ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

Լավագույն ձեռագիր նամակ գրող աշակերտները խրախուսվել են

Դեկտեմբերի 22, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԲՏԱ և ԿԳՄՍ նախարարությունները, «ՀայՓոստը» ամփոփել են համատեղ կազմակերպած ձեռագիր նամակ գրելու մրցույթը: Մրցույթի նպատակն էր դպրոցականների շրջանում խթանել, արդիականացնել հայագիր նամակ գրելու մշակույթը և ստեղծագործելու հմտությունը:

Մրցույթի արդյունքների ամփոփմանը ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ…

Նախարարի տեղակալները հանդիպել են ռուսական ‹‹ՌՈՍՏԵԽ›› և ‹‹ՌՈՍԱՏՈՄ›› կազմակերպությունների ներկայացուցիչներին

Դեկտեմբերի 22, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը աշխատանքային հանդիպում են ունեցել ՌԴ 3D տեխնոլոգիական ոլորտի առաջատար ‹‹ՌՈՍՏԵԽ›› և ‹‹ՌՈՍԱՏՈՄ›› պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Ռուսական պատվիրակության կազմը ներկայացրել են ‹‹ՌՈՍՏԵԽ›› տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր տնօրեն Վլադիսլավ…

ԵՊՀ գիտական խումբը հայտնաբերել է մանրէի նոր տեսակ

Դեկտեմբերի 21, 2021
Լուրեր կազմակերպություններից

ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի գիտական խումբը, Բերգենի համալսարանի պրոֆեսոր Ն. Կ. Բիրկելանդի աջակցությամբ հայտնաբերել է գիտության համար մանրէի նոր տեսակ, որն անվանակոչվել է ըստ տեղանքի («Anoxybacillus Karvacharensis») և վավերացվել միջազգային մակարդակով:

Գիտական խումբը, կենսաբ. գիտ. թեկնածու, դոցենտ Հովիկ Փանոսյանի ղեկավարությամբ, արդեն մեկ տասնամյակ է, ինչ զբաղվում է Հայաստանի…

Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի ստեղծումը ավարտական փուլում է գտնվում

Դեկտեմբերի 21, 2021
Լուրեր կազմակերպություններից

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կառուցվում է «Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոն», որտեղ կիրականացվեն մարդու ուղեղի քրոնիկ հիվանդությունների կանխարգելմանը և ողջ կյանքի ընթացքում ուղեղի առողջ կենսագործունեության ապահովմանը միտված հետազոտություններ:

Միջազգային չափանիշներին համապատասխանող գիտահետազոտական և կրթական կենտրոնը կառուցվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի…

Կապանում, Վայքում և Սևանում բացվել են Թումո-տուփեր

Դեկտեմբերի 20, 2021
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանում և Արցախում Թումոյի կրթական ծրագրի ընդլայնմանն ուղղված «Թումո Հայաստան» նախաձեռնությունն այլևս գործարկման փուլում է: Նախաձեռնությանը միացած բարերարների նվիրատվությունների շնորհիվ Հայաստանի 3 քաղաքներում՝ Կապանում, Վայքում և Սևանում, այսօր տեղի է ունեցել Թումո-տուփերի բացման արարողություն:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Սևան քաղաքում կենտրոնի պաշտոնական բացմանը: Տուփը բացվել…

Սրբուհի Գևորգյանն ընտրվել է ՀՊՄՀ ռեկտորի Ժամանակավոր պաշտոնակատար

Դեկտեմբերի 20, 2021
Լուրեր կազմակերպություններից

Մանկավարժական համալսարանում դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր ռեկտորի ընտրության հարցը։ Ներկա է եղել խորհրդի 20 անդամից 18-ը։
Ռեկտորի թափուր տեղի համար դիմել էր մեկ թեկնածու՝ բուհի ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը։
Նա ներկայացրել է զարգացման ծրագիրը, խորհրդի անդամները հարցեր են ուղղել…

ԵՊՀ ռեկտոր է ընտրվել Հովհաննես Հովհաննիսյանը

Դեկտեմբերի 17, 2021
Լուրեր կազմակերպություններից

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված է եղել ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցը:

Հոգաբարձուների խորհուրդը ձայների մեծամասնությամբ ԵՊՀ ռեկտոր է ընտրել Հովհաննես Հովհաննիսյանին:

Կայացել է «Հայաստանի հմտություններ» մրցույթի մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը

Դեկտեմբերի 17, 2021
Լուրեր կազմակերպություններից

2012 թվականից Հայաստանի Հանրապետությունը դարձել է «Աշխարհի հմտություններ» միջազգային կազմակերպության անդամ, որտեղ մեր երկիրը ներկայացնում է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը (ՄԿՈՒԶԱԿ):

Այսօր տեղի է ունեցել «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Շնորհավորելով մրցույթի բոլոր…

Երևանի թիվ 6 արհեստագործական ուսումնարանի բակում հուշաքար է բացվել` ի հիշատակ 2020 թվականի պատերազմի զոհերի

Դեկտեմբերի 16, 2021
Լուրեր կազմակերպություններից

Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի բակում բացվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված սաներին նվիրված խաչքար-հուշաքար։ Ուսումնարանի ուսանողները զիվորական համազգեստով պատվո պահակ են կանգնել հուշաքարի մոտ ու անուն առ անուն հիշել բոլորին՝ ներկայացնելով մանրամասներ նրանց նվիրումի ու հերոսական դրվագների մասին:

Բացման արարողությանը մասնակցել են հերոսների ծնողները, ԿԳՄՍ նախարարության և…

ԵՊԲՀ ռեկտոր է ընտրվել Արմեն Մուրադյանը

Դեկտեմբերի 15, 2021
Լուրեր կազմակերպություններից

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի դեկտեմբերի 15-ին հրավիրված հոգաբարձուների խորհրդի նիստում անցկացվեցլ է ռեկտորի ընտրություն:

Հոգաբարձուների խորհրդի 20 անդամից ներկա էր 19-ը, որից 1-ը բացակա էր հարգելի պատճառով:

Փակ գաղտնի քվեարկությամբ միաձայն ԵՊԲՀ ռեկտոր է ընտրվել Արմեն Աբգարի Մուրադյանը:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)