ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

Կրթություն 2030. հանրային քննարկում` հասարակական կազմակերպությունների և կրթության փորձագետների մասնակցությամբ

Նոյեմբերի 28, 2017
Պաշտոնական

«Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծի հերթական հանրային քննարկումն այսօր ընթացել է կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների և նախաձեռնությունների, ինչպես նաև կրթության փորձագետների հետ: Քննարկումը վարել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:

Նա նշել է, որ ծրագրի ժամկետը՝ մինչև 2030 թվականը, պայմանավորված է մի…

Կրթություն 2030. քննարկում` ՀՀ-ում գործող միջազգային դոնոր կազմակերպությունների մասնակցությամբ

Նոյեմբերի 28, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախաձեռնել է հանրային քննարկումների շարք` «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծի վերաբերյալ: Այդ նպատակով ԿԳ նախարարությունում աշխատանքային քննարկում է տեղի ունեցել ՀՀ-ում գործող միջազգային դոնոր կազմակերպությունների մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչության,  ՄԱԿ-ի…

Կրթություն 2030. մեկնարկել են հանրային քննարկումները

Նոյեմբերի 27, 2017
Պաշտոնական

«Լավագույն մանկավարժ» հասարակական կազմակերպության հրավիրած հերթական համաժողովում տեղի է ունեցել  «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագրին» նվիրված մասնագիտական քննարկումը: Համաժողովի մասնակիցներին ողջունել և կողմնորոշիչ ելույթով հանդես է եկել  ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: ԿԳ նախարարի տեղակալի խոսքով հիմնական խնդիրներից մեկը, որը դրված է ՀՀ կրթության զարգացման…

Ավարտվեց «Schoolsite.am տիրույթում դպրոցական կայքերի ստեղծում» երկրորդ hեռավար դասընթացը

Նոյեմբերի 22, 2017
Պաշտոնական Լուրեր կազմակերպություններից

Ավարտվեց «Դպրոցական կայքերի ստեղծում ու շահագործում» թեմայով հեռավար դասընթացը: Դասընթացին ակտիվ մասնակցեցին մոտ 100 գրանցված մասնակիցներից 73-ը: Նրանք ստացան ժամանակի պահանջներին համապատասխանող կայքերի ստեղծման ու զարգացման, դրանց գործարկանն օժանդակելու համար գիտելիքներ ու անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն: Արդյունքում Հայաստանի բոլոր մարզերի 73 դպրոցական կայքեր ևս շահագործվեցին: Դասընթացը  վարել է ԿՏԱԿ-ի ՏՀՏ բաժնի…

Հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը»

Նոյեմբերի 22, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (կցվում է): Նախարարությունը կոչ է անում ոլորտի շահառուներին, մասնագետներին, փորձագետներին և կրթության ոլորտով հետաքրքրված կազմակերպություններին մասնակից դառնալ նախագծի հանրային քննարկմանը և լրամշակմանը՝ ներկայացնելով գրավոր առաջարկություններ: Միաժամանակ տեղեկացնում…

Պարգևներ` ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրի մասնագիտական խմբին

Նոյեմբերի 20, 2017
Պաշտոնական

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը պարգևներ է հանձնել ֆրանսերենի խորացված  ուսուցման հայեցակարգի, չափորոշչի և առարկայական ծրագրի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի անդամներին:

ԿԳ նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական աշխատանքային խումբն ավարտել է հանրակրթական միջին դպրոցի՝ 5-9-րդ դասարանների ֆրանսերենի խորացված  ուսուցման հայեցակարգի, չափորոշչի և առարկայական ծրագրի մշակումը: Խմբի անդամները ԿԳ նախարարին տեղեկացրել են,…

Գյոթեի անվան կենտրոնի բացման հարցերը՝ հանդիպման առանցքում

Նոյեմբերի 20, 2017
Պաշտոնական

Երևանում Գյոթեի անվան կենտրոնի բացման նախապատրաստական աշխատանքների կապակցությամբ  ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Թբիլիսիի Գյոթեի անվան ինստիտուտի լեզվի բաժնի ղեկավար  Սաշա Ֆաբրիին և  Երևանում Գյոթեի անվան կենտրոնի ղեկավար տիկին Նաթիա Միքելաձե-Բախսոլիանին։

Ողջունելով հյուրերին` ԿԳ նախարարն իր գոհունակությունն է հայտնել  Գյոթեի անվան ինստիտուտի ղեկավարությանը մեր երկրում Գյոթեի անվան…

Աշխատանքային քննարկում՝ ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի փորձարկման վերաբերյալ

Նոյեմբերի 17, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի  փորձարկմանն առնչվող մի շարք հարցեր:  Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության, Կրթության ազգային ինստիտուտի, ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի, բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև  ծրագրի փորձարկման համար ընտրված  հենակետային ավագ դպրոցների…

Նախարարն այցելել է Dasaran կրթական կենտրոն

Նոյեմբերի 17, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, նախարարի տեղակալ  Մանուկ Մկրտչյանի ուղեկցությամբ այցելել է Dasaran կրթական կենտրոն, որտեղ մի խումբ տնօրենների և ուսուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել   կրթության ոլորտի բարեփոխումներին ու ներառականությանը վերաբերող  քննարկում:
Մասնավորապես  նախարարին ներկայացվել է մանկավարժների շրջանում մեծ արձագանք գտած «Գնացք 12» աշխատանքային սեմինարի նոր…

Լևոն Մկրտչյանն ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Նոյեմբերի 16, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն  ընդունել է Հայաստանում  Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Շնորհավորելով մեր երկրում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ ԿԳ նախարարը նշել է, որ Ֆրանսիայի նման բարեկամ երկրի հետ համագործակցության ամրապնդումն ու զարգացումը Հայաստանի համար կարևոր է ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ Ֆրանկաֆոն երկրների…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)