ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

Հրապարակվել են «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության թեստերի պատասխանները

Հունիսի 14, 2022
Պաշտոնական

Բուհերի դիմորդներն այսօր՝ հունիսի 14-ին, ընդունելության միասնական քննություն են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։

Առարկան հայտագրել է 5.253 դիմորդ (2021 թ.՝ 3.730). նրանցից 1.290-ը քննությունը հանձնել է մայրաքաղաքում, 451-ը՝ Լոռիում, 488-ը՝ Կոտայքում, 454-ը՝ Շիրակում, 280-ը՝ Սյունիքում, 93-ը՝ Վայոց ձորում, 348-ը՝ Տավուշում, 255-ը՝ Արագածոտնում, 419-ը՝ Արարատում, 375-ը՝ Արմավիրում և…

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Կատարի կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարարի հետ

Հունիսի 14, 2022
Միջազգային լուրեր Պաշտոնական

Կառավարական պատվիրակության կազմում Կատարում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Կատարի կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ-Նուայմինի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև նախօրեին ստորագրված կրթության, բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների բնագավառում համագործակցության համաձայնագրի իրականացմանն առնչվող…

Վարչապետն այցելել է «Qatar Foundation» հիմնադրամ և Կատարի գիտության ու տեխնոլոգիաների կենտրոն

Հունիսի 13, 2022
Միջազգային լուրեր Պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ կառավարական պատվիրակության անդամները Դոհայում այցելել են «Qatar Foundation» հիմնադրամ:

Կառավարության ղեկավարին է ներկայացվել հիմնադրամի գործունեությունը, մասնավորապես կրթության ոլորտում իրականացվող ծրագրերը: Հիմնադրամի ղեկավարները պատասխանել են ՀՀ կառավարական պատվիրակության անդամների հարցերին: Անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններին:

Վարչապետ Փաշինյանն այցելել է նաև Կատարի գիտության…

Վահրամ Դումանյանն ընդունել է Միխայիլ Շվիդկոյին

Հունիսի 10, 2022
Միջազգային լուրեր Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով Միխայիլ Շվիդկոյի այցը ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ Վահրամ Դումանյանն անդրադարձել է «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» և «Ռուսաստանի…

Քննարկվել են բուհական համակարգի զարգացմանն ու ակադեմիական միջավայրի ձևավորմանը վերաբերող հարցեր

Հունիսի 10, 2022
Պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բուհական համակարգի զարգացմանն ու ակադեմիական միջավայրի ձևավորմանը վերաբերող հարցեր:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բուհական կրթության զարգացումը Կառավարության համար ունի…

Ստորագրվել է «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը

Հունիսի 9, 2022
Միջազգային լուրեր Պաշտոնական

Այսօր ՀՀ ֆինանսների նախարարությունում Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը:

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը: Հանդիպմանը ներկա են եղել Ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանն ու Կրթության, գիտության,…

Փոփոխվել է մարզիչների վարձատրության կարգը

Հունիսի 9, 2022
Պաշտոնական Սպորտային լուրեր

ՀՀ կառավարության՝ այսօր կայացած նիստում հավանության է արժանացել հավաքականի թիմերի մարզիչների վարձատրության կարգում փոփոխություն կատարելու նախագիծը:

Նախագիծը մշակել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ պայմանավորված մարզիչների վարձատրման իրավահարաբերությունների կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությամբ:

Նոր իրավակարգավորմամբ վարձատրություն կստանան Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի այն գլխավոր և ավագ մարզիչները, ովքեր ՀՀ հավաքականների ուսումնամարզական…

ԱԺ-ում ներկայացվել է ԿԳՄՍՆ 2021 թվականի բյուջի տարեկան հաշվետվությունը՝ եկամուտների և ծախսերի կատարողականը

Հունիսի 8, 2022
Պաշտոնական

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացվել է «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը՝ եկամուտների և ծախսերի կատարողականը՝ ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտների մասով:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ 2021 թվականին ԿԳՄՍ նախարարությունը փաստացի…

Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը

Հունիսի 7, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա դասագրքերի համար ներդրումային գումարների չափերը:

Համաձայն հրամանի` 1-4-րդ դասարաններում աշակերտները դասագրքերը կստանան անվճար, իսկ 5-12-րդ դասարանների դասագրքերը կտրամադրվեն տարեկան վարձավճարով: Նշենք, որ 5-12-րդ դասարանների դասագրքերի համար սահմանվել է առնվազն 5 տարի…

Տրվել է բուհական ընդունելության միասնական քննությունների մեկնարկը

Հունիսի 7, 2022
Պաշտոնական

Այսօր հանրապետությունում մեկնարկել են բուհական ընդունելության միասնական քննությունները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այդ առթիվ եղել է Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցում, որտեղ դիմորդները պետք է քննություն հանձնեին «Կենսաբանություն» առարկայից:

Մինչ քննական գործընթացի մեկնարկը Կարեն Թռչունյանը քննական կենտրոնի ղեկավար Վարդան Պարսամյանի ուղեկցությամբ շրջել է…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)