ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Դարձնելով սեռական բռնության հիմնախնդիրն օրակարգային Հայաստանի Հանրապետությունում» խորագիրը կրող համաժողովին:
Միջոցառմանը ներկա են եղել և բացման խոսքով հանդես են եկել նաև Եվրոպական միության պատվիրակության քաղաքական և մարդու իրավունքների պատասխանատու Մարիա Պապամիխայիլը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, ներկայացուցիչներ…
Այսօր տեղի է ունեցել աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈՒ) հայեցակարգը մշակող աշխատանքային խմբի ընդլայնված հանդիպումը, որին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Աշխատանքային խմբում ներգրավվել են նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության հաստատությունների, գործատուների, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, աշխատանքի և սոցիալական հարցերի,…
ԿԳՄՍ նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը մասնակցել է Ղրղզստանի բարձրագույն որակավորման համակարգի 30-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին:
Գիտաժողովը նվիրված էր բարձրագույն որակավորման ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հարցերի քննարկմանը:
ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանն իր ելույթում ներկայացրել է կոմիտեի գործունեությունը, անցած ճանապարհը, ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները: Նա ընդգծել է…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Ակտիվ քաղաքացիության լաբորատորիա» միջոցառման շրջանակում կազմակերպված «Երիտասարդների ակտիվ քաղաքացիություն» թեմայով պանելային քննարկմանը, որն անցկացվել է «Եվրոպական երիտասարդական պառլամենտ-Հայաստան» կազմակերպության 10-ամյակին ընդառաջ՝ Schwarzkopf Stiftung Junges Europa-ի և Alfred Herrhausen Gesellschaft-ի հետ համագործակցությամբ։
Պանելային քննարկմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության,…
Ռուսաստանի Դաշնության Տուլայի պետական մանկավարժական համալսարանը կազմակերպում է դպրոցականների համառուսաստանյան Տոլստովյան օլիմպիադա՝ «Ռուս գրականություն», «Պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների գծով:
Օլիմպիադան կանցկացվի երկու փուլով՝
Օլիմպիադայի անցկացման և պայմանների վերաբերյալ…
ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնն իրականացրել է «Երիտասարդ կամավորներ» դասընթացների և խորհրդատվության անցկացման ծրագիրը՝ խթանելու երիտասարդական աշխատանքն ու կամավորությունը:
Այսօր տեղի է ունեցել ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ա. Մարտիրոսյանը ողջունել է երիտասարդներին և անդրադարձել երիտասարդության…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկ համայնք, որտեղ առաջին անգամ նախադպրոցական տարիքի երեխաները հնարավորություն ունեն հաճախելու նախակրթարան:
ԿԳՄՍ նախարարի տեղակալին ուղեկցել են ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը:
Նախադպրոցական այլընտրանքային ծառայություններ ձևավորելու համար…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը մասնակցել են Շիրակի մարզի Կառնուտ գյուղի միջնակարգ դպրոցի «Սմարթ» ընթերցասրահի բացման արարողությանը:
«Սմարթ» ընթերցասրահը հիմնվել է «Դասավանդի՛ր, Հայաստան», «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ-ների և անհատ անձանց աջակցությամբ:
«Այս նախաձեռնությունը, հիրավի, ողջունելի է: Ընթերցասրահի բացումը հնարավոր է դարձել…
Եվրասիա միջազգային համալսարանում բացվել է «Էրազմուս+» ծրագրի Ժան Մոնե «ԵՄ իրավական ուսումնասիրությունների և իրավական եվրոպականացում» ամբիոնը:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, եվրոպական երկրների պատվիրակներ, փորձագետներ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ…
Ամփոփվել է «Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի 2022» մրցույթը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի աջակցությամբ:
Ծրագրի հիմնական նպատակը «Դպրոցական սնունդ» ծրագրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն է` միաժամանակ խթանելով ծրագրի…
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ