ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

Մեր երկիրը չունի թիկունք և սահման, առաջին կամ հետին գիծ. Լևոն Մկրտչյան

Ապրիլի 20, 2017
Պաշտոնական

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին նվիրված «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունները: Համաժողովի բացմանը ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար…

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «Ազգ-բանակ-2017» համաժողովում

Ապրիլի 20, 2017
Պաշտոնական Հարցազրույցներ, ելույթներ

Հարգելի՛ գործընկերներ,
Շատ ուրախ եմ այս համաժողովի շրջանակներում մեր հանդիպման համար: Ուրախ եմ, որ այստեղ ներկա են կրթության, պաշտպանության, մեր հասարակական կյանքի կազմակերպման այլ բնագավառների աշխատողներ: 
Հանրային կառավարման բնագավառում երկար տարիների մեր փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում չկա որևէ համակարգային հարց, որը հնարավոր լինի լուծել առանձին վերցրած…

Օտար լեզվի ուսուցիչների վերապատրաստումների արդյունավետությունը` հանդիպման առանցքում

Ապրիլի 19, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ՌԴ հումանիտար առաքելության կրթական ծրագրերի փոխտնօրեն Իրինա Վասիլևային: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ դպրոցներում գործածվող ռուսերենի դասագրքերի և ռուսերենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին առնչվող մի շարք հարցեր: 

Նախարարը նշել է, որ հայ-ռուսական կրթական համագործակցությունը վերջին տարիներին նոր զարգացում…

Մեդիագրագիտության կարևորությունը` հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում

Ապրիլի 19, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում մեդիագրագիտության կարևորման ու տարածման ուղղությամբ համագործակցության մասին: Հուշագիրը ստորագրել են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը:

Լևոն Մկրտչյանը նշել է, որ շատ կարևոր…

Ձեռնարկատիրական կրթություն` դպրոցներում

Ապրիլի 19, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունն այսօր ստորագրել են համագործակցության մասին հուշագիր` ՀՀ հանրակրթական դպրոցներում ձեռնարկատիրական կրթության ներդրման և զարգացման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:
Շնորհակալություն հայտնելով «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությանը` երկար տարիների արդյունավետ…

ԿԳ նախարարն ընդունել է Վարշավայի պետական համալսարանի պրոֆեսորին

Ապրիլի 15, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է մասնավոր այցով Հայաստանում գտնվող լեհ դասախոս, իրավաբանական գիտությունների դոկտոր, Վարշավայի պետական համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր, ԵԽ պատգամավոր Կարոլ Կարսկուն: Նա Հայաստանում է գտնվում Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հրավերով և բուհում հանդես է եկել «Ազգային և միջազգային օրենքների միջև փոխհարաբերությունը»…

Microsoft-ը կաջակցի ՀՀ կրթական ծրագրերի մշակմանը

Ապրիլի 14, 2017
ՏՀՏ նորություններ Պաշտոնական

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ու Microsoft ընկերության հայաստանյան գրասենյակի միջեւ այսօր կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ կրթության որակի բարելավման, կրթական ծրագրերի մշակման, ինչպես նաեւ նորարարությունների ներդրման նպատակով:

Հուշագիրը ստորագրել են նախարար Լեւոն Մկրտչյանը եւ ԱՊՀ-ում Microsoft-ի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ռոնալդ Բինկոֆսկին:

Microsoft-ն ուսումնական…

ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարի գրությունը` ՀՀ կրթության և գիտության նախարարին

Ապրիլի 11, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարին ուղղած գրությունով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կատարած աշխատանքների և համագործակցության շարունակականության մասին է տեղեկացրել ու շնորհակալություն հայտնել ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարը:

Գրությունում ներկայացված են առաջին եռամսյակում ԿՏԱԿ-ի՝ Արցախի Հանրապետությունում (ԱՀ) իրականացրած աշխատանքները.

  • Շարժական ինտերնետայի համակարգչային կայանը ԱՀ թվով 4 բնակավայրերում կազմակերպել…

Բարեփոխումների շարունակականության ապահովումը` առաջնահերթ պայման

Ապրիլի 10, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում ԵՄ աջակցության հնարավոր ուղղություններն ու հիմնական գերակայությունները: Շնորհակալություն հայտնելով Եվրոպական Միությանը կրթության բարեփոխումների գործընթացին ցուցաբերված աջակցության համար՝ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ այս փուլում առաջնայինի…

Ոսկե հուշամեդալ` երկարամյա մանկավարժական գործունեության համար

Ապրիլի 7, 2017
Պաշտոնական

Ապրիլի 7-ի առիթով կրթության, դաստիարակության ոլորտում ներդրած ավանդի և երկարամյա մանկավարժական գործունեության համար Երևանի Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով պարգևատրվել է ԿԳՆ բարձարագույն պարգևով՝ Ոսկե հուշամեդալով: Պարգևը հանձնել է ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Շնորհավորելով պարգևի համար՝…