ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

Նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական խոսքը Մարտի 8-ի կապակցությամբ

Մարտի 7, 2017
Պաշտոնական

Կրթության և գիտության համակարգի սիրելի կանայք,

Շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի կապակցությամբ:
Բոլոր ժամանակներում հայ կինը եղել է ընտանիքի հենասյունը,  հոգատարությամբ և արժանապատվությամբ է կատարել իր առաքելությունը` սերնդեսերունդ արժանանալով ակնածանքի ու խոնարհումի: Անգնահատելի է հայ կնոջ դերն ինչպես ընտանիքում, այնպես էլ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: 

Քննարկվել են «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում ՀՀ հանրակրթության բնագավառում» հետազոտության արդյունքները

Մարտի 6, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է «Թրանսփարենսի ինտերնեշենլ», «Պահանջատեր հասարակություն. Պատասխանատու կառավարում», «Հանրային քաղաքականություն» հասարակական կազմակերպությունների և USAID-ի Ժողովրդավարության, առողջապահության և սոցիալական բարեփոխումների Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչներին:

Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել վերոնշյալ կազմակերպությունների «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում ՀՀ հանրակրթության բնագավառում» հետազոտության արդյունքները: Կարևորելով հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը՝…

Կրթական ծրագրերում կներդրվի տեղակատվության անվտանգության բաղադրիչ

Մարտի 6, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և «Կասպերսկի լաբորատորիա» բաժնետիրական ընկերության ղեկավար Եվգենի Կասպերսկին ստորագրել են եռակողմ համագործակցության հուշագիր կրթության ոլորտում տեղեկատվական անվտանգության համագործակցության և համացանցում երեխաների տեղակատվական անվտանգության մասին:

Կարևորելով նախաձեռնությունը՝  ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ Մարդու իրավունքի պաշտպանին և…

Հայ-ղազախական գիտակրթական համագործակցության համատեքստում

Մարտի 3, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: 
Հանդիպման հիմնական առանցքում եղել է կրթության և գիտության ոլորտներում հայ-ղազախական փոխգործակցությանը վերաբերող հարցեր, որոնց իրականացման համար` նախարար Լևոն Մկրտչյանի խոսքով առկա են իրավական բոլոր հիմքերը. գործում է երկու երկրների կրթության և գիտության…

Մրցանակներ` «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողներին

Մարտի 3, 2017
Պաշտոնական

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր տեղի է ունեցել «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Ուսանողներին ողջունել և մրցանակները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարը նշել է, որ իր համար հաճելի պարտականություն է մասնակցել հանդիսավոր արարողությանը: «Յուրաքանչյուր տարի նաև ուսանողական մակարդակով մենք ամփոփում ենք…

Նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Մարտի 3, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը` կրթության ծրագրերի պատասխանատու, Կրթության բարելավման ծրագրի իրականացնող թիմի համաղեկավար Նինո Կուտալաձեի   գլխավորությամբ: 
Ողջունելով հյուրերին Լևոն Մկրտչյանը նշել է, որ կրթության ոլորտում Համաշխարհային բանկի հետ ունեցած համագործակցության արդյունքում մեր երկրում իրականացվել են համակարգային կարևոր փոփոխություններ` հանրակրթությունից…

Կրթության էջ պետք է բացել կյանքի տարբեր փուլերում. Լ. Մկրտչյան

Մարտի 3, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Լոֆթ կենտրոնում հանդիպում է ունեցել մի խումբ երիտասարդների հետ, որի ընթացքում նախարարը հանդես է եկել կրթության համակարգի դերի և նշանակության, մասնագիտության ընտրության, աշխատաշուկայի և մասնագիտական կրթության կապի փոխկապակցության և այլ հարցերի մասին դասախոսությամբ: Անդրադառնալով ավագ դպրոցից դեպի համալսարան անցմանը, նախարարը նշել է, որ…

Ուսուցչի ձեռնարկի քննարկում` ՀՀ կրթության և գիտության նախարարությունում

Մարտի 2, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի դասախոս Ռուբինա Փիրումյանի հեղինակած «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ուսուցչի համար ուղեցույցի քննարկումը, որին մասնակցել են Երևանի ավագ դպրոցների մի խումբ մանկավարժներ: Հեղինակը հանդես  է եկել դասախոսությամբ ՝ անդրադառնալով թեմայի դասավանդման բարդություններին և նրբություններին:…

Բացվել է «Կրթություն XXI դար» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը

Մարտի 1, 2017
Պաշտոնական

ՀՀ կառավարության տան նիստերի դահլիճում այսօր բացվել է «Կրթություն XXI դար» միջազգային մասնագիտացված եռօրյա ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն են «Ինտեր էքսպո» ցուցահանդեսային ընկերությունը և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը: Ցուցահանդեսն անցկացվում է  ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: 

Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է,…

ԿԳՆ աշխատակազմի թիմը գրավել է առաջին տեղը

Փետրվարի 28, 2017
Պաշտոնական

2017 թվականի փետրվարի 23-24-ը տեղի են ունեցել ՀՀ պետական մարմինների աշխատակիցների հրաձգության մրցաշարը, որին մասնակցել են 33 պետական մարմինների, այդ թվում` ՀՀ կառավարության և ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմերի, ՀՀ նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր պետական մարմինների, ՀՀ մարզպետարանների շուրջ 200 աշխատակիցներ: Առաջին պատվավոր տեղը գրավել է ՀՀ ԿԳՆ թիմը՝ վաստակելով 163…