ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

Անվճար դասագրքեր` սահմանամերձ համայնքների դպրոցականներին

Օգոստոսի 7, 2017
Պաշտոնական

ՀՀ Նախագահի հանձնարարականի համաձայն`  2017-18 ուստարվանից  Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի   մարզերի սահմանամերձ համայնքների 1-12-րդ դասարանների սովորողներին դասագրքերը տրամադրվելու են անվճար:

Անվճար դասագրքեր կտրամադրվեն Արարատի մարզի  Երասխի,Պարույր Սևակի, Տիգրանաշենի միջնակարգ դպրոցներին, Գեղարքունիքի մարզի  Ճամբարակի և Վահանի միջնակարգ դպրոցներին, Վայոց Ձորի  մարզի Խաչիկի, Խնձորուտի,  Նոր Ազնաբերդի, Բարձրունիի  միջնակարգ և  Սերսի հիմնական դպրոցներին,…

11 մեդալ` դպրոցականների միջազգային օլիմպիադաներում

Օգոստոսի 7, 2017
Պաշտոնական

Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում անցկացված «Ինֆորմատիկա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Խաժակ Գալստյանը արժանացել է բրոնզե մեդալի դպրոցականների միջազգային օլիմպիադաներում մեր թիմերի մեդալների թիվը հասցնելով 11-ի /4 արծաթ և 7 բրոնզ/: Մեր հավաքականը ղեկավարել են ԵՊՀ ներկայացուցիչներ Վահրամ Դումանյանը և Արմեն…

Մեդալների թիվը համալրվեց արծաթով և բրոնզով

Հուլիսի 31, 2017
Պաշտոնական

Մեծ Բրիտանիայի Կովենտրի քաղաքում հուլիսի 23-ից 30-ը կայացած «Կենսաբանություն» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը իր մեդալների թիվը համալրեց ևս երկուսով՝ շահելով մեկական արծաթե և բրոնզե մեդալներ: Արծաթե մեդալի է արժանացել «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Կարալյանը, իսկ բրոնզե մեդալի՝  Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ…

Ավարտվել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Հուլիսի 28, 2017
Պաշտոնական

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել  Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի ամփոփումը: Վերապատրաստման դասընթացն անցած ուսուցիչներն հանդիսավոր պայմաններում ստացել  են ՀՀ ԿԳ նախարարության հավաստագրեր:

Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը նշել է, որ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը պետության…

Դպրոցականների հանրապետական մարզական խաղեր` ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին նվիրված

Հուլիսի 27, 2017
Պաշտոնական

ՀՀ դպրոցականների շրջանում ֆիզիկական դաստիարակության ծրագրի խնդիրների իրականացման, թիմային խաղերի միջոցով սովորողների կամային հատկությունների զարգացման, Հայրենիքի պաշտպանությանը ֆիզիկապես առողջ սերունդ դաստիարակելու նպատակով՝ 1991 թվականից կազմակերպվում են Հայաստանի Անկախության հռչակման օրվան նվիրված ՀՀ դպրոցականների մարզական խաղերը, որը կրում է ամենամյա շարունակական բնույթ: Մարզական խաղերին մասնակցում են ՀՀ և ԼՂՀ հանրակրթական ուսումնական…

Կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացը` քննարկման առանցքում

Հուլիսի 26, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն այսօր ընդունել է ՄԱԶԾ քաղաքականության և ծրագրերի աջակցության գրասենյակի Կայուն զարգացման նպատակների ինտեգրման, խթանման և քաղաքականության մշակման աջակցության պատվիրակությանը: ՄԱԶԾ պատվիրակության այցի նպատակն է ծանոթանալ ՀՀ կողմից ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացին, ինչպես նաև աջակցել սահմանված նպատակների իրականացման ճանապարհային քարտեզի և…

Դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներից` ևս 6 մեդալ

Հուլիսի 25, 2017
Պաշտոնական

Շարունակվում են Դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաները: Այս անգամ «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաների միջազգային առարկայական օլիմպիադաներում հայ դպրոցականներն արժանացել են 6 մեդալի և 2 գովասանագրի։

Մաթեմատիկայի օլիմպիադան անցկացվել է հուլիսի 12-23-ը Բրազիլիա Ռիո դե Ժանեյրո քաղաքում։ ՀՀ թիմը, որը ղեկավարում էին Սմբատ Գոգյանը /ՀՀ ԳԱԱ/ և Տիգրան Մարգարյանը /Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ…

ԿԳ նախարարն ընդունել է Կորեայի Ջեոլաբուկ-դո նահանգի պատվիրակությանը

Հուլիսի 21, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Կորեայի Ջեոլաբուկ-դո նահանգի ղեկավար Սոնգ Հա-Ջինի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Լևոն Մկրտչյանը կարևորել է կրթության և գիտության ոլորտներում հայ-կորեական հարաբերությունների դինամիկ զարգացմանը միտված գործնական քայլերը: 
Ներկայացնելով Հայաստանի կրթական համակարգում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքը՝ նախարարը շեշտել է, որ դրանք ուղղված են…

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակվի

Հուլիսի 21, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Պասկալ Միշոն ստորագրել են համաձայնագիր՝ Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շարունակականության ապահովման վերաբերյալ: 
Ծրագրի գործողության ժամկետն ավարտվել էր 2017 թվականի հունիսի 30-ին, այժմ այն երկարաձգվում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: «Զուգահառեբար պատրաստվում է…

Ներկայացվել է «Նախնական/արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության և ուսուցման 2017-2021 թթ. բարեփոխումների ծրագրի» նախագիծը

Հուլիսի 21, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն այսօր Աղվերանում կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը ՄԿՈՒ ոլորտի մասնագետներին և շահագրգիռ կողմերին ներկայացրել է «Նախնական/արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության և ուսուցման 2017-2021 թթ. բարեփոխումների ծրագրի» նախագիծը: Քննարկումը կազմակերպվել և իրականացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ…