ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

Փոփոխություններ են կատարվել հաշվետվության և լիցենզիայի ներդիրի ձևերում

Օգոստոսի 26, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի համապատասխան հրամաններով՝ լիցենզավորված անձանց կողմից կրթական ծրագրերով լիցենզավորող մարմին ներկայացվող հաշվետվության ձևերում կատարվել են փոփոխություններ, որոնցով լիցենզավորման պարտադիր պայմանների ու պահանջների վերահսկողությունն արդյունավետ դարձնելու նպատակով ավելացել են մի շարք անհրաժեշտ պահանջներ:

Մասնավորապես, ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի հուլիսի 30-ի թիվ 57-Ն և…

Դասերը կլինեն առկա և ամենօրյա` համավարակի կանոնների խստիվ պահպանմամբ. ԿԳՄՍՆ

Օգոստոսի 25, 2021
Պաշտոնական Հարցազրույցներ, ելույթներ

Սեպտեմբերի 1-ին հանրակրթական ուսումնական հաստատություններում դասերը սկսվելու են առկա եղանակով` համաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ:

Ուսումնական առկա գործընթացը կուղեկցվի ՀՀ առողջապահության նախարարի 24-Ն հրամանով հաստատված կանոնների համաձայն: Ըստ այդմ` ուսումնական հաստատության տարածքում պարտադիր է դիմակ կրելը, պարտադիր է համապատասխան նյութերով տարածքի ախտահանումը և այլն: Արտաուսումնական խմբակներն ու երկարօրյա ծառայությունները գործելու են,…

Ներդրվելու է կրթության ոլորտի պետական վարչական ռեգիստր

Օգոստոսի 23, 2021
ՏՀՏ նորություններ Պաշտոնական

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել, որով սահմանվում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (ԿԿՏՀ) վարման կարգը և ներդրվում կրթության ոլորտի պետական վարչական ռեգիստրը։

Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը տվյալների հավաքագրման, պահպանման, մշակման, ինչպես նաև հաշվետվությունների ստացման և հրապարակման էլեկտրոնային միասնական համակարգ է, որի միջոցով իրականացվում է ՀՀ կրթության ոլորտի վարչական ռեգիստրների…

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալլագերին

Օգոստոսի 20, 2021
Միջազգային լուրեր Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերին: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում «Բրիտանական խորհուրդ» կազմակերպության տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Դեսպանը շնորհավորել է նախարարին նոր կառավարության ձևավորման…

Հանրակրթության պետական չափորոշչի փորձարկում. Տավուշում ուսուցիչները կաշխատեն նոր կարգերով

Օգոստոսի 19, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամաններով հաստատվել են հանրակրթության նոր չափորոշչի փորձարկման համար նախատեսված ուսումնական պլանը, գնահատման կարգը, սահմանվել են տարիֆիկացիոն պլանների կազմման առանձնահատկությունները։

Նոր կարգերով մի շարք փոփոխություններ են նախատեսվում ուսուցչի դասաժամերի դրույքային ծանրաբեռնվածության, սովորողների գնահատման, ինչպես նաև դպրոցների ֆինանսավորման գործընթացներում:…

100 մլն դրամ՝ Տավուշի մարզի Կիրանցի հիմնական դպրոցի մոդուլային շենքի կառուցման համար

Օգոստոսի 18, 2021
Պաշտոնական

ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 100 մլն դրամ։ Գումարը կտրամադրվի Տավուշի մարզի Կիրանցի Գ.Վարդանյանի անվան հիմնական դպրոցի մոդուլային շենքի կառուցման աշխատանքների մեկնարկն ապահովելու համար:

Համաձայն նախագծի հիմնավորման՝ դպրոցն ի սկզբանե ընտրվել էր «Փոքրաքանակ…

Հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների օրինակելի ուսումնական պլանները

Օգոստոսի 18, 2021
Պաշտոնական

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2021-2022 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները։

Սահմանվել է, որ վերոնշյալ դպրոցներում ուսումնական տարին մեկնարկում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան: Նույնը վերաբերում է նաև աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդներին:

Համաձայն օրինակելի պլանների՝ ուսումնական տարվա տևողությունը…

ՆԱԽԱԳԻԾ. Դպրոցներին դասագրքերով ապահովելու գործընթացը՝ էլեկտրոնային

Օգոստոսի 16, 2021
Պաշտոնական

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգը:

Նախագծի ընդունման արդյունքում գործընթացը կդառնա ամբողջությամբ էլեկտրոնային, ավելի դյուրին, նվազագույնի կհասցվի (կբացառվի) դասագրքերի և ուսումնական հաստատության սովորողների միջև քանակական տարբերությունը, ինչը նախկինում հնարավոր չէր վերահսկել։

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես դպրոցները դասագրքերով ապահովելու ընթացակարգի փոփոխություններով, այնպես…

Նախագիծ. բուհերի կառավարման խորհուրդները կունենան 20 անդամ՝ կողմերի հավասար ներկայացվածությամբ

Օգոստոսի 13, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդները ձևավորել միասնական մոտեցմամբ: 20 հոգանոց խորհուրդներում հավասարապես ներկայացված կլինեն ուսանողները, դասախոսական կազմը, հիմնադիրը և լիազոր մարմինը:

Բուհերի կառավարման խորհուրդները ներկայումս ձևավորված են ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի…

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ

Օգոստոսի 12, 2021
Պաշտոնական

Սիրելի՛ երիտասարդներ,

Շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Այս տոնը կոչված է կարևորելու ձեր ներուժն ու կարողությունները, գաղափարներն ու տեսլականը: Երիտասարդությունը հասարակական կյանքի շարժիչ ուժն է, ապագայի նկատմամբ հավատն ու հույսը:
Ձեր երազանքներով ու նպատակասլացությամբ է պայմանավորված պետության վաղվա օրը:

Սիրելի՛ երիտասարդներ, ապրե՛ք այն գիտակցմամբ, որ հենց ձեզ…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)