ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

Դպրոցների և մանկապարտեզների համար հակահամաճարակային սահմանափակումները մեղմացվել են

Փետրվարի 12, 2021
Պաշտոնական

 

ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամաններում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, որոնց արդյունքում մեղմացվել են դպրոցներում և մանկապարտեզներում կիրառվող որոշ սահմանափակումներ։
 

 

  • Սահմանվել է, որ դասարաններում սովորողների թիվը 20-ից ավելի թույլատրվում է միայն Կրթության, գիտության,…

Փոփոխություններ են կատարվել դպրոցի տնօրենի ընտրության կարգում

Փետրվարի 11, 2021
Պաշտոնական

ՀՀ կառավարության փետրվարի 11-ի նիստում որոշում է կայացվել փոփոխություններ կատարել պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում:

Գործող կարգում առկա են տնօրենի մրցույթի համար սահմանված ժամկետային կարգավորումներ, որոնց պատճառով մրցույթներն անհարկի երկարաձգվում են` գործընթացի վրա բացասական հետևանքներ թողնելով: Նոր կարգավորումը մրցույթի իրականացման համար առավել արդյունավետ ժամկետներ է սահմանում:…

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը

Փետրվարի 11, 2021
Պաշտոնական

Ազգային ժողովն ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որը խորհրդարանում նախօրեին ներկայացրել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է 77 «կողմ», 35 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներով:

Հիշեցնենք, որ Վահրամ Դումանյանը մանրամասն ներկայացրել է օրենքի նախապատմությունը, նպատակներն ու խնդիրները, հիմնական…

Հաստատվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագիրը

Փետրվարի 11, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է «Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագիրը»: Ատեստավորման համակարգը կիրականացվի ուսուցիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների ստուգման թեստավորման եղանակով՝ որպես արդյունք ունենալով ուսուցիչների խրախուսումը:

Կամավոր ատեստավորման համակարգի ներդրմամբ ակնկալվում է բացահայտել և խրախուսել արդի պահանջներին համապատասխանող ուսուցիչներին, նրանց…

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը՝ ԱԺ նիստի օրակարգում

Փետրվարի 10, 2021
Պաշտոնական

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Նախարարը նախ ներկայացրել է օրինագծի հիմնական նպատակները, այն է՝ բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրավահավասարության, թափանցիկության ապահովումը և խտրականության բացառումը, բուհերի և գիտական կազմակերպությունների…

Մեղմացվել են նախադպրոցական հաստատություններում երեխաների ընդունելությունը սահմանափակող դրույթները

Փետրվարի 10, 2021
Պաշտոնական

ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամաններում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, որոնց արդյունքում մեղմացվել են որոշ սահմանափակումներ, այդ թվում՝ նախադպրոցական հաստատություններում երեխաների ընդունելությունը սահմանափակող դրույթները, միևնույն ժամանակ՝ սանիտարական կանոնների պահանջների պահպանմամբ։

Նախադպրոցական հաստատություններում լրացուցիչ ընդունելության կազմակերպում կարելի է իրականացնել…

«Էրազմուս+» ծրագրի wbl4job նախագծի մեկնարկ

Փետրվարի 10, 2021
Միջազգային լուրեր Պաշտոնական

Եվրամիության աջակցությամբ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում իրականացվող «Էրազմուս+» ծրագրի շրջանակում մեկնարկում է «Շրջանավարտների աշխատունակությունը բարձրացնելու նպատակով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈՒ) ներդրում Հայաստանի և Մոլդովայի բարձրագույն կրթության համակարգերում» (WBL4JOB) նախագիծը:

Ծրագրի նպատակը եվրոպական փորձի տեղայնացմամբ աշխատանքի վրա հիմնված բուհական կրթության նոր քաղաքականության ներդրումն է, որի փորձարկումը հնարավորություն կստեղծի մշակել համապատասխան…

Վահրամ Դումանյան. «Մեզ համար գերակա է աշակերտների կրթության իրավունքը»

Փետրվարի 10, 2021
Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, այսօր ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի տնօրենի ընտրության գործընթացին: Նախարարը նշել է, որ հավասար ձայներ հավաքած թեկնածուներից որևէ մեկին չի ճանաչում և ընտրությունը կատարել է բացառման սկզբունքով:

«Դպրոցի առաքելությունն աշակերտներին որակյալ կրթություն տալն…

Հայկական կողմն ակնկալում է ՄԱԿ-ի աջակցությունը Արցախի հսկողությունից դուրս հայտնված պատմամշակութային ժառանգության պահպանման գործում

Փետրվարի 9, 2021
Միջազգային լուրեր Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Ժաննա Անդրեասյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ներկայացուցիչներ Դնիս Սումփֆը և Արևիկ Անափիոսյանը:

Ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է Միավորված ազգերի կազմակերպության աջակցությամբ և…

Հանրային քննարկման է ներկայացվել ՆԶՊ առարկայի չափորոշիչը

Փետրվարի 8, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի 8-12-րդ դասարանների չափորոշչի նախագիծը: Չափորոշչում կատարված որակական փոփոխությունները պայմանավորված են ինչպես ռազմագիտության ոլորտում տեղի ունեցած զարգացումներով, համաշխարհային և տարածաշրջանային իրավիճակով, այնպես էլ ուսումնական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությամբ՝ անհատականից դեպի խմբային (ջոկային) պատրաստվածություն։ ՆԶՊ…