ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

Սահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցը

Մայիսի 4, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել է  2016-2017  ուսումնական  տարվա  գիտելիքների  ստուգ­ման, պետական ավարտական քննությունների  անցկացման  ժամանակացույցը: Հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին (ստորաբաժանման ղեկավարներին) հանձնարարվել է 2016-2017 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունները կազմակերպել ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2016 թվականի նոյեմբերի 11-ի N…

Հաստատվել են 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

Մայիսի 4, 2017
Պաշտոնական

ՀՀ կառավարությունը հաստատել է  ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: Հատկացվել է  2637 տեղ, որից 137–ը  ՀՀ պետբյուջեից…

Ամփոփվել են ՌԴ բուհերում սովորելու միջպետական մրցույթի արդյունքները

Մայիսի 3, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվել են 2017-2018 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար միջպետական համաձայնագրի շրջանակում ՀՀ քաղաքացիներին հատկացված կրթաթոշակային տեղերի համար հայտարարված մրցույթների արդյունքները: Մրցույթն իրականցվել է հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի N1205-Ն հրամանով հաստատված…

Տրվել է «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և զարգացում Հարավային Կովկասում» նոր ծրագրի մեկնարկը

Ապրիլի 27, 2017
Պաշտոնական

Այսօր Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ազդարարվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության /GIZ/ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և զարգացում Հարավային Կովկասում» նոր ծրագրի մեկնարկը: Ասուլիսին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՄՀԶ ՄԿՈՒ ՀԿ ծրագրի տնօրեն Կատյա Կամերերը, ՄՀԶ ՄԿՈՒ ՀԿ հայաստանյան…

Գիտակրթական գործունեության աջակցության հուշագիր

Ապրիլի 26, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ստորագրվել է  համագործակցության հուշագիր նախարարության և Հայաստանում Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտների ակումբի միջև:
Հուշագրի նպատակն  է նպաստել Հայաստանի գիտակրթական և գիտահետազոտական ներուժի հզորացմանը, կրթության և գիտության ոլորտում Հայաստան – Սանկտ-Պետերբուրգ կապի խթանմանը, աջակցել Սանկտ-Պետերբուրգում ուսումնառության ընթացքում ի հայտ եկած խնդիրների լուծմանը:
Նախարարությունը պատրաստակամություն…

Երևանի պետական հումանիտար քոլեջը միացել է գերմանական DSD ծրագին

Ապրիլի 26, 2017
Պաշտոնական

Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարար Մարկո Թուլները, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը այցելել են Երևանի պետական հումանիտար քոլեջ, որտեղ ներկայացվել է Գերմանիայի կառավարության աջակցությամբ իրականացվող կրթական երկու նախագծերի մեկնարկը: Երևանի պետական հումանիտար քոլեջը պաշտոնապես միացել է Գերմանական միջազգային…

ԿԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարարին

Ապրիլի 25, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարար Մարկո Թուլների գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը նշել է, որ կրթական համագործակցությունը հայ-գերմանական հարաբերությունների կարևոր ուղղություններից է: Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կառավարությանը՝ հայագիտության նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար՝ միաժամանակ ընդգծելով, որ Գերմանիան Հայաստանի…

Մեկնարկել է ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի 11-րդ ամենամյա համաժողովը

Ապրիլի 21, 2017
Պաշտոնական

Երևանի «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում այսօր մեկնարկել է ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի 11-րդ ամենամյա համաժողովը, որին մասնակցել են մի շարք երկրների շուրջ 250 պատվիրակ, Միջազգային բակալավրիատ և Ռաունդ Սքվեր կազմակերպությունների համաշխարհային գրասենյակների, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, ուսհաստատությունների ղեկավարներ:

Համաժողովի մասնակիցներին իր ողջույնի խոսքն է հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը,…

Հայրենասիությունը չի սահմանափակվում մեկ առարկայով. Լ. Մկրտչյան

Ապրիլի 21, 2017
Պաշտոնական

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվել է ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին նվիրված «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովը: Բացման պաշտոնական արարղությունից հետո տեղի է ունեցել քննարկում՝ «Ռազմական կրթության հնարավորություններն ու հեռանկարները ՀՀ-ում» թեմայով, որի ընթացքում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը պատասխանել է քննարկման մասնակիցների հարցերին: Նախարարը մասնավորապես անդրադարձել է «Ռազմագիտություն»  առարկայի ուսուցման…

Հուշագիր` կրթության բնագավառում հայ- բելառուսական համագործակցության

Ապրիլի 21, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարության և Բելառուսի Հանրապետության կրթության նախարարության միջև կնքվել է 2017-2020թթ. կրթության ոլորտում համագործակցության մասին հուշագիր, որը ստորագրել են ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արթուր Ղազարյանը և Բելառուսի Հանրապետության կրթության նախարարության միջազգային կապերի վարչության պետ Վլադիմիր Շապուրովը: Ելնելով կրթության և գիտության ոլորտում երկու երկրների…