ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սփյուռքի լրատու

Սփյուռքի նախարարն ընդունեց Հրանտ Դինքի անվան հայկական վարժարանի տնօրեն Հերիքնազ Ավագյանին

Հուլիսի 17, 2018
Սփյուռքի լրատու

Հուլիսի 16-ին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գործող Հրանտ Դինքի անվան հայկական վարժարանի տնօրեն Հերիքնազ Ավագյանին և դպրոցի մի քանի ուսուցիչների:

Տնօրենը մանրամասն ներկայացրեց դպրոցի գործունեությունը և նշեց, որ աշխատակիցների նվիրվածությունն այնքան մեծ է, որ տարեցտարի աշակերտների թիվը շատանում է. արդեն ունեն 145-150 աշակերտ: Վարժարանը Սփյուռքի նախարարությունից…

Բրյուսելի «Հայի տան» սաների թիվը 20-ով կավելանա. ԿԳ նախարարի այցը հայկական կենտրոն

Հուլիսի 16, 2018
Սփյուռքի լրատու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում օրերս Բրյուսելում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Բրյուսելի «Հայ տուն» կենտրոն:

Նախարարի այցի ընթացքում «Հայ տանը» երեք տարբեր տարիքային խմբերի երեխաների սովորեցնում էին մայրենին՝ գրել ու կարդալ: Կենտրոնի ղեկավար Կարեն Թադևոսյանը նախարարի այցի ընթացքում Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ…

Մեկնարկել է Համահայկական բնագիտական 4-րդ օլիմպիադան

Հուլիսի 16, 2018
Պաշտոնական Սփյուռքի լրատու

Աղվերանում մեկնարկել է Համահայկական բնագիտական 4-րդ օլիմպիադան, որին մասնակցում է Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Սփյուռքի 5 երկրի (Իրան, Վրաստան, Քուվեյթ, Ֆրանսիա, Ռուսաստան) 14 տարեկանից բարձր թվով 50 դպրոցական: Նրանք մրցում են մաթեմատիկայի և ֆիզիկայի իմացության բնագավառներում:
Օլիմպիադայի կանոնակարգով նախատեսված է դպրոցականների մասնակցություն առնվազն մեկ առարկայական մրցույթի: Աշխատանքային լեզուն…

«Սարդարապատից Արցախ» խորագրով համահայկական շարադրության և նկարչության մրցույթների արդյունքներն ազդարարվեցին

Հուլիսի 2, 2018
Սփյուռքի լրատու

Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված 2018թ. միջոցառումների ծրագրի շրջանակներում Կրթության և գիտության,  Սփյուռքի նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպված «Սարդարապատից Արցախ» խորագրով համահայկական շարադրության և նկարչության մրցույթների ամփոփման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հունիսի 27-ին: Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, մրցույթներին մասնակցել են Հայաստանի, Արցախի հանրակրթական ուսումնական հաստատությունների և Սփյուռքի հայկական կրթօջախների…

«Քայլ Դեպի Տուն» ուսումնաճանաչողական ծրագիր

Հունիսի 14, 2018
Սփյուռքի լրատու

Ս.թ. օգոստոսի 10-24-ը ՀՀ սփյուռքի նախարարությունը 13-21 տարեկան սփյուռքահայ երեխաների և երիտասարդների համար իրականացնելու է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որի շրջանակներում կանցկացվեն հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ և կկազմակերպվեն ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր:

Մասնակիցների գիշերակացը կապահովվի հյուրընկալ ընտանիքներում, վերջին չորս օրը՝ ճամբարում: 
Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի…

«Երգի միջոցով լեզու դասավանդելն ավելի հաճելի և դյուրին է». Շողիկ Փահլևանյան

Հոկտեմբերի 6, 2017
Սփյուռքի լրատու Հարցազրույցներ, ելույթներ

Վերջերս լույս տեսավ ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից գործող Մոսկվայի «Վերածնունդ» հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն և մանակավարժ, մ. գ. թ. Շողիկ Փահլևանյանի «Հայկական երգերի ժողովածու» աշխատությունը: Այս առիթով ներկայացնում ենք «Հայերն այսօր»-ի հարցազրույցը հեղինակի հետ:

-Տիկի´ն Շողիկ, վերջերս տպագրվեց Ձեր նոր գիրքը՝ «Հայկական երգերի ժողովածու»: Ի՞նչն է առիթ հանդիսացել հրատարակելու նման ձեռնարկ, և ո՞րն է…

Սփյուռքի մասնակցությունը՝ նոր գաղափարներով և փորձով

Սեպտեմբերի 20, 2017
Պաշտոնական Սփյուռքի լրատու

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը, որի շրջանակում տեղի են ունեցել 4 ուղղություններով նախատեսված 16 թեմատիկ նիստեր: «Հայապահպանության հիմնախնդիրներ» խորագրով «Մայրենի լեզուն և դպրոցը հայ ինքնության կռվան» թեմատիկ նիստը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ Վերջինիս խոսքով՝…

Ամփոփվեցին «Արի տուն-2017» ծրագրի Հայոց լեզվի ուսուցման դասընթացի արդյունքները

Սեպտեմբերի 12, 2017
Սփյուռքի լրատու

Սեպտեմբերի 5-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Արի տուն-2017» ծրագրի Հայոց լեզվի ուսուցման 5-օրյա դասընթացի ամփոփում՝ ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության աշխատակիցների և դասընթացների ուսուցիչների մասնակցությամբ:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը ողջունեց ծրագրի մասնակից ուսուցիչներին՝ 8 փուլերին անցկացրած դասերը կազմակերպված և արդյունավետ անցկացնելու համար: Գիտակրթական ծրագրերի…

Ոսկեղենիկ մայրենին հնչեց հայերենով երբևէ չխոսող երեխաների շուրթերից. «Արի տուն-2017»

Հուլիսի 19, 2017
Սփյուռքի լրատու

Հայ ժողովուրդն աշխարհում մշակութային մի հուշարձան  է:
Նրա ապահով պահպանումը պարտքն է ոչ միայն մեր ՝  հայերիս, այլև քաղաքակիրթ մարդկության: 

Վազգեն  Ա

Հուլիսի 10-ին տեղի ունեցավ Սփյուռքի նախարարության հայրենաճանաչության «Արի տուն-2017» ծրագրի 4-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեց 156 պատանի և աղջիկ՝ աշխարհի 14 երկրից (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս,…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…