ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

Արայիկ Հարությունյանը կոչ է արել խրախուսել ընթերցանությունը

Հունիսի 27, 2018
Պաշտոնական

«Անտարես» հրատարակչությունը, ՀՀ կրթության և գիտության և ՀՀ մշակույթի նախարարությունների, dasaran.am-ի, Հայաստանի մշակութային հիմնադրամի աջակցությամբ, այս տարի ևս անցկացրել է ընթերցանության հանրապետական օլիմպիադան: Օլիմպիադան անցկացվել է ՀՀ բոլոր մարզերի և Երևանի դպրոցների 6-րդ դասարանի աշակերտների շրջանում: 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով հաղթողներին և նրանց ծնողներին, նշել է,…

Ամփոփվել են «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի արդյունքները

Հունիսի 26, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը շնորհակալագրեր է հանձնել «Ֆինանսական կրթությունը դպրոցում» փորձնական ծրագրում ներառված դպրոցներին և ուսուցիչներին: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ ծրագրի շրջանակում երեխաներին ոչ միայն տեսական, այլ նաև պրակտիկ գիտելիքներ են փոխանցվել, որոնք հնարավորություն կտան որոշակի հմտություններ և ֆինանսական գիտելիքներ ունենալով՝ հետագայում…

Պետք է սահմանվի սոցիալապես անապահով ընտանիքի սովորողների դասագրքերն անվճար տրամադրելու կարգ․ Պաշտպանը հարցը քննարկել է ԿԳ նախարարի հետ

Հունիսի 26, 2018
Պաշտոնական

Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա պետական հանրակրթական դպրոցների դասագրքերի համար վճարվող գումարների առնչությամբ ներկայացրել է պետությանն ուղղված կարևոր դիրքորոշումներ:

Մասնավորապես, դատարանը նշել է, որ պետությունը պարտավոր է երաշխավորել սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների համար դասագրքերի հասանելիությունն ապահովող որոշակի, թափանցիկ և հավասարության վրա հիմնված ընթացակարգեր: Դատարանը նշել է նաև,…

Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

Հունիսի 26, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
ԿԳ նախարարը կարևորել է կրթության համակարգում  հայ-ճապոնական հարաբերությունների ակտիվացումն ու հետագա զարգացումը: Նա ընդգծել է, որ նոր կառավարության կողմից գերակա ճանաչված կրթության ոլորտում ճապոնիայի հետ փոխգործակցության շրջանակում ծրագրերի և կուտակված փորձի…

62 900 սովորող մասնակցել է ձեռնարկատիրական կրթության փորձնական ծրագրին

Հունիսի 25, 2018
Պաշտոնական

Հայաստանի ամերիկյան համալսարանում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՀ մարզերի և Երևանի «Տեխնոլոգիա» առարկայի ավելի քան 130 ուսուցիչների հետ: Վերջիններս մասնակցել են ««Տեխնոլոգիա» առարկայում ինտեգրվող ձեռնարկատիրական կրթության բաղադրիչ» փորձնական ծրագրի վերապատրաստման դասընթացներին և 2017-2018 ուստարում իրականացրել այդ ծրագրի փորձարկումը: Հանդիպումը կազմակերպվել էր՝ վերոնշյալ ծրագրի արդյունքները ամփոփելու…

Մեկնարկել է ակադեմիական տարկետում ստանալու նպատակով անցկացվող մրցույթը

Հունիսի 25, 2018
Պաշտոնական

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումները և ձեռքբերումները գնահատելու համար այսօր մեկնարկել է դիմորդների մրցութային գործընթացը: Մինչ հարցազրույցի մեկնարկը համապատասխան հանձնաժողովը, որի կազմում ընդգրված են ՀՀ կրթության և գիտության և պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև գիտության և կրթության բնագավառների հեղինակավոր մասնագետներ, գումարել է նիստ: 

Շարունակվում է դուալ կրթական համակարգի պիլոտավորումը ՀՀ քոլեջներում

Հունիսի 20, 2018
Պաշտոնական

Երևանի պետական հումանիտար քոլեջի և «Փարիզ Հոթել», «Իմպերիալ Պալաս», «Լարկո Գրուպ», «Էքսպոմեդիա», «Կրիստալ Ռեզորթ Աղվերան» ՍՊ ընկերությունների միջև այսօր կնքվել են երկկողմանի փոխըմբռնման հուշագրեր՝ դուալ ուսուցման ծրագրի իրականացման վերաբերյալ: Միջոցառումը տեղի է ունեցել Գերմանիայի կառավարության կողմից պատվիրակված և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն…

Հանրակրթության հաջողությունից է կախված կրթության մյուս աստիճաններում իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը. Արայիկ Հարությունյան

Հունիսի 19, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորել է կրթության համակարգում միջազգային կառույցների հետ իրականացվող ծրագրերը և համոզմունք հայտնել, որ դրանք շարունակական բնույթ կկրեն՝ նպաստելով հայ-բրիտանական հարբերությունների խորացմանն ու զարգացմանը:…

Երաշխավորվել է վերապատրաստումներ իրականացնող 4 կազմակերպություն

Հունիսի 19, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/   ստանալու համար վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը: Վերապատրաստումներ իրակակացնելու նպատակով նախարարության  կողմից երաշխավորվել է 4 կազմակերպություն` «Կրթության ազգային ինստիտուտ » ՓԲԸ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա ՀԿ, «Կրթություն առանց սահմանի» ՀԿ, «Հույս և ապագա» երեխաների աջակցության…

Մենք ձեր կողքին ենք լինելու և լուծելու ենք բոլոր խնդիրները. Արայիկ Հարությունյան

Հունիսի 19, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրավերով այսօր ԿԳՆ էին այցելել Վաղարշապատի թիվ 2 հատուկ դպրոցի մի խումբ ծնողներ, ուսուցիչներ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ: Վերոնշյալ դպրոցը ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվում է վերակազմավորել մանկավարժահոգեբանական աջակցության տարածքային կենտրոնի, և ներկաները որոշակի մտահոգություններ են հնչեցրել՝ հանրակրթական դպրոցներում երեխաների հետագա…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)