ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

Մայիսի 1-ից կամավոր ատեստավորման միջոցով ուսուցիչը կստանա նվազագույնը 260 հազար դրամ աշխատավարձ

Ապրիլի 28, 2022
Պաշտոնական

Կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը 2022 թվականի մայիսի 1-ից սահմանվել է 200 հազար ՀՀ դրամ: Կամավոր ատեստավորման ծրագրով նախատեսված 30-50 տոկոս հավելավճարները կկիրառվեն նշված դրույքաչափի նկատմամբ:

Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում: Հարցը զեկուցել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

«Ատեստավորման ընթացքում հավաքած միավորներով…

Փոփոխություններ են կատարվել հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում

Ապրիլի 28, 2022
Պաշտոնական

ՀՀ կառավարության նիստում այսօր գործադիրը հավանության է արժանացրել «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնա­կան հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Զեկուցելով հարցը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ նախորդ տարի առաջին անգամ ուսուցիչները հնարավորություն են ստացել ընտրելու նախարարության կողմից երաշխավորված…

Ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցման վերաբերյալ օրենսդրական կարգավորում

Ապրիլի 27, 2022
Պաշտոնական

««ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարությունն իրավական բնույթի առաջարկ է ներկայացրել: Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 26-ի նիստում հայտնել է օրինագծի համահեղինակ Գևորգ Պապոյանը:

«Կրթության մասին» օրենքի համաձայն՝ բուհերը տվյալ ուսումնական տարում անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի 10…

Հաստատվել է նախադպրոցական հաստատության տնօրենի հավաստագրման քննության հարցաշարը

Ապրիլի 27, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) քննության թեստավորման փուլի  հարցաշարը:

Հարցաշարում ներառված է 341 հարց` ՀՀ սահմանադրության, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Լեզվի մասին», «Տեսչական մարմինների մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Գնումների…

Կրթության զարգացումն ունի ռազմավարական նշանակություն. վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Ապրիլի 27, 2022
Պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը, որը նախորդ քննարկման արդյունքում լրամշակվել է, ինչպես նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթները:

Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ…

Վահրամ Դումանյան. «Որպես նախարար՝ մեծ նշանակություն եմ տալիս օլիմպիական շարժմանը»

Ապրիլի 26, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն առաջին կարգի դիպլոմներ է հանձնել դպրոցականների 2022 թվականի առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթողներին: Պարգևատրման արարողությանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Ալֆրեդ Քոչարյանը:

Ողջույնի խոսքում նախարար Վահրամ Դումանյանը՝ ընդգծելով դպրոցական օլիմպիադաների կարևորությունը, նշել է, որ օլիմպիական լինելը մտածելակերպ և…

Օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

Ապրիլի 25, 2022
Պաշտոնական

2022 թվականին 15 առարկաներից՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Աշխարհագրություն», «Պատմություն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Ռուսաց լեզու» և «Հայոց եկեղեցու պատմություն», կազմակերպվել է դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլը:

Օլիմպիադայի եզրափակիչ փուլում 78 մասնակից արժանացել է առաջին, 108-ը՝ երկրորդ, իսկ 164-ը՝ երրորդ կարգի դիպլոմների:

ՀՀ կրթության, գիտության,…

Պատերազմի մասնակիցների ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը շարունակվում է

Ապրիլի 22, 2022
Պաշտոնական

ՀՀ կառավարությունը շարունակում է 2020 թվականի Արցախյան պատերազմի մասնակիցներին մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման պետական ծրագիրը:

Կառավարության ապրիլի 22-ի որոշմամբ` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով հատկացվել է 241 մլն 920.5 հազար դրամ գումար` շահառուների հերթական խմբի ուսման վարձի հատուցման նպատակով:

Պատերազմի…

ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում բացառել ցանկացած դրամահավաք

Ապրիլի 21, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր է ստանում դպրոցներում դրամահավաքության վերաբերյալ:

Հաշվի առնելով վերոնշյալը` ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով իրենց ենթակա ուսումնական հաստատություններին հանձնարարել առ այն, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում բացառվեն նմանօրինակ երևույթները:

Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ…

Առաջին դասարանցիների առցանց հայտագրումը կիրականացվի երեք փուլով

Ապրիլի 20, 2022
Պաշտոնական


Առաջին դասարան հաճախող երեխաների համար առցանց հայտագրումը պարտադիր է այն պետական հանրակրթական դպրոցների համար, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն։ Առցանց հայտագրման գործընթացը 3 փուլով կիրականացվի ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» կողմից` «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» միջոցով:
 

Առաջին փուլ

Հունիսի 21-ից հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող քաղաքացիների…