ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

Կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Հոկտեմբերի 17, 2016
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր անդրանիկ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Ողջունելով խորհրդի անդամներին` նախարարը բոլորին մաղթել է արդյունավետ և բեղուն աշխատանք: «Այստեղ իսկապես հավաքված են մարդիկ, ովքեր ոչ միայն պարզապես ոլորտի ներկայացուցիչներ են, այլ ուրույն…

Ֆրանսիական համալսարանում կբացվի ասպիրանտուրա

Հոկտեմբերի 14, 2016
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ:

Հանդիպման հիմնական առանցքում եղել է մեր երկրի կրթական համակարգի բոլոր օղակներում ֆրանսիական մասնակցության ակտիվացմանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետագա գործունեությանն ու զարգացմանն առնչվող հարցեր:

«Որպես ֆրանկոֆոն երկիր մենք որոշակի…

Փոքրաթիվ ազգերին մեծ զգալու` մասնագիտություն

Հոկտեմբերի 14, 2016
Պաշտոնական

Հայ բարեգործական ընդհանուր միությունում այսօր տեղի է ունեցել 14-րդ «IEEE EWDTS 2016` Արևելք-Արևմուտք նախագծում և թեստ» միջազգային գիտաժողովը, որը հայտարարել է իր այս տարվա 25 ականավոր բանախոսական ծրագիրը: Համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: «Այս գործնական գիտաժողովի շրջանակում նման որակյալ մասնագետների առկայությունը և սեսիաների ծանրությունը…

20 երկրի 40 պատվիրակ` «Եվրոդիպի» 23-րդ տարեկան համաժողովին

Հոկտեմբերի 14, 2016
Պաշտոնական

Մատենադարանում այսօր տեղի է ունեցել Եվրամիության հովանու ներքո գործող՝ «Եվրոդիպ» հյուրընկալության և տուրիզմի ուսուցման ու մասնագիտական պատրաստության միջազգային ասոցիացիայի 23-րդ ամենամյա համաժողովը, որի անցկացմանն աջակցում է Հայաստանի զարգացման հիմնադրամը։ Համաժողովն այս տարի անցկացվում է «Զբոսաշրջային կրթություն. ուղիներ դեպի նոր նշանակետեր» խորագրի ներքո: Համաժողովի մասնակիցներին ողջունել են ՀՀ կրթության և գիտության…

Երևանում տրվել է Շեֆֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի պաշտոնական մեկնարկը

Հոկտեմբերի 14, 2016
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Շեֆֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով տրվել է Շեֆֆիլդի համալսարանի և վերջինիս միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջի կողմից Երևանում իրականացվելիք Շեֆֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի պաշտոնական մեկնարկը:

Ողջունելով Շեֆֆիլդի համալսարանի մուտքը Հայաստան` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է. «Հայ ժողովուրդն…

Դպրոցի տնօրենի ընտրության գործընթաց, սոցիալական ծառայությունների հասանելիություն, խնայված միջոցների հաշվին առողջ ապրելակերպի մասսայականացում. վարչապետը հանձնարարականներ է տվել

Հոկտեմբերի 13, 2016
Պաշտոնական

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: 

... Այնուհետև գործադիրի ղեկավարը հանձնարարականներ է տվել. «Կրթության ոլորտի հետ կապված հանձնարարում եմ ՀՀ կրթության և գիտության նախարարին, ՀՀ մարզպետներին, առաջարկում եմ Երևանի քաղաքապետին՝ 7-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ հանրակրթական հաստատությունների տնօրենների ընտրության գործընթացում ազգակցական կապերի,…

Ներառականությունը` հասարակության մտածողության ձև

Հոկտեմբերի 13, 2016
Պաշտոնական

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր մեկնարկել է «Բարձրագույն մանկավարժական կրթության բարեփոխումները ներառականության համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ԱԺ առողջապահության, մայրության և մանկության, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, ԱՄՆ…

Հաստատվել է 12-րդ դասարանի ուսումնական գործընթացը կազմակերպելու ընթացակարգը

Հոկտեմբերի 12, 2016
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման  (կցվում է) է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատություններում 12-րդ դասարանի ուսումնական գործընթացը կազմակերպելու ընթացակարգը հաստատելու մասին: Ընթացակարգով նախատեսվում է` 

Ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակում, մինչև դեկտեմբերի 1-ը ուսումնական հաստատության 12-րդ դասարանի սովորողները գրավոր դիմում են հաստատության տնօրենին՝ հայտնելով 2-րդ կիսամյակում ուսումնասիրության համար իրենց…

Կրթության որակը` պետական աջակցության պարտադիր պայման

Հոկտեմբերի 12, 2016
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Հանդիպման նպատակն էր՝ քննարկել վերոնշյալ ոլորտում առկա հիմնախնդիրները, լսել տնօրեններին հուզող հարցերը և դրանց լուծման ուղիները: «Անկախացման տարիներին՝ ոչ պետական կրթական համակարգի ձևավորման հիմքում չդրվեց մեծ գաղափարախոսություն, այլ առաջնային էին լիբերալ…

Տեխնոլոգիական կրթության մշակույթի արմատավորումը` համագործակցության հիմքում

Հոկտեմբերի 11, 2016
ՏՀՏ նորություններ Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, կարևորելով տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը՝ որպես երկրի տնտեսական և գիտատեխնիկական առաջընթացի կարևորագույն բաղադրիչներից և գերակա ուղղություններից մեկը, այսօր կնքել են փոխըմբռնման հուշագիրը, որը ստորագրել են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և միության նախագահ Արմեն Բալդրյանը:

Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…