ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

Մեդիագրագիտության դասընթացներ. Գյումրիում անցկացվում է «Քլիք սմարթ» երիտասարդական նախագիծը

Մայիսի 13, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղղված մեդիագրագիտությանը, թվային գրագիտությանը և կիբեռգրագիտությանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «LOFT Gyumri»-ն իրականացնում է «Քլիք սմարթ» երիտասարդական նախագիծը:

Ծրագիրը բաղկացած է 5 դասընթացից, որոնք անցկացնելու են ոլորտի փորձառու մասնագետները՝ հանդիպում-քննարկումների ձևաչափով: Դասընթացներն ուղղված են մեդիագրագիտության, կիբեռգրագիտության և թվային գրագիտության բարձրացմանը Շիրակի մարզի երիտասարդների շրջանում։ Նպատակն է…

Նախագիծ. Տավուշի մարզում կբացվի ֆրանսիական մոդելով գյուղատնտեսական կրթահամալիր

Մայիսի 13, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի վերակազմավորելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։

Գյուղատնտեսական կրթահամալիրի բացումը նախատեսվում է իրականացնել 2022 թ. սեպտեմբերին՝ «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտությամբ, նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով:

Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի միջնակարգ դպրոցում տեղադրվել է արևային կայան

Մայիսի 11, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի միջնակարգ դպրոցում տեղադրվել է արևային կայան` ՀՀ-ում Լիտվայի դեսպանության աջակցությամբ:

Շուրջ 20 ԿՎտ հզորությամբ կայանը կբավարարի ուսումնական հաստատության էներգետիկ պահանջարկը և դեռ հավելյալ օգուտներ կապահովի դպրոցի համար:

Կայանի բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում Լիտվայի արտակարգ…

Կայացել է «Աշակերտական/ուսանողական ընկերություն կրթական մոդելի ներդրումը Հայաստանում» խորագրով համաժողովը

Մայիսի 11, 2022
Լուրեր կազմակերպություններից

«Աշակերտական/ուսանողական ընկերություն կրթական մոդելի ներդրումը Հայաստանում» խորագրով համաժողովն այսօր մեկտեղել էր ՀՀ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, կրթական հաստատությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին:

Միջոցառումը կազմակերպել էին «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամը և «Բիզնես և կրթություն» ասոցիացիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ՝ գերմանական «ՄԿՈՒ համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:

«Հայրենասիրությունն առաջին հերթին հայրենաճանաչություն է». Ժաննա Անդրեասյան

Մայիսի 11, 2022
Լուրեր կազմակերպություններից

Կարևորելով երեխաների պատասխանատվության, ինքնակազմակերպման ու հայրենաճանաչության վաղ կազմակերպումը՝ ԿԳՄՍՆ «ԿԶՆԱԿ» հիմնադրամը և «Լուսէ վերականգնողական կենտրոնն» իրականացրել են «Իմ կյանքը համայնքում» ուսումնակրթական փոխանակման ծրագիրը:

«Երևան, իմ սեր» հիմնադրամում տեղի է ունեցել ծրագրի ամփոփիչ հանդիպումը, որին հյուրընկալվել են մասնակից բոլոր երեխաներն ու ընտանիքները:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝…

Ժաննա Անդրեասյան. «Կրթության կազմակերպման գործընթացում տեխնոլոգիաների ներդրումը թռիչքային զարգացում է ապրել»

Մայիսի 10, 2022
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկա է գտնվել «VR գործիքների փորձարկում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում» աշխատաժողովին:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են VR գործիքների կիրառության կարևորությունը ՄԿՈՒ ոլորտում, ինչպես նաև կարիերայի ուղղորդման ու մասնագիտական կողմնորոշման համար ժամանակակից տեխնոլոգիաների նշանակությունը և առավելությունները:

Միջոցառումը կազմակերպել էր Գերմանիայի միջազգային…

Հայաստանում առաջին անգամ անցկացվել է աշակերտական աշխատաժողով

Մայիսի 10, 2022
Լուրեր կազմակերպություններից

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողովը, որը կազմակերպել էին ՀՀ ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը և ԵՊՀ-ն:

Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ բոլոր մարզերի դպրոցների 7-12-րդ դասարանների շուրջ 200 աշակերտներ, որոնք տարբեր մասնագիտական բաժանմունքներում ներկայացրել են իրենց կատարած հետազոտական աշխատանքները և դրանց…

Փոխնախարար Կարեն Թռչունյանը ներկա է գտնվել Անօդաչու թռչող սարքերի ուսումնական լաբորատորիայի բացման արարողությանը

Մայիսի 6, 2022
Լուրեր կազմակերպություններից

Մայիսի 6-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի է ունեցել Անօդաչու թռչող սարքերի ուսումնական լաբորատորիայի բացման արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը։

Փոխնախարարը կարևորել է նմանօրինակ լաբորատորիաների ստեղծումն ու դրանց կիրառական գործառույթը տնտեսության զարգացման գործում:

«Ողջունելի է, որ Ագրարային համալսարանում լաբորատորիաների հիմնման գործընթացները…

Երիտասարդական զբոսաշրջության 1-ին համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու հնարավորություն

Մայիսի 5, 2022
Լուրեր կազմակերպություններից

Իտալիայի Սորենտո քաղաքում ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) և Իտալիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ հունիսի 27-ից հուլիսի 3-ը կկայանա Երիտասարդական զբոսաշրջության 1-ին համաշխարհային գագաթնաժողովը (Global Youth Tourism Summit):

Միջոցառումը նախատեսված է 2003 թ.-ի հուլիսի 4-ից մինչև 2010 թ.-ի հունիսի 27-ն ընկած միջակայքում ծնված պատանիների և երիտասարդների համար, որոնք հատուկ հետաքրքրություն են…

Ռուզաննա Հակոբյանն ընտրվել է Գավառի պետական համալսարանի ռեկտոր

Մայիսի 4, 2022
Լուրեր կազմակերպություններից

Այսօր գումարվել է ‹‹Գավառի պետական համալսարան›› հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի ընտրության հարցն էր։

Նիստը վարել է ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը։

Հոգաբարձուների խորհրդի 20 անդամից նիստին մասնակցել է 18-ը։ Սահմանված կարգի համաձայն՝ քննարկվել և հաստատվել է ԳՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդի՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ…