ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

Կրթության և գիտության ոլորտում ներդրումային պատկերը հաջողված է. Լ. Մկրտչյան

Փետրվարի 21, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ՀՀ կառավարության հանձնարարականի համատեքստում անդրադարձել է կրթության և գիտության ոլորտում ակնկալվող ներդրումային ծրագրերին: ԿԳ նախարարի գնահատմամբ՝ ոլորտի ներդրումային պատկերը հաջողված է. «Այն ծրագրերը, որոնք ենթադրում էին շարունակականություն, բնականաբար, 2017 թվականի ընթացքում շարունակվելու են՝ ապահովելով ոլորտում ներդրումային միջավայրի զարգացումը: Մասնավորապես…

Կարևորը գիրք նվիրելու ավանդույթի արմատավորումն է. Լ. Մկրտչյան

Փետրվարի 20, 2017
Պաշտոնական

Այսօր՝ աշխատանքային օրվա ավարտին, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հաճելի անակնկալ են մատուցել Avedisian School Ավետիսյան դպրոցի աշակերտները: Գիրք նվիրելու օրվա առիթով դպրոցի աշակերտության կողմից պատվիրակված 12-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Գալստյանը և 10-րդ դասարանի աշակերտ Զավեն Անտոնյանը, դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանի գլխավորությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին նվիրել…

Բաց դաս՝ Արզականի աշակերտների համար

Փետրվարի 20, 2017
Դպրոցական անցուդարձ Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն փետրվարի 17-ին այցելել է ՀՀ Կոտայքի մարզի Արզական գյուղի միջնակարգ դպրոց, որտեղ վարել է բաց դաս՝ Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրվան ընդառաջ: Նախարարը նշել է, որ հանդիպման համար առիթ է հանդիսացել նաև գիրք նվիրելու օրը, որը, ըստ Լևոն Մկրտչյանի, գեղեցիկ ավանդույթ է…

Ավարտվել է ՌԴ բուհերում սովորելու համար դիմում հայտերի ընդունումը

Փետրվարի 17, 2017
Պաշտոնական

Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով 2017-18 ուստարվա համար հայտարարված մրցույթի դիմում-հայտերի ընդունելությունը, որն իրականցվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի կողմից: ՌԴ բուհեր ընդունվելու համար ՀՀ ԿԳՆ-ն ստացել է 393 հայտ: Ներկայացված դիմում-հայտերը բաշխվել են…

Ավագ դպրոցը չի կարող լինել հիմնական դպրոցի կրկնությունը. Լ. Մկրտչյան

Փետրվարի 16, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Երևանի թիվ 118 ավագ դպրոցում հանդիպում է ունեցել մայրաքաղաքի ավագ դպրոցների տնօրենների հետ, որտեղ քննարկվել են ավագ դպրոցների բարեփոխումների, մասնավորապես 2016-2017 ուսումնական տարում ներդրված պետական ավարտական քննությունների նոր ընթացակարգի արդյունավետության հետ կապված հարցեր: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության ազգային ինստիտուտի, Գնահատման…

Կայացել է ՀՀ ԿԳ նախարարին կից հասարակական խորհրդի նիստը

Փետրվարի 16, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նիստի սկզբում խորհուրդը հաստատել է օրակարգը, այն է`  ՀՀ Նախագահի հետ ԿԳ նախարարի հանդիպման ընթացքում բարձրացված հարցերի և ՀՀ կառավարության հանձնարարականների կատարման շրջանակում հանրակրթության ոլորտի զարգացման…

Կարեն Կարապետյան. «Մեր հիմնական կապիտալը՝ մարդը, պետք է լինի կիրթ և գրագետ»

Փետրվարի 16, 2017
Պաշտոնական

«Երևանի պետական համալսարանը շարունակում է նշանակալից դեր կատարել թե´ գիտակրթական, թե´ հասարակական գիտակցության ձևավորման առումով, և պետք է քննարկել, թե ինչպես կրթական համակարգն ավելի արդիական ու արդյունավետ դարձնել», - ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը ԵՊՀ ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ: Վարչապետը ներկայացրել է կառավարության ծրագրով նախատեսվող միջոցառումները և բարեփոխումները՝…

ՀՀ կրթության և գիտության նախարարն ընդունել է ՌԴ թատերական արվեստի ինստիտուտի ռեկտորին

Փետրվարի 14, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության թատերական արվեստի ինստիտուտի (ГИТИС) ռեկտոր, թատերական քննադատ Գրիգորի Զասլավսկուն: Հանդիպմանը մասնակցել է նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական իստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը:
Ողջունելով հյուրին` նախարարը կարևորել է Ռուսաստանի հետ կրթամշակութային հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված երկկողմ ջանքերը:…

Հանդիպում-քննարկում` մարզային 27 դպրոցների տնօրենների մասնակցությամբ

Փետրվարի 14, 2017
Պաշտոնական

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) Երևանում կազմակերպել է հանդիպում-քննարկում, որին մասնակցել են ՀՀ Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի 27 դպրոցների տնօրեններ: Հանդիպում-քննարկումը վերաբերել է հիմնադրամի և համայնքային դպրոցների միջև համագործակցությունը խթանելուն ուղղված գործողություններին, համատեղ ծրագրերի շարունակականության ապահովմանը և դրամաշնորհային ծրագրերին։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ…

Նախարարն ընդունել է «Էրազմուս+»-ի փորձագիտական խմբին

Փետրվարի 13, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի գրասենյակի ղեկավար Լանա Կառլովայի և «Էրազմուս+» ծրագրի  բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների հետ:

Ողջունելով  ներկաներին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հանրապետության Նախագահի հանձնարարությամբ վեցամսյա ժամկետում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պետք է  ներկայացնի բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումների…