ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

Կրթական ճամբարը համախմբել է ՀՊՏՀ-ի ուսանողներին

Հուլիսի 24, 2021
Լուրեր կազմակերպություններից

Ճանաչողական, բազմաբովանդակ ու գործնական․ այսպիսին էր հուլիսի 19-ից 21-ը ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանում անցկացված «Հմտությունների զարգացում» թեմայով եռօրյա կրթական ճամբարը։

ASUE Educational Camp-ը հարստացրել է բուհի 36 սաների, այդ թվում՝ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողների ամառային առօրյան՝ նրանց համախմբելով գիտելիքի, հմտությունների և փորձի փոխանակման միջավայրում։

Այդ օրերին ճամբարականներին այցելել են բուհի…

Գիտնականների կարիերայի բարելավման նոր հնարավորություններ

Հուլիսի 23, 2021
Լուրեր կազմակերպություններից

Հուլիսի 27-ին՝ ժամը 10:30-13:30-ը, տեղի կունենա ԵՄ «EURAXESS ցանց. գիտնականների կարիերայի բարելավման հնարավորություններ» խորագրով առցանց սեմինար:

Սեմինարի ընթացքում կներկայացվեն EURAXESS ցանցի շրջանակում և պորտալի օգտագործմամբ գիտնականների կարիերայի բարելավման հնարավորությունները, ինչպես նաև ԵՄ «Հորիզոն Եվրոպա» նոր ծրագիրը:

Սեմինարի օրակարգը
Սեմինարին մասնակցելու համար գրանցման հղումը

Վահրամ Դումանյան. «Այս տարվա վերապատրաստումը ևս բոլորին կհամախմբի համընդհանուր նպատակների շուրջ և կստեղծի զարգացման նոր հնարավորություններ»

Հուլիսի 23, 2021
Սփյուռքի լրատու Լուրեր կազմակերպություններից

Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ առցանց ձևաչափով:

Վերապատրաստման ծրագրի մեկնարկի կապակցությամբ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհավորել է սփյուռքահայ ուսուցիչներին՝ ընդգծելով. «Նախարարությունն առանձնահատուկ կարևորություն է տալիս սփյուռքի ուսուցիչների վերապատրաստմանը Հայաստան-սփյուռք համագործակցության համատեքստում և ձգտում է առավելապես օգտակար լինել: Վերապատրաստումներին զուգընթաց կարևորագույն խնդիրներից է նաև սփյուռքի կրթօջախներին դասագրքերով և…

Քննարկվել են գիտության ոլորտի խնդիրները և լուծման ճանապարհները

Հուլիսի 22, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը Բյուրականի աստղադիտարանում գիտական համայնքի հետ քննարկել է ոլորտի խնդիրներին և զարգացման հնարավորություններին վերաբերող հարցեր:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ գիտության և կրթության ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ/ANSEF) գիտնականների, Հայ օգնության ֆոնդի, երիտասարդ աստղագետների հանդիպման նպատակը քննարկումների ու մտագրոհների միջոցով գիտությանն ու մասնավորապես

Մեկնարկել է շուրջ 7500 ուսուցիչների վերապատրաստման գործընթացը

Հուլիսի 22, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ դպրոցների շուրջ 7500 ուսուցիչների համար` ներառյալ Տավուշի մարզի դպրոցները, մեկնարկել են տեղեկատվական եռօրյա առցանց սեմինարներ, որոնք իրականացվում են «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում։

Սեմինարների նպատակն է ուսուցիչներին իրազեկել այն նոր փոփոխությունների մասին, որոնք վեց ուսումնական ոլորտների մասով տեղ են գտել վերանայված հանրակրթության պետական չափորոշչում, ինչպես նաև առարկայական չափորոշիչներում ու…

ՀԱՊՀ ուսանողները պրակտիկա կանցնեն Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատում

Հուլիսի 22, 2021
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատը և Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը կնքել են համագործակցության հուշագիր:

Համաձայնագիրը, որ ստորագրվել է մետալուրգի մասնագիտական տոնին, պոլտեխնիկական համալսարանի ուսանողներին հնարավորություն կտա գիտելիքները կատարելագործել Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատում, իսկ կոմբինատին՝ ունենալ բարձրակարգ ինժեներական կադրային հերթափոխ:

Կողմերը համագործակցելու են ընդերքօգտագործման ոլորտի բակալավրական և…

«Էրազմուս+» ծրագրի մասնակիցները հյուրընկալվել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակում

Հուլիսի 21, 2021
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

«Էրազմուս+» ծրագրի այս տարվա 9 մասնակիցները եվրոպական երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններ մեկնելուց առաջ՝ այսօր, հյուրընկալվել են Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում:

Ուսանողների հետ հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, եվրոպական մի շարք երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չեխիա, Լեհաստան, Իտալիա…

Մշտադիտարկման այցեր Սյունիքի մարզի նախակրթարաններ

Հուլիսի 21, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ Սյունիքի մարզի երեք ուսումնական հաստատությունների հենքի վրա 2017 և 2019 թթ. ընթացքում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում դրամաշնորհային միջոցներով հիմնվել են նոր նախակրթարաններ:

ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակում գրասենյակի ներկայացուցիչները մշտադիտարկման նպատակով այցելել են ՀՀ Սյունիքի…

Պոլիտեխնիկցիները մասնակցել են «Սոֆթբոտ» ռոբոտաշինության ցուցահանդեսին

Հուլիսի 21, 2021
Լուրեր կազմակերպություններից

Հուլիսի 18-ին «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ և «Softconstruct» ընկերության գործընկերությամբ Երևանում կայացել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլը:

Հայաստանում արդեն 6-րդ անգամ անցկացված ռոբոտաշինության օլիմպիադայի շրջանակում տեղի է ունեցել «Սոֆթբոտ» ռոբոտաշինության ցուցահանդեսը, որին մասնակցել է նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ ի դեմս Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ANEL): Ցուցահանդեսում ներկայացված էին…

Ատոմային տեխնոլոգիաների երեկո՝ Թումոյի այգում

Հուլիսի 20, 2021
Լուրեր կազմակերպություններից

Արևելյան Եվրոպայում «Ռոսատոմ»-ի տարածաշրջանային կենտրոնը ս.թ. հուլիսի 30-ին՝ ժամը 19:00-21:00-ին, կազմակերպում է «Ատոմային տեխնոլոգիաների երեկո» խորագրով միջոցառում:

Միջոցառումը, որին կարող են մասնակցել բուհերի ուսանողները և բարձր դասարանների աշակերտները, տեղի կունենա Թումոյի այգում (ք. Երևան, Հալաբյան 16):

Միջոցառման նպատակն է բարձրացնել երիտասարդների տեղեկացվածությունը ատոմային տեխնոլոգիաների՝ ոչ էներգետիկ նպատակներով օգտագործման վերաբերյալ:…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)