Սեպտեմբերի 4-9-ը Մոսկվայում առաջին անգամ անցկացվել է Մեգապոլիսների օլիմպիադան` «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա» և «Քիմիա» առարկաների գծով։ Միջազգային առարկայական օլիմպիադային մասնակցել են 18 երկրների 22 քաղաքների 14-18 տարեկան աշակերտները, որոնց թվում էր նաև Երևանի թիմը։ Հայկական թիմը կազմված էր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի և Քվանտ վարժարանի 8 աշակերտներից` Բիլոր Կուրղինյանի…
Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավայի հրավերով ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը 2016 թվականի սեպտեմբերի 12-ից 14-ը կգտնվի Վրաստանում: Պատվիրակության կազմում են` ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի բաժնի պետ Կարեն Մնացականյանը և ՀՀ ԿԳՆ կրթական ծրագրերի կենտրոնի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը: Այցի ընթացքում նախատեսվում…
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների մեջ կրթության ոլորտի համագործակցությունը մեծ ծավալ է զբաղեցնում:
Դրա առհավատչյաներից մեկը, ինչպես իր խոսքում շեշտել է Լ. Մկրտչյանը, Հայաստանում…
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով Սիրիայի Կրթասիրաց Սարգիս Ջեմբերջյանի երկրորդական վարժարանի տնօրեն Անդրանիկ Պողոսյանը պարգևատարվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով»: Պարգևը հանձնել է ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը :
Կրթասիրաց վարժարանը հիմնադրվել է 1924 թվականին և գործում է Կրթասիրաց մշակութային միության հովանու…
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
Շնորհավորելով նորանշանակ դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ կրթության բնագավառում բարեկամ Վրաստանի հետ մեր հարաբերությունները զարգացման նոր մակարդակ կարձանագրեն:
Վրաստանի հետ մեր բարեկամական հարաբերությունները ոչ միայն աշխարհագրական…
Երևանում ընթացող Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովի մասնակիցները Հայաստանի դպրոցներում իրականցվող դպրոցական սննդի ծրագրին ծանոթանալու նպատակով սեպտեմբերի 8-ին այցելել են Արարատի մարզի դպրոցներ: Այս մարզում դպրոցական սնունդն իրականցվում է պետական բյուջեի ֆինանսավորմամբ: ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Բագրատ Եսայանի տեղեկացմամբ՝ հանրապետության 1390 դպրոցներից 1150- ը, այսինքն ՀՀ բոլոր մարզերի կրտսեր դպրոցներն…
«Այբ» դպրոցում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում ստեղծված «Արարատյան բակալավրիատ» հայալեզու կրթական ծրագրի միջազգային ճանաչմանը։ Ասուլիսին մասնակցել են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ԿԳԱԾ-ի տնօրեն Տ․ Մեսրոպ քհն. Արամյանը և «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ ականատեսն…
Երևանում մեկնարկել է Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովը, որին մասնակցում են 65 երկրների 250 ներկայացուցիչներ, այդ թվում մոտ երկու տասնյակ նախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Համաժողովի մասնակիցներն առավոտյան այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:
Համաժողովի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Մարիոթ Արմենիա…
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ ֆորումին: Ողջունելով ֆորումի բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին՝ վարչապետը կարևորել է նման միջոցառումների անցկացումը և նշել. «Երեխաները բոլորիս համար մեծագույն արժեք են, իսկ նրանց համար անհոգ և արժանապատիվ մանկություն ապահովելը՝ մեր ամենակարևոր և առաջնային խնդիրը: Մանկական սովի դեմ պայքարի և երեխաների…
ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարարության, և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակը պայմանավորվածություն են ձեռք բերել «Հայաստանում կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հիմնական պայմանագրում փոփոխություններ կատարելու և ժամկետը երկարաձգելու մասին: Այդ կապակցությամբ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:
Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ