ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

Դպրոցականների օլիմպիական շարժման զարգացումը՝ քննարկման առանցքում

Հոկտեմբերի 2, 2018
Պաշտոնական

Դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաների հանձնաժողովների նախագահները, թիմերի ղեկավարները և վերջին տարիներին մրցանակային տեղեր զբաղեցրած մի խումբ երիտասարդներ այսօր աշխատանքային հանդիպում են ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ այս քննարկումը Հայաստանի թիմը միջազգային օլիմպիադաներին պատշաճ կերպով նախապատրաստելու նպատակ ունի: «Ուսումնասիրելով վերջին տարիներին…

Երևանի ֆիզիկայի ինստիտուտը տոնում է իր 75-ամյակը

Հոկտեմբերի 1, 2018
Պաշտոնական

Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (Երևանի ֆիզիկայի ինստիտուտը) տոնում է իր 75-ամյակը։ Հանդիսավոր միջոցառումների շրջանակում երիտասարդ գիտնականները և կրտսեր տարիքի դպրոցական երեխաները, ինչպես նաև Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից և Գերմանիայից ժամանած  գիտնականները լաբորատորիայի այգու տարբեր տաղավարներում գիտական փորձեր են իրականացրել Երևանից և ՀՀ մարզերից ժամանած ավելի քան հինգ հարյուր երեխաների…

Պետություն-մասնավոր փոխշահավետ համագործակցության մոդել է ներդրվում

Հոկտեմբերի 1, 2018
Պաշտոնական

Կարևորելով Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում կրթության ոլորտի զարգացումը և աշխատաշուկայի համալրումը որակյալ մասնագետներով՝ ԿԳՆ Բերդի արհեստագործական պետական ուսումնարանի և «Տավուշ-Տեքստիլ» ՍՊԸ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, համաձայն որի՝ թեթև արդյունաբերության /տեքստիլ/ ոլորտում արտադրական գործունեություն իրականացնելու համար ուսումնարանը կիրականացնի արհեստավորների պատրաստում և վերապատրաստում, կտրամադրի անհրաժեշտ տարածք, իսկ «Տավուշ-Տեքստիլը» կտրամադրի անհրաժեշտ նյութատեխնիկական…

Հայաստանի և Ղազախստանի միջև գիտակրթական համագործակցության ամրապնդման ակնկալիքով

Հոկտեմբերի 1, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Ղազախստանի Հանապետության Եվրասիական ազգային համալսարանի ռեկտոր, Ղազախստանի ԳԱԱ ակադեմիկոս Եռլան Սիդիկովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև կրթության և գիտության ոլորտի համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են, որ կրթության և…

Երաժշտամանկավարժական քոլեջն ունի վերանորոգված մարզադահլիճ

Հոկտեմբերի 1, 2018
Պաշտոնական

Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում տոն էր. ուսանողները, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի հետ համատեղ, կտրեցին վերջերս վերանորոգված մարզադահլիճի բացումը խորհրդանշող կարմիր ժապավենը: «Այս քոլեջում եղել եմ մայիսին, որի ընթացքում ականատես եմ եղել, թե ինչ անմխիթար վիճակում էր գտնվում մարզադահլիճը: Ուրախ եմ, որ իմ այցելությունն…

Համընդհանուր ներառական կրթության խնդիրները՝ հանդիպման առանցքում

Սեպտեմբերի 28, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Աֆշան Խանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև  ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանայան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայը:

Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը նշել է, որ կրթության համակարգում  ՅՈՒՆԻՍԵՖ -ի հետ համագործակցության հաջողված փորձ կա, որի մասին…

Նոր լաբորատորիա` Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում

Սեպտեմբերի 28, 2018
Պաշտոնական

Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում բացվել է «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության փորձարարական լաբորատորիա, որը հնարավորություն կընձեռի ուսանողներին՝ համատեղել տեսական և գործնական գիտելիքները և ձեռք բերել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտություններ: Լաբորատորիան հիմնվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում, որը 2016 թվականից իրականացնում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝…

Միջազգային համաժողով. «Բարձրագույն կրթության միջազգայնացման հեռանկարները»

Սեպտեմբերի 28, 2018
Պաշտոնական

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում մեկնարկել է «Բարձրագույն կրթության միջազգայնացման հեռանկարները» միջազգային համաժողովը, որն իրականացվում է ERASMUS+BOOST /Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքետինգի խթանում/ եռամյա ազգային ծրագրի շրջանակում: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշել է, որ վերջին տարիներին ERASMUS-ի ծրագրերը Հայաստանում մեծ արդյունավետություն են…

Քննարկվել են փորձագիտական աջակցության հիմնական ուղղությունները

Սեպտեմբերի 27, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հանդիպում է կայացել Ասիական զարգացման բանկի պատվիրակության հետ, որը գլխավորել է Հայաստանում ԱԶԲ տարածաշրջանային տնօրեն Շեյն Ռոզենտալը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ասիական զարգացման բանկի «Հայաստանի սոցիալական ոլորտի բարեփոխումների ծրագրի» տեխնիկական աջակցության վերաբերյալ հարցեր:

Նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, նշել է, որ Ասիական զարգացման…

Բուհերը պետք է դառնան նաև գիտահետազոտական կենտրոններ. Ա. Հարությունյան

Սեպտեմբերի 25, 2018
Պաշտոնական

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսօր բացվել է եզակի սարքավորումներով հագեցած «ՍՊՈՐՏ ԿԱԲ» գիտահետազոտական նորարարական կենտրոնը, որը ստեղծվել է ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի իրականացրած «Կրթության բարելավում» վարկային ծրագրով՝ բուհին տրամադրված Նորարարությունների մրցակցային հիմնադրամի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մասնագիտական կրթության արդիականացում և բարելավում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)