ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

Մեկնարկել են ավարտական քննությունները

Դեկտեմբերի 27, 2016
Պաշտոնական

Համաձայն  ՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատված  «2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգի և ժամանակացույցի»՝ դեկտեմբերի 26-ին հանրակրթական ավագ և միջնակարգ դպրոցներում տեղի է ունեցել 12-րդ դասարանի աշակերտների «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի գրավոր ավարտական քննությունը: Քննական թեստերը ժամանակին տրամադրվել են…

Կրթությունը գործիք է` ուղղված ապագային. Լևոն Մկրտչյանն ամփոփել է տարվա արդյունքները

Դեկտեմբերի 26, 2016
Պաշտոնական Հարցազրույցներ, ելույթներ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրված տարեվերջյան մամուլի ասուլիսի ընթացքում նախարար Լևոն Մկրտչյանն ամփոփել է 2016 թվականին կատարված աշխատանքները: Նախքան ոլորտում կատարված հաշվետվությանն անցնելը՝ նախարարը շնորհակալություն է հայտնել  լրատվամիջոցներին՝ ողջ տարվա ընթացքում կրթության հարցերն ուշադրության կենտրոնում պահելու համար: Անդրադառնալով նախարարության տարեկան գործունեությանը` Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ կատարված աշխատանքի ամենամեծ…

Վարչապետ. «ՏՀՏ-ն կարող է հանդիսանալ այն լոկոմոտիվը, որը կփոխի և´ տնտեսությունը, և´ միջավայրը, և´ մշակույթը»

Դեկտեմբերի 23, 2016
Պաշտոնական

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) բնագավառի զարգացման վերաբերյալ հերթական քննարկումը: 

Կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել ՏՀՏ ոլորտի կարճաժամկետ և երկարաժամկետ զարգացման վերաբերյալ առաջարկությունների ամփոփման և ծրագրերի մշակման ընթացքի մասին: Տեղեկացվել է, որ այժմ այս ուղղությամբ քննարկումներ են ընթանում շահագրգիռ գերատեսչությունների և…

ՀՀ կրթության և գիտության նախարարության 2016 թվականի տարեկան ամփոփ հաշվետվություն

Դեկտեմբերի 23, 2016
Պաշտոնական

2016 թվականի մեկնարկին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ներկայացրել է կրթության ոլորտի վերաբերյալ իր հայեցակարգային տեսլականը` ընդգծելով համակարգի հիմնական մարտահրավերների ուղղությամբ նախանշվող արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը: Կրթական ոլորտի կարևորագույն խնդիրների կարգավորման վեկտորը հիմնականում ուղղված էր հասարակությանը մտահոգող ավագ դպրոցների բեռնաթափմանը և մագիստրոսական կրթության որակի բարելավմանը: ՀՀ ԿԳՆ հաշվետվության սեղմ տարբերակում ներկայացված…

«Ազգային կրթակարգի» նախագծի բարելավված տարբերակը՝ կրթական ֆորումում

Դեկտեմբերի 22, 2016
Պաշտոնական

«Հայկական կրթական միջավայր ֆորումում» (http://forum.armedu.am/) հանրային քննարկման էր ներկայացվել«Կրթության բարելավում» ծրագրի «Աջակցություն կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթաբաղադրիչի շրջանակներում մշակված «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՐԳԻ ԵՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ» և «ԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՐԳ» փաստաթղթերի նախագծերը (http://forum.armedu.am/showthread.php/1283, սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 21):

Նշված ժամանակահատվածում ծավալված ակտիվ քննարկմանը մասնակցեցին տարբեր դպրոցների…

Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի ամփոփիչ համաժողով

Դեկտեմբերի 21, 2016
Պաշտոնական

Տեղի է ունեցել Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի ամփոփիչ համաժողովը, որի ընթացքում ներկայացվել է ծրագրի ընթացքը, մասնավորապես  2016 թ. կատարված աշխատանքները,  ինչպես նաև նախանշվել են  2017-18 թվականների զարգացման հիմնական ուղղությունները։ Համաժողովի ընթացքում տեղի ունեցած  Որակի ազգային մրցանակաբաշխության արարողության ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարության անունից հավաստագրեր և մրցանակներ  են հանձնվել 2016թ․…

Տրվել է «Արարատյան բակալավրիատ» ծրագրի մեկնարկը

Դեկտեմբերի 21, 2016
Պաշտոնական

Տեղի է ունեցել «Արարատյան բակալավրիատ» ծրագրին ՀՀ մարզային դպրոցների անդամակցության վերաբերյալ մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվել են Արարատյան բակալավրիատի նպատակները, տեսլականը, ծրագրին անդամակցելու  քայլերն ու պահանջները։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «Արարատյան բակալավրիատին» անդամակցելու թեկնածու դպրոցների ընտրության հանձնաժողովի անդամները՝ Կրթության գերազանցության ազգային ծրագրի տնօրեն…

Լևոն Մկրտչյանն ընդունել է Բուլղարիայի դեսպանին

Դեկտեմբերի 20, 2016
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Ցոցորկովա-Կայմակչիեվային: 
Շնորհավորելով նորանշանակ դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ` նախարար Լևոն Մկրտչյանը համոզմունք է հայտնել, որ կրթության բնագավառում Բուլղարիայի հետ հարաբերությունները զարգացման նոր մակարդակ կարձանագրեն և այդ համատեքստում կարևորել է համագործակցության…

Ամեն դպրոց կրթության բովանդակության իր հավակնությունը պետք է ունենա. Լ. Մկրտչյան

Դեկտեմբերի 15, 2016
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրվել է դպրոցների զարգացման ծրագրերի մեթոդաբանության մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի խորհրդակցությունը, որը վարել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Խորհրդակցությունը ներկա են եղել ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ԱԺ կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Ռ. Մուրադյանը, ԿԳՆ հանրակրթության վարչության պետը, ԿԱԻ-ի ԿԳՆ…

Օրակարգում` դպրոցներում ֆինանսական և ձեռնարկատիրական կրթության հարցերը

Դեկտեմբերի 14, 2016
Պաշտոնական

Հաշվի առնելով ֆինանսական և տնտեսագիտական որակյալ կրթությամբ ապահովելու կարևորությունն ու արդիականացումը՝ ՀՀ կառավարության վերջին նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության և գիտության նախարարին հանձնարարել էր երեքշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել հանրակրթական դպրոցում ֆինանսական և տնտեսագիտական կրթության ապահովմանն ուղղված քայլերի ժամանակացույց՝ նոր ուսումնական տարվանից ծրագիրը սկսելու պարտադիր պայմանով: Այդ կապակցությամբ այսօր նախարարությունում կայացել…