«Առաջիկայում ուզում եմ հանդիպում ունենալ «Այբ» դպրոցի աշակերտների և «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի շրջանակում վերապատրաստում անցած ուսուցիչների հետ»,- հայտարարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով Չեխիայում գործող «Օրեր» ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցին: Նախարարը հստակեցրել է, որ խնդիրը ոչ թե «Այբ» դպրոցի գործունեությանն է վերաբերում, այլ «Արարարատյան բակալավրիատ» կրթության գերազանցության…
Կրթության բնագավառում առկա համագործակցության առաջնահերթությունները քննարկելու նպատակով այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը, որի կազմում էին ՀԲ Հայաստանի գրասենյակի պատասխանատուները` տնօրեն Սիլվի Բոսութղոյի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է Համաշխարհային բանկի հետ առկա համագործակցությունը և շեշտել ծրագրերի շարունակականության անհրաժեշտության մասին: «Շատ կարևորում…
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է «Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովին», որին ներկայացված են Սփյուռքի գաղթօջախների ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Սփյուռքի ԶԼՄ ներկայացուցիչներին ուղղված խոսքում ԿԳ նախարարը նշել է, որ ոչ բռնի, թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանում մի շարք առաջնահերթություններ կան, որոնցից են նաև կրթության ոլորտի բերափոխումները. «Մենք գտնում…
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակիցների երեխաներն այցելել էին իրենց ծնողների, տատիկների ու պապիկների աշխատավայր։ Երեխաները ծանոթացել են, թե ինչ պայմաններում են աշխատում իրենց հարազատները, շրջել նախարարի և տեղակալների աշխատասենյակներում։
«Այս քայլով մենք փորձում ենք երեխաներին ինտեգրել իրենց ծնողների աշխատանքային գործընթացին, ցույց տալ, թե…
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին (կցվում է), որի 5-րդ՝ «Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի» բաժնի 5.4 կետը վերաբերվում է կրթությանն ու գիտությանը.
5.4 Կրթություն և գիտություն
Քաղաքացու՝ իրեն արժանապատիվ և երջանիկ զգալու կարևոր բաղադրիչ է կրթությունը։ Այս ոլորտում անհրաժեշտ փոփոխությունները պետք է…
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այցելեց Թբիլիսիի թիվ 103 հանրակրթական դպրոցի հայկական բաժին։ Դպրոցում նախարարը հանդիպեց Վրաստանի ԿԳ փոխնախարարի և դպրոցի տնօրինության հետ, ներկա գտնվեց հայ աշակերտների՝ Սայաթ-Նովային նվիրված միջոցառմանը:
«Նոր կառավարությունը հավատարիմ է մնում Վրաստանի հետ արդեն եղած համագործակցությանը, մենք պատրաստ ենք դրանք խորացնել՝ բոլոր խնդիրները լուծելու…
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետությունների միջև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության առկա վիճակի և հնարավորությունների վերաբերյալ հարցեր։ Նախարարն ընդգծել է բուհի Հայագիտության բաժնի կարևորությունը և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցել։ Քննարկվել են նաև միջազգային և փոխանակումների ոլորտում համագործակցության մի շարք հնարավորություններ, մասնավորապես ռեկտորը նշել է, որ ԹՊՀ-ն հնարավորություն ունի վերջերս…
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը հանդիպել են նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտի առաջնահերթություններին և հրատապ խնդիրներին: Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ տնօրենները նախարարությանը կարող են դիտարկել բացառապես որպես գործընկեր: «Բայց նման գործընկերություն պետք է…
Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովը 25 տարեկան է և այդ հոբելյանի առիթով Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի է ունեցել հանդիսություն, որին մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Հանդիսությանը ներկա են եղել ԲՈՀ-ի խորհրդի անդամները, մասնագիտական խորհուրդների ներկայացուցիչները, բուհերի ռեկտորներ, անվանի գիտնականներ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ…
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: ԿԳ նախարարը կարևորել է կրթության ոլորտում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը և ընդգծել, որ շահագրգռված է համագործակցության զարգացմամբ: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ կրթության համակարգում բարեփոխումների իրականացումը ՀՀ նոր իշխանությունների համար առաջնահերթություններից է: «Մեր…
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ