված կատարողականի արդյունքների վրա,  ինչպես նաև կսահմանվի գիտական հիմնարկ հասկացությունը:  Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նա  նշել է, գիտական կազմակերպությունների ֆինանսավորման նման համակարգն ընդունված է միջազգային պրակտիկայում և…

Այս տարի կմեկնարկեն 7 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները

Փետրվարի 7, 2019
Պաշտոնական

Այս տարի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում նախատեսվում է սկսել 7 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքներ։ Արդյունքում՝ կբարձրանա դպրոցների սեյսմակայունության մակարդակը, կբարեկարգվեն տանիքները, ջրամատակարարման, կոյուղու, էլեկտրական մատակարարման, օդափոխության, հակահրդեհային ազդանշանման, անվտանգության և այլ համակարգերը, կհիմնանորոգվեն սպորտային հրապարակներն ու կստեղծվեն նորերը։ Նախատեսվում են նաև ներքին հարդարման աշխատանքներ։ Այս տարի կսկսվի հետևյալ ավագ դպրոցների…

Նոր նախաձեռնություն միտված թեթև արդյունաբերության զարգացմանը

Փետրվարի 6, 2019
Պաշտոնական

ԿԳՆ Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջը և «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ-ն այսօր կնքել են համագործակցության հուշագիր, որով կողմերը պարտավորվում են մասնագետներ պատրաստել միջին և նախնական /արհեստագործական/ մասնագիտական կրթական ծրագրերով՝ թեթև արդյունաբերության ոլորտի և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան:

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանն իր ողջույնի խոսքում կարևորել է նման համագործակցության…

Հայ-ռուսական կրթական հարաբերությունները՝ հանդիպման առանցքում

Փետրվարի 5, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին, Երևանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի («Ռոսսոտրուդնիչեստվո») տնօրեն Սերգեյ Ռիբինսկիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության խորացման հեռանկարները։ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի շրջանակում…

Փախստականների կրթական որակավորումների ճանաչման խոչընդոտները հաղթահարելի են

Փետրվարի 4, 2019
Պաշտոնական

2019թ. հունվարի 29-31-ը «NACAR-Բուհ ընդունելության և որակավորումների ճանաչման վերաբերյալ հայ-նորվեգական համագործակցություն»  ծրագրի շրջանակներում ԱՓՇԱՏԿ-ը նորվեգացի գործընկերների հետ համատեղ իրականացրել է փախստականների կամ փախստականի կարգավիճակ ունեցող 12 անձանց որակավորումների գնահատում` 10 տարբեր երկրներից: Ոչ լիարժեք կրթական փաստաթղթեր ներկայացվել էին Սիրիայի, Լիբանանի, Եմենի, Աֆղանստանի, Իրանի, Հորդանանի, Քաթարի, Քուվեյթի, Իսրայելի և Պաղեստինի քաղաքացիների…

Դասագրքերի վերանայման խնդիրը՝ քննարկման առանցքում

Փետրվարի 4, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ դպրոցական դասագրքերի հետ կապված խնդիրների վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են նախարարության և Դասագրքերի շրջանառու հիմնադրամի ներկայացուցիչներ: Խորհրդակցությանը քննարկվել են հանրության և մասնագետների շրջանում դասագրքերի բովանդակության վերաբերյալ առկա մտահոգությունները և դրանց լուծման ուղիները, ինչպես նաև դասագրքերի քաշի հետ կապված խնդիրները:…

ՀՀ ԿԳ նախարարությունը տեղեկացնում է

Փետրվարի 4, 2019
Պաշտոնական

«Հայոց լեզու» առարկայի 9-րդ դասարանի ավարտական քննության թեստերի /հարցարանների/ տարատեսակ ժողովածուները, որոնք վերջին շրջանում հայտնվել են շուկայում, չեն հրատարակվել ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ: Հետևաբար, նախարարության կողմից չերաշխավորված ուսումնական նյութերի օգտագործումը հանրակրթական ուսումնական հաստատություններում արգելվում է:

Նախարարությունը տեղեկացնում է, որ սույն տարվա ավարտական քննության թեստերում այդ ժողովածուներում առկա նյութերը…

Վայքի, Ջերմուկի և Բերդի ավագ դպրոցներում կբացվեն անգլերենի ակումբներ

Փետրվարի 1, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն այսօր «Մարիոթ» հյուրանոցում ստորագրել են  համագործակցության հուշագիր:
Այս նախաձեռնությամբ մեկնարկել է Հայաստանի մարզային դպրոցներում անգլերենի ակումբների հիմնադրման  երկրորդ փուլը` «Բարելավելով հմտությունները հանուն ավելի ուժեղ հասարակության» ծրագրի շրջանակում:

Աշխատանքային խորհրդակցություն ԿԳՆ-ում

Փետրվարի 1, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Քննարկմանը մասնակցել են նախարարի տեղակալները, ԿԳՆ կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև համակարգի կառույցների ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են նախորդ հանդիպման ընթացքում տրված հանձնարարականները, վերհանվել առկա խնդիրները և առաջարկվել համապատասխան լուծումներ:

Հանդիպմանը քննարկվել են նաև…

Հայաստան-ԵՄ կրթական նոր երկխոսություն

Փետրվարի 1, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ  Անափիոսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող  Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ 
Ողջունելով հյուրերին` ԿԳ փոխնախարարն ընդգծել է, որ կրթության բնագավառը Հայաստանի նոր կառավարության գերակայություններից է, և այդ…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)