ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

Աշխատաժողովի օրակարգում՝ մասնագիտական կողմնորոշման և կարիերայի զարգացման հարցեր

Դեկտեմբերի 15, 2021
Լուրեր կազմակերպություններից

Կարիերայի զարգացմանն աջակցող համակարգի գնահատման վերաբերյալ աշխատաժողովն այսօր համախմբել էր բոլոր շահառու կողմերին՝ ներկայացնելու համակարգի ներկա վիճակը, քննարկելու հնարավոր զարգացումները և առաջարկելու համապատասխան լուծումներ:

Միջոցառմանը ներկա է գտնվել և մասնակիցներին ողջունել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նա նշել է, որ մասնագիտական կողմնորոշման և կարիերայի զարգացման համակարգերը մեր երկրում մարդկային կապիտալի…

5 մեդալ՝ Մեգապոլիսների 6-րդ միջազգային առարկայական օլիմպիադայում

Դեկտեմբերի 14, 2021
Լուրեր կազմակերպություններից

Հայ աշակերտները մասնակցել են Մոսկվայի քաղաքապետարանի կազմակերպած Մեգապոլիսների 6-րդ միջազգային օլիմպիադային և անհատական մրցույթում նվաճել են 3 արծաթե, 2 բրոնզե մեդալ՝ թիմային հաշվարկում արժանանալով 2-րդ կարգի մրցանակի, իսկ բլից-տուրում՝ խրախուսական գավաթի:

Օլիմպիադան անցկացվում է «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա», «Ֆիզիկա» և «Քիմիա» առարկաներից. յուրաքանչյուր առարկայից մասնակցել են Երևանի ուսհաստատությունները ներկայացնող 2-ական աշակերտ:

Դավիթ Բեկ բնակավայրում ձևավորվել է երիտասարդների զարգացման միջավայր

Դեկտեմբերի 14, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանն այցելել են Կապան խոշորացված համայնքի Դավիթ Բեկ բնակավայր` ծանոթանալու համայնքային զարգացման նորաբաց կենտրոնի աշխատանքին:

Գյուղապետարանի վարչական շենքում տեղակայված զարգացման կենտրոնը ստեղծվել է…

Մասնագիտական զարգացման հնարավորություն՝ անգլերենի ուսուցիչների համար

Դեկտեմբերի 14, 2021
Լուրեր կազմակերպություններից

Բրիտանական խորհուրդը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացնում է ուսուցիչների մասնագիտական զարգացման առցանց դասընթաց՝ նպաստելով շարունակական մասնագիտական զարգացմանը։

Դասընթացն իրականացվելու է «Ուսուցիչների առցանց համայնք» հարթակում (Online Teacher Community Platform) 2022 թվականի հունվարի 17-ից մինչև մարտի 26-ը (11 շաբաթների ընթացքում)՝ շաբաթական 3 ժամ:

Ծրագրի մասնակցության առավելություններն են.

Ֆրանսիական համալսարանի շրջանավարտները ստացան ավարտական դիպլոմներ

Դեկտեմբերի 13, 2021
Լուրեր կազմակերպություններից

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 11-ին տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի՝ 2020-2021 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը։ Նրանք այսուհետ կկրեն մեծ մտածող և փիլիսոփա Մոնտեսքյոյի անունը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Արտաքին գործերի…

Հաստատվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի կազմը

Դեկտեմբերի 13, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 13-ի 1414-Ա որոշմամբ՝ հաստատվել է «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը:

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Կարեն Գիլոյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Նաիրի Սարգսյան - ՀՀ վարչապետի օգնական
Գոհար Մամիկոնյան - ՀՀ…

Երևանում կայացել է «Նոր սերունդ 2021» համաժողովը

Դեկտեմբերի 13, 2021
Լուրեր կազմակերպություններից

Տեղի է ունեցել «Ռոսսոտրուդնիչեստվոյի» «Նոր սերունդ 2021» ծրագրի հոբելյանական՝ 10-րդ համաժողովը՝ շրջանավարտների և ծրագրի պոտենցիալ շահառուների մասնակցությամբ:

Միջոցառմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը,…

Հաստատվել է Գավառի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը

Դեկտեմբերի 13, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 13-ի 1415-Ա որոշմամբ՝ հաստատվել է «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը:

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Կարեն Սարգսյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ
Արթուր Մովսիսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
Կարեն Մուխսյան - ՀՀ վարչապետի…

37 ուսանողներ կմրցեն «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթում

Դեկտեմբերի 11, 2021
Լուրեր կազմակերպություններից

Մեկնարկել է «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, սոցիալական գործընկերներ, ՄԿՈՒ հաստատությունների ուսանողներ, դասախոսներ, վարպետներ և փորձագետներ:

Միջոցառման մեկնարկն ազդարարել է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի տնօրեն, «Աշխարհի հմտություններ» կազմակերպության՝…

Շիրակի մարզի ՄԿՈՒ 4 հաստատություններ ունեն նորացված մոդուլներ և կահավորված դասասենյակներ

Դեկտեմբերի 10, 2021
Լուրեր կազմակերպություններից

Տեղի է ունեցել «Անցում՝ կրթությունից աշխատաշուկա» ծրագրի համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են երկամյա ծրագրի արդյունքներն ու համագործակցության շրջանակները:

Համաժողովին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Շիրակի մարզի՝ մասնագիտական կրթության ու ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների ղեկավարներ, կրթական և բիզնես կառույցների գործընկեր ներկայացուցիչներ և…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)