ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

Արարատում ամփոփվել են օգոստոսյան մարզային քննարկումները

Օգոստոսի 30, 2018
Պաշտոնական

Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մարզային վերջին քննարկումն անցկացրել է Արարատի մարզում: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արարատի մարզի կրթության ոլորտի խնդիրները։ Նախարարն իր խոսքում անդրադարձել է դպրոցների ապաքաղաքականացման, համազգեստի, դրամահավաքության, միասնական ավարտական քննությունների, դասագրքերի և կրթական ծրագրերի խնդիրներին: Անդրադառնալով նախատեսվող բարեփոխումներին` նախարարը նշել է, որ գալիք…

Նպատակը կրթության արդյունքի գնահատումն է․ քննարկում Լոռու մարզում

Օգոստոսի 29, 2018
Պաշտոնական

Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում հանդիպում է ունեցել Լոռու մարզի դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ: 
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Լոռու մարզի կրթության ոլորտի առաջնային խնդիրները։ Այս համատեքստում անդրադարձ է եղել մարզում իրականացվող համընդհանուր ներառական կրթությանը և դրանով պայմանավորված խնդիրներին։…

Օգոստոսյան խորհրդակցություն Տավուշում. վերանայվում է դպրոցների ֆինանսավորման բանաձևը. Ա. Հարությունյան

Օգոստոսի 28, 2018
Պաշտոնական

Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել օգոստոսյան խորհրդակցություն, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Խորհրդակցությանը մասնակցել են մարզի կրթության ոլորտի պատասխանատուները, ներկա է եղել նաև Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը:

Նախարար Արայիկ Հարությունյանն իր խոսքում կոչ է արել ներկաներին խորհրդակցության ընթացքում բարձրաձայնել մարզի կրթության ոլորտի խնդիրները և համատեղ…

Նախարարը կոչ է արել բացառել դրամահավաքը դպրոցներում

Օգոստոսի 28, 2018
Պաշտոնական

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանում վարել է օգոստոսյան խորհրդակցություն՚ մարզի հանրակրթական  և ավագ դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել է նաև Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

Նախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է կրթության ոլորտում 2018-2019 ուսումնական տարվա համար   նախատեսված և ընթացքի մեջ գտնվող  բարեփոխումները, որոնք առնչվում են դպրոցական   ծրագրերին,…

Օգոստոսյան խորհրդակցություններ` Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում

Օգոստոսի 27, 2018
Պաշտոնական

Ուսումնական տարվան ընդառաջ տեղի ունեցող օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում շարունակվում են ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի մարզային այցելությունները: Օգոստոսի 25-ին նախարար Արայիկ Հարությունյանը խորհրդակցություններ է անցկացրել Վայոց Ձորի և Սյունիքի  մարզերի դպրոցների պատասխանատուների հետ:

Նախարարը  ներկայացրել է 2018-2019 ուսումնական տարվա հիմնական ուղերձներն ու փոփոխությունները, հստակեցրել  կրթության ոլորտում  նախարարության որդեգրած …

Արցախ-Հայաստան. խնդիրներն ու դրանց լուծումները՝ միասնական դաշտում

Օգոստոսի 27, 2018
Պաշտոնական

Նոր ուսումնականի շեմին  ԱՀ-ում և ՀՀ-ում ընթանում են  օգոստոսյան խորհրդակցություններ: Այդ շրջանակներում օգոստոսի 26-ին, Ստեփանակերտի Խ.Աբովյանի անվան N 1 դպրոցում տեղի ունեցավ ԱՀ ԿԳՍ  նախարար Նարինե Աղաբալյանի և ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպումը ոլորտի պատասխանատուների հետ:  Շնորհակալություն  հայտնելով  ՀՀ պաշտոնակցին հանդիպման պատրաստակամության համար՝ Նարինե Աղաբալյանն ասաց, որ նախորդ տարիներից…

Սեպտեմբերի 1-ին տոնական միջոցառումներ բոլոր դպրոցներում

Օգոստոսի 27, 2018
Պաշտոնական

Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Նոր ուսումնական տարվա առաջին օրը ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը բաց դաս կվարի Երևանի հանրակրթական դպրոցներից մեկում:

Նախարարի տեղակալ Հ. Հովհաննիսյանն ամփոփել է մարզային այցելության արդյունքները

Օգոստոսի 24, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Սյունիքի, Արարատի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի թվով 17 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ  ուսումնական հաստատություններում առկա խնդիրներին,  2018-2019 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև քննարկել օպերատիվ լուծումներ պահանջող…

Օգոստոսյան խորհրդակցություն Արագածոտնի մարզում

Օգոստոսի 23, 2018
Պաշտոնական

Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցում տեղի է ունեցել Արագածոտնի մարզի դպրոցների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը: Խորհրդակցությանը ներկա է եղել Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, մասնակցել են մարզի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների…

Կայացել է «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Օգոստոսի 23, 2018
Պաշտոնական

Oգոստոսի 22-ին կայացել է «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որի  օրակարգում ընդգրկված հարցերից է եղել 5-9-րդ դասարաններում սովորելու համար դիմումներ ներկայացրած աշակերտների ընդունելության ձևաչափի հաստատումը: Խորհուրդը, հաշվի առնելով խնդրի հրատապությունը և ծնողների հետ ունեցած հանդիպումների ընթացքում արտահայտված կարծիքները, որոշել է  ստեղծել հանձնախումբ, որը կհաշվարկի յուրաքանչյուր աշակերտի վերջին…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)