ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կոտայքի մարզի կրթամշակութային հաստատություններ

Մայիսի 18, 2023
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզի մի շարք կրթական ու մշակութային հաստատություններ։

Նախարարին ուղեկցել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը և Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի…

Կառավարությունն առաջարկում է հստակեցնել կրթության հիմքով զորակոչից տարկետման վարչարարությունը

Մայիսի 17, 2023
Պաշտոնական

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխություններով Կառավարությունն առաջարկում է առանց ընդհատման հանրակրթական, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողների համար հստակեցնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման մասով իրականացվող վարչարարությունը:

Այս մասին ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 16-ի նիստում հայտնել է…

Հայտնի են բուհերի միասնական քննությունների օրերը

Մայիսի 16, 2023
Պաշտոնական

 

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների օրերը:

Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.

 

09.06.2023 թ. - «Քիմիա», «Ռուսաց լեզու»

13.06.2023 թ. - «Օտար լեզուներ»

16.06.2023 թ. - «Մաթեմատիկա»

20.06.2023 թ. - «Հայոց լեզու և հայ…

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ

Մայիսի 16, 2023
Պաշտոնական

Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ,

Շնորհավորում եմ ձեր տեղն ու դերը մեր հասարակության կյանքում ևս մեկ անգամ շեշտելու և արժևորելու կապակցությամբ: Պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետությունում Ուսանողների և երիտասարդների օրը նշվում է մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրը: 104 տարի առաջ հիմք դրվեց բարձրագույն կրթությամբ քաղաքացիական գիտակցության ձևավորման գործընթացին, որի…

Ժաննա Անդրեասյանն ընդունել է եզդիական համայնքի ներկայացուցիչներին

Մայիսի 16, 2023
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է եզդիական համայնքի պատվիրակությանը՝ Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանի (Թամոյանի) և եզդիների հոգևոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, նախարարության այլ ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրերին, ընդգծել է՝ հայ և եզդի…

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

Մայիսի 11, 2023
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2023 թվականի մայիսի 12-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը:

Ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա, եթե չունենանք առաջնորդություն բոլոր մակարդակներում. ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան

Մայիսի 10, 2023
Միջազգային լուրեր Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ելույթը Լոնդոնում տեղի ունեցող Կրթության համաշխարհային համաժողովում

Հարգելի՛ մասնակիցներ,
Պատվավոր հյուրեր,
Գործընկերներ,

Երբ ես երեխա էի, և ծնողներս ինձ ասում էին, որ այս կամ այն բանը չանեմ, շատ դեպքերում ես նրանց լսում էի և չէի անում այն, ինչը, նրանց…

Առաջին դասարանցիների հայտագրման առաջին փուլը կմեկնարկի հունիսի 12–ից

Մայիսի 10, 2023
Պաշտոնական

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 12–ից և կիրականացվի 3 փուլով։

Այս տարի ևս հայտագրման գործընթացն իրականացվելու է ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» միջոցով։

Առաջին փուլով՝ հունիսի 12–ից հայտագրումը բաց կլինի բոլոր այն քաղաքացիների համար, որոնք ունեն որոշակի…

Հայտնի են 2023 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների օրերը

Մայիսի 8, 2023
Պաշտոնական

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2023 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը:

Ըստ այդմ՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն 2023 թվականի հունիսի 5-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ, Երևանի թիվ 198 ավագ դպրոցում:

Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2023 թվականի 2-րդ քննաշրջանի ընթացքում «Հայոց լեզու», «Մաթեմատիկա»,…

Ուսման վարձի փոխհատուցում` Արցախյան պատերազմի մասնակիցների հերթական խմբին

Մայիսի 5, 2023
Պաշտոնական

ՀՀ կառավարությունը ՀՀ պետական բյուջեի միջոցներից կփոխհատուցի 2020 թ. Արցախյան պատերազմի այն մասնակիցների ուսման վարձը, որոնք ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2008-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում ուսման վարձի միանվագ փոխհատուցում չեն ստացել:

ՀՀ կառավարության նիստում որոշում է կայացվել 16 մլն 344 հազար դրամ հատկացնել 59 ուսանողի 1 կիսամյակի ուսման վարձի միանվագ փոխհատուցման համար:

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…