Ուսուցման ազգային հիմնադրամը հրավիրում է մասնակցելու նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննությանը նախորդող վերապատրաստմանը։
Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք կամ կառավարման ոլորտի առնվազն հինգ կամ մասնագիտական…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ այսօր մեկնարկել է մեդիագրագիտության շաբաթը՝ «Մեդիագրագիտությունն արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով։ Միջոցառումն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը. այն կտևի նոյեմբերի 4-10-ը:
«Մեդիագրագիտության շաբաթ» միջոցառման մեկնարկի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Արհեստական բանականության պատասխանատու օգտագործումը կրթության մեջ» խորագրով պանելային քննարկմանը։
Թեմայի…
ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 4-10-ն արդեն 7-րդ անգամ անցկացնում է մեդիագրագիտության շաբաթ՝ «Մեդիագրագիտությունն արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով։
Մեդիագրագիտության շաբաթի մեկնարկային միջոցառմանն այսօր մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլեոն, ՀՀ‐ում ԵՄ…
Հոկտեմբերի 26-ին և 27-ին Երևանի «Միկա» մարզահամալիրում անցկացվեց Կյոկուշինկայի կարատեի պատանիների, երիտասարդների և մեծահասակների Աշխարհի 36-րդ բաց առաջնությունը:
Առաջնությանը մասնակցեցին 15 երկրի ավելի քան 400 մարզիկներ, Հայաստանի հավաքականը ներկայացել է 12-17, 17-21 և 21-ից բարձր տարիքային խմբերի 100 մարզիկներ:
Հայաստանի հավաքականում «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մարտական արվեստի խմբակի սան՝ Սանասար Մանուկյանը…
ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագրի երկրորդ փուլում կենտրոնի՝ ազգային արվեստի և արհեստի ճյուղերի մասնագիտական խմբակների մանկավարժներն ու շնորհալի սաները, Շիրակի մարզի բարձրադիր, սահմանամերձ 14 համայնքներում մասնագիտական կողմնորոշման դասեր անցկացրին: Համայնքաբնակ դեռահասները, պատանիները հաղորդակից դարձան ազգային մշակույթին, գործնական դասերի միջոցով յուրացրեցին արվեստի գործերի ստեղծման կատարողական…
ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը 2024 թ. նոյեմբերի 4-10-ը կանցկացնի Մեդիագրագիտության շաբաթ՝ «Մեդիագրագիտությունը արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով։
Մեկշաբաթյա միջոցառումներին միանալու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ դպրոցներ՝ տարաբնույթ նախագծերով իրենց հաստատություններում նշանավորելու մեդիագրագիտության շաբաթը:
Մեդիագրագիտության շաբաթն ամենամյա նախաձեռնություն է, որի ընթացքում կրթության ոլորտի կառույցներն…
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն Տուրիզմի հայկական ֆեդերացիայի հետ Մեգերյան կարպետում կազմակերպել է համաժողով՝ նվիրված Ազգային խոհանոցի զարգացման ռազմավարությանը:
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը:
Համաժողովի…
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսված 300 դպրոցների, 500 մանկապարտեզների կառուցման և հիմնանորոգման աշխատանքներում։
Համաձայն որոշման՝ ՀՀ 2024 թ.-ի պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների շրջանակում կատարվել է վերաբաշխում կատարողների միջև՝ 2 մլրդ 685 մլն դրամի չափով:
…ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Հայաստանում Շեֆիլդի և Յորքի համալսարանների շրջանավարտների ընդունելության և նոր ուսանողների ողջույնի երեկոյին: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, առանձնակի կարևորել է միջազգային համալսարանների հետ համագործակցությունը,…
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների պատասխանատուների, Կրթության տեսչական մարմնի, ԿԶՆԱԿ հիմնադրամի, ԿՏԱԿ-ի և ՀՄԿ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու դպրոցներում անվտանգության ստանդարտների մշակման աշխատանքները:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
«Անվտանգության ստանդարտների սահմանումը հանրակրթության ոլորտում համակարգային լուծում պահանջող խնդիրներից է:…
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ