ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

Ապրիլի 14, 2025
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2025 թվականի մայիսի 1-ը:

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-ՆN 451-Ն և N 457-Ն որոշումների պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները…

Պարզաբանում՝ դպրոցի տնօրենի պաշտոնում նշանակման ընթացակարգի փոփոխության վերաբերյալ

Ապրիլի 11, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 3-ի N363-Ն որոշմամբ հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների ընտրության գործընթացին ներկայացվող պահանջների փոփոխությունը:

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված՝ իրավական ակտերի ուժի մեջ մտնելու մասին կարգավորումները, ըստ որի՝ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, տեղեկացնում ենք, որ վերոհիշյալ փոփոխությունը ուժի մեջ է մտել 2025…

Նախագիծը բարելավող առաջարկներն ընդունվել են. «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Ապրիլի 10, 2025
Լուրեր կազմակերպություններից

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագիծը:

Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԱԺ պատգամավորներ, գիտնականներ, բուհերի ռեկտորներ, այլ շահագրգիռ անձինք:

Նախարար Ժաննա Անդրեասյանը…

Առողջ ապրելակերպի շաբաթ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցում

Ապրիլի 10, 2025
Լուրեր կազմակերպություններից

Դպրոցական սննդի միջազգային օրվա շրջանակում Արարատի մարզի Փոքր Վեդիի Մ. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում իրականացվել է «Առողջ ապրելակերպի շաբաթ» միջոցառումը։

Այն կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) համագործակցությամբ` ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի…

«Կրթական գործընթացների թվայնացմանը պետք է մոտենալ քաղաքացու տեսանկյունից». Ժաննա Անդրեասյան

Ապրիլի 10, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է կրթական գործընթացների թվայնացման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Աշխատանքային խումբը ձևավորվել է ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ ի կատարումն Հայաստանի թվայնացման ռազմավարության միջոցառումների ծրագրի:

Նիստին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Արաքսիա…

Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026. մեկնարկել է հայտերի ընդունումը

Ապրիլի 9, 2025
Լուրեր կազմակերպություններից

Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026» մրցույթի հայտերի ընդունումը assf-2026.hesc.am հարթակի միջոցով։ Առցանց հարթակում կարելի է ծանոթանալ նաև մրցույթի պայմաններին և հայտի ներկայացման կարգին։

Հայտերի առցանց ընդունման ընթացակարգը բաղկացած է 3 փուլից՝ 2 ընթացիկ փուլ, որոնց ընթացքում գրանցված աշակերտները և ուսուցիչները կունենան հանդիպումներ մասնագիտական ժյուրիի և կազմակերպիչների հետ: 1-ին և…

Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության հեռանկարները կրթության և մշակույթի ոլորտում

Ապրիլի 8, 2025
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Ռայներ Ռոբրայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ժաննա Անդրեասյանն արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել հյուրերին` կարևորելով երկու բարեկամական երկրների միջև կապերի ամրապնդումը, ինչպես նաև կրթության ու…

Հրավեր՝ միանալու երիտասարդության ոլորտի աշխատանքային խմբին

Ապրիլի 8, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, համաձայն «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, մեկնարկում է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը, որակավորման չափանիշները և երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությունը» մշակող աշխատանքային խմբի ձևավորման գործընթացը:

Ո՞վ կարող է միանալ

  • Երիտասարդության ոլորտի փորձագետներ
  • Կրթության և ոչ ֆորմալ կրթության ուսուցման փորձագետներ

Կրթության ոլորտում մասնագիտական զարգացման և խրախուսման ծրագրերը կշարունակվեն. միջնաժամկետ ծախսային ծրագրի քննարկում

Ապրիլի 8, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրակրթության, նախադպրոցական և միջին մասնագիտական կրթության ոլորտների 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագիծը:

Հանդիպմանը ներկա են եղել ոլորտային ստորաբաժանումների և կառույցների ներկայացուցիչներ:

Կշարունակվի 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը

Ներկայացնելով միջնաժամկետ ծախսային ծրագրերի հիմնական…

Աշխատաժողով` «Ապահով դպրոց. կրթություն առանց բուլինգի»

Ապրիլի 7, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ (ՅՈՒՆԻՍԵՖ) և Հայկական պետական մանկավարժական համալսարանի համագործակցությամբ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը կազմակերպել է «Ապահով դպրոց. կրթություն առանց բուլինգի» թեմայով մանկավարժական աշխատաժողովը:

Աշխատաժողովն ուղղված էր հանրակրթական դպրոցներում բռնությանն ու բուլինգին նպաստող միջավայրի ու գործոնների կանխարգելմանը, հակաբուլինգային միջոցառումների ուղղությամբ իրականացվող աշխատանքների բարելավմանը։

Ելույթով…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)