ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

ԿԳՆ «Ոսկե հուշամեդալ» Վերներ Բլումեին

Սեպտեմբերի 22, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը հյուրընկալել է Գերմանիայի Բոնն քաղաքի Կարդինալ Ֆրինգսի անվան վարժարանի նախկին փոխտնօրեն Վերներ Բլումեին, որը համագործակցելով Գյումրիի Եղիշե Չարենցի և Հովհաննես Թումանյանի անվան դպրոցների հետ`   իրականացրել է բարեգործական մի շարք ծրագրեր: Մասնավորապես նա համակարգել է Գյումրիի դպրոցներին օժանդակություն ցուցաբերելու, դասասենյակներ կահավորելու, վերանորոգման…

Սփյուռքի մասնակցությունը՝ նոր գաղափարներով և փորձով

Սեպտեմբերի 20, 2017
Պաշտոնական Սփյուռքի լրատու

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը, որի շրջանակում տեղի են ունեցել 4 ուղղություններով նախատեսված 16 թեմատիկ նիստեր: «Հայապահպանության հիմնախնդիրներ» խորագրով «Մայրենի լեզուն և դպրոցը հայ ինքնության կռվան» թեմատիկ նիստը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ Վերջինիս խոսքով՝…

Նախագահը ներկա է գտնվել Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստին

Սեպտեմբերի 15, 2017
Պաշտոնական

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայ-ռուսական համալսարանի 20-ամյա հոբելյանին նվիրված գիտական խորհրդի հանդիսավոր նիստին: 
Հանրապետության Նախագահը հոբելյանի կապակցությամբ ջերմորեն շնորհավորել է համալսարանի ղեկավարությանը, դասախոսներին, ուսանողներին և մաղթել հաջողություններ:
Սերժ Սարգսյանը Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, գիտու¬թյան և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար բուհի պրոֆեսորադասախոսական…

Նախագահը ներկա է գտնվել «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ի նոր մասնաշենքի բացմանը

Սեպտեմբերի 14, 2017
Պաշտոնական

Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, բարերար Էդուարդո Էռնեկյանի, մի շարք պաշտոնատար անձանց և պատվավոր հյուրերի հետ այսօր ներկա է գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատության նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը: Դպրոցի օծումը կատարել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Հանրակրթական ուսումնական այդ հաստատությունը…

Օրակարգում` հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման խնդիրը

Սեպտեմբերի 14, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հանդիպել է մի շարք դպրոցների տնօրենների և ԿԱԻ փորձագետների հետ, որի ընթացքում անդրադարձ է եղել հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման խնդիրներին: Ըստ նախարարի` մշակվել է Օտար լեզուների դասավանդման հայեցակարգ, որը ներկայացվել է հանրային քննարկման: Լևոն Մկրտչյանի խոսքով` պետք է հստակեցնել հանրակրթական դպրոցներում…

Մագիստրոսական կրթական նոր ծրագրի մեկնարկ

Սեպտեմբերի 11, 2017
Պաշտոնական

Այսօր տրվել է Վալենսիայի պոլիտեխնիկական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանների և Բոլոնիայի համալսարանի Ռիմինիի տնտեսագիտական ֆակուլտետի «Նախագծերի կառավարում» համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի մեկնարկը, որը վավերացվել է հայկական երկու համալսարանների միջև կրթական ծրագիր իրականացնելու մասին համաձայնագրի ստորագրմամբ: Ծրագրի իրականացման համար հիմք են հանդիսացել 3 համալսարանների միջև կնքված…

Օրակարգում՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը

Սեպտեմբերի 11, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկյացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ՄԱԿ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը, որոնք առնչվում են կրթության և գիտության ոլորտի հետ: ԿԳ նախարարը UNDP-ի ներկայացուցիչներին ներկայացրել է կրթության և գիտության ոլորտի պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք…

«Ուսուցիչ» նախաձեռնությունը` հասարակական խորհրդի նիստի օրակարգում

Սեպտեմբերի 7, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: 

Խորհուրդը հաստատել է օրակարգում ընդգրկված երկու հարցերը, ապա Լևոն Մկրտչյանը հասարակական խորհրդի անդամներին ներկայացրել է ԿԳՆ-ի կողմից վերջերս ազդարարված «Ուսուցիչ» նախաձեռնությունը:

Նախարարի խոոսքով պայմանականորեն…

ԿԳ նախարարն ընդունել է ՀԲ պատվիրակությանը

Սեպտեմբերի 6, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանի գծով տնօրեն Մերսի Թեմբոնի ղեկավարած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիլվի Բոսութղոյին:
Ողջունելով ՀԲ ներկայացուցիչներին՝ ԿԳ նախարարը արդյունավետ աշխատանք է մաղթել հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրենին և  հյուրերի խնդրանքով ներկայացրել…

Վարչապետը ներկա է գտնվել «Ընտրանի» խորագրով ցուցահանդեսի բացմանը

Սեպտեմբերի 6, 2017
Մշակութային լուրեր Պաշտոնական

Վարչապետ Կարեն Կարապետյանը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ներկա է գտնվել «Ընտրանի» խորագրով ցուցահանդեսի բացմանը, որում ներկայացվել են հայ արվեստի լավագույն ստեղծագործությունները: 
Վարչապետը ծանոթացել է ցուցահանդեսին ներկայացված դասական և մոդեռն մի շարք վարպետների ստեղծագործություններին: 
Ցուցահանդեսին, մասնավորապես, ներկայացված են Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Վարդան Մախոխյանի, Եղիշե Թադևոսյանի, Վահրամ Գայֆեջյանի, Մարտիրոս Սարյանի, Երվանդ…

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…