Փետրվարի 8-ին Սպահանի Նոր Ջուղայի «Արմեն» կրթահամալիրում նշվեց Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը:
451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, Հայ Եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանի Առաքելական Եկեղեցու մեծագույն սրբերից են: Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց ի վեր Հայ Եկեղեցին սերտորեն կապված…
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, հետամուտ լինելով սփյուռքի կրթական և մշակութային օջախների հետ համագործակցությանը և Տրնդեզին (Տյառնընդառաջ) ընդառաջ, հայտարարում է համայնքային և դպրոցական տոնական միջոցառումների տեսահոլովակների մրցույթ:
Ավանդույթին և գաղափարին առավել մոտ, ինչպես նաև ստեղծագործական առավել հետաքրքիր տեսահոլովակները կտեղադրվեն հրատարակչության Youtube ալիքում՝ դպրոցի մասին համառոտ տեղեկությամբ:
Այս ամենի շնորհիվ հայաստանյան հասարակությունը նույնպես…
Աստուածային նախախնամութեամբ 1939 թուականէն ի վեր անխափան գործող Պէյրութի Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարանը այս տարի՝ 2024-ին կը բոլորէ իր հիմնադրութեան 85-րդ ամեակը:
Աստուծոյ հոգածութեան մէջ վստահութեամբ, վարժարանի կրթական ընտանիքը կը պատրաստուի ոգեկոչելու նշանակալի այս իրադարձութիւնը եւ արժանաւորապէս նշելու սիրելի հաստատութեան հարուստ պատմութիւնն ու ձեռքբերումները:
1 Փետրուար 2024-ին, առաջնորդութեամբ Հայ կաթողիկէ Պէյրութի թեմի ընդհանուր փոխանորդ եւ Հայ…
Հաղորդագրութիւն՝ դպրոցէն
Փասատենա քաղաքի «Փեթակ» հայկական շաբաթօրեայ դպրոցի սաներն ու սանուհիները «հնչեղ» յայտագիրով մը տօնեցին հայկական մշակոյթի օր:
Հարաւային Քալիֆորնիոյ Փասատենա քաղաքի Փեթակ (նախապէս՝ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ) շաբաթօրեայ դպրոցը 28 Հոկտեմբեր 2023, Շաբաթ միջօրէին իւրայատուկ եւ խնադավառ յայտագիրով մը տօնեց հայկական մշակոյթի օրը: Այդ օր դպրոցի աշակերտները, ծնողները, մեծհայրերն ու…
Սիրելի ուսուցիչներ, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմը և մեր սիրելի պարոն Նշանը կազմակերպում են այս տարվա վերջին հեռավար հանդիպումը: Այս անգամ հրավիրել են մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ Արցախի Հոգեւոր-Մշակութային Ժառանգության Պահպանության Բաժնի Տնօրեն Հոգեշնորհ Տեր Գարեգին Վարդապետ Համբարձումյանին: Թեման, ինչպես հասկանում եք, նվիչված է Արցախի հոգևոր ժառանգության պահպանմանը:
Բացում Մեսրոպեան վարժարանի 85-ամեակի ձեռնարկներուն
Մեսրոպեան վարժարանի երկրորդականի աշակերտները մեծ բախտաւորութիւնը ունեցան ընդունելու անուանի գրող Ալեքսանտր Նաժժարը 10 Հոկտեմբեր, 2023-ին, «Գրական հանդիպումներ» ծրագիրի շրջանակին մէջ:
Աշակերտներուն կողմէ աւանդական աղուհացով դիմաւորումէն ետք, Մեսրոպեանի տնօրէն պարոն Կրէկուար Գալուստ ողջունեց Նաժժարը որպէս իր սերունդի լաւագոյն ֆրանսախօս գրողներէն մէկը ամբողջ աշխարհի տարածքին, որ իր գործերով եւ…
Վերջերս «Դոնի Նախիջևանի հայկական համայնք» ՀԿ-ում տեղի ունեցավ Դոնի Ռոստովի հայերենի խմբակների ուսուցիչների ցերեկույթը: Ցերեկույթին հրավիրված էին արցախցի բանաստեղծուհի, բանասիրական գիտ. թեկնածու Ժաննա Բեգլարյանը, ՀՀ-ից ժամանած մանկավարժներ Ամալյա Հովհաննիսյանն ու Արմավիր քաղաքի Վ. Բախշյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի հայոց լեզվի և հայ գրականության ուսուց-չուհի Նազելի Պողոսյանը: Նպատակն էր քննարկել կրթության ոլորտի հարցեր, զրուցել հայրենիքսփյուռք կապից, ինչպես նաև սփյուռքում ուսուցիչաշակերտ, ուսուցիչծնող, մայրերեխա փոխհարաբերությունների առանձնահատկությունների ու նրբությունների մասին։ Զրույցին մասնակցում էր նաև Դոնի Նախիջևանի համայնքին կից ուսումնա-մեթոդական կենտրոնի ղեկավար Լուսինե Պետանյանը, ով…
Հարգելի ուսուցիչներ, ուսումնական նոր տարվա սկզբից ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է իր նոր ծրագիրը, որի գնահատում և ամփոփումը նախատեսված է իրականացնել 2024 թվականին: Կից ներկայացնում եմ հայտարարության տեքստը, որը շուտ կհրապարակվի նաև մեր պաշտոնական կայքում: Ակնկալում ենք մեր դպրոցների մանսակցությունը, քանզի կրթության մեջ դադարներ չեն լինում:
Սփյուռքի հայկական կրթօջախների համար մի շարք ուսումնական ձեռնարկներ և դասագրքեր հասանելի են նաև էլեկտրոնային տարբերակով:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ սփյուռքի կրթօջախներում կրթության որակի բարելավման, դասագրքերի և այլ ուսումնաօժանդակ նյութերի տրամադրումն առավել արդյունավետ ու հասանելի կազմակերպելու նպատակով արդեն հրապարակված են 56 ուսումնական ձեռնարկ ու դասագիրք (pdf ձևաչափով), ինչպես նաև 6 ուսումնաօժանդակ նյութ՝…
Ամփոփվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի» 2023 թ. փուլը. մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր:
Հուլիսի 3-ից 28-ը 18 երկրի շուրջ 60 սփյուռքահայ ուսուցիչ վերապատրաստվել է 7 տարբեր ծրագրերով՝ «Ուսուցում մանկապարտեզում», «Ուսուցում մեկօրյա դպրոցում», «Տարրական ուսուցում», «Հայոց լեզվի և գրականության դասավանդում», «Հայոց պատմություն և մշակույթի պատմություն», «Պարարվեստ»,…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Պարզաբանումներ
Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…
Ներկայացնեմ մի քանի հրաշալի օնլայն գործիքներ, որոնք հնարավորություն կտան դասի սկզբում կետրոնացնել աշակետների ուշադրությունը: Մտագրոհ անցկացնելու գործիք է՝ https://www.mentimeter.com , կիրառման ուսուցողական տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=8ckjXGzOM-g Երբ քիչ ժամանակ կա և չեք…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ