ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է կրթության բարեփոխումների ընթացքը

Հունիսի 27, 2022
Պաշտոնական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել կրթական բարեփոխումների օրակարգի և ընթացքի վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կրթության ոլորտի ռազմավարության մշակմանը և այդ համատեքստում բարձրագույն, մասնագիտական…

Դպրոցի ղեկավարման իրավունքի` հավաստագրի համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն հունիսի 27-ից հուլիսի 19-ը

Հունիսի 24, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների անցկացման վերաբերյալ:

Համաձայն հրամանի` հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց` https://exams.emis.am/ հղումով` 2022 թ. հունիսի 27-ից հուլիսի 19-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով:

Հավաստագրման քննությանը մասնակցելու համար…

Նախագիծ․ առաջարկվում է 2026 թվականից դասարաններում սովորողների առավելագույն թիվ սահմանել 20-25-ը, կարգավորումն ուժի մեջ կմտնի նոր չափորոշչի ներդրմանը զուգահեռ

Հունիսի 24, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական դպրոցների դասարանների կազմավորման կարգի նախագիծը։

Դասարանների կազմավորման համար նախատեսվում է պարտադիր դարձնել տարրական և միջին մակարդակում առավելագույնը 25 և ավագ մակարդակում՝ առավելագույնը 20 սովորող ունենալը։ Նոր նախագծով ամրագրված այս կարգավորումն իրականություն է դառնալու հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը զուգընթաց։…

Մեկնարկել է առաջին դասարանցիների ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում հայտագրման գործընթացը

Հունիսի 21, 2022
Դպրոցական անցուդարձ Պաշտոնական

Հունիսի 21-ին՝ ժամը 09։00-ից, մեկնարկել է ՀՀ պետական հանրակրթական դպրոցների առաջին դասարան գնացող այն երեխաների ընդունելության հայտագրման գործընթացը, որոնց ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, կամ երեխան տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր ունի:

Հիշեցնենք, որ հայտագրումն իրականացվում է և՛ հայերեն, և՛ ռուսերեն ուսուցմամբ դասարանների համար։

Հայերեն ուսուցմամբ դասարանների համար…

Նախարար Վահրամ Դումանյանը հյուրընկալել է «... և արցունքը փոխեց իր համը» գրքի հեղինակ, հադրութցի Վիկա Ավետիսյանին

Հունիսի 20, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Վահրամ Դումանյանն այսօր հյուրընկալել է 44-օրյա պատերազմի ընթացքում Հադրութից Երևան տեղափոխված 11-ամյա Վիկա Ավետիսյանին և նրա մորը՝ Ալյոնա Ավետիսյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և «UNICOMP» ՓԲԸ-ի զարգացման ծրագրերի ղեկավար Սուսաննա Բալդրյանը:

Երևանի…

Հանրային քննարկման է ներկայացրել դպրոցների ֆինանսավորման կարգի նախագիծը

Հունիսի 20, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նախագծով առաջարկվում է անցում կատարել ըստ դասարանների թվի ֆինանսավորման։

Առաջարկվում է հաստատել hաստատությունների պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման հետևյալ գործակիցներն ու նորմատիվները.

Վարչապետը Նոբելյան մրցանակակիր Արդեմ Փաթափությանին պարգևատրել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով

Հունիսի 16, 2022
Պաշտոնական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է հայազգի անվանի գիտնական, Նոբելյան մրցանակակիր Արտեմ ՓաթափությանինՀանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Ողջունելով անվանի գիտնականին՝ վարչապետը նշել է. «Հարգելի՛ պարոն Փաթափության, ուրախ եմ Ձեզ տեսնելու և ծանոթանալու համար: Ողջունում եմ Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն: Ցանկանում…

Աշակերտների շրջանում ընդլայնվել են կրթամշակութային նպատակային ծրագրերը. ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2021 թ. մշակույթի ոլորտի կատարողականը

Հունիսի 16, 2022
Մշակութային լուրեր Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը խորհրդարանում ներկայացրել է մշակույթի ոլորտի ձեռքբերումները, որոնք տեղ են գտել նախարարության 2021 թ. բյուջեով նախատեսված աշխատանքների հաշվետվության մեջ:

Նախարարի ներկայացրած հաշվետվության համաձայն՝ 2021 թ․ իրականացված քաղաքականությունը նպատակաուղղված է եղել ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նախանշված հիմնական խնդիրների լուծմանը:

«Մշակութային ժառանգության ծրագրի շրջանակում…

Վահրամ Դումանյան. «2021 թ. գիտության ֆինանսավորման ավելացման շնորհիվ իրականացվել են նոր ծրագրեր»

Հունիսի 15, 2022
Պաշտոնական

Հունիսի 15-ին Ազգային ժողովում ներկայացրած ԿԳՄՍՆ 2021 թ. բյուջեով նախատեսված աշխատանքների հաշվետվության մեջ նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է գիտության ոլորտում իրականացված բարեփոխումներին:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ գիտության ոլորտում ՀՀ կառավարությունը հստակ մշակված քաղաքականություն ունի, իր հետևողական ջանքերն է ուղղում ոլորտի հետագա զարգացմանը, առկա խնդիրների լուծմանը, ինչպես նաև…

Վահրամ Դունայանն ԱԺ-ում ներկայացրել է կրթության ոլորտի 2021 թ. բարեփոխումները

Հունիսի 15, 2022
Պաշտոնական

Ազգային ժողովի նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ներկայացրել է ԿԳՄՍՆ 2021 թ. բյուջեով նախատեսված աշխատանքների հաշվետվությունը:

Նախարարը նշել է, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ 2021 թ.-ի ընթացքում իրականացվել են 21 բյուջետային ծրագրեր՝ 196 միջոցառումներով, որոնց իրականացման համար ընդհանուր առմամբ ծախսվել է 174.8…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)