ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

ՀԱՊՀ-ը հաղթող է ճանաչվել Python (I, II) ծրագրավորման լեզվի ուսուցման դրամաշնորհների մրցույթում

Հունիսի 15, 2021
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հաղթող է ճանաչվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության՝ «Python ծրագրավորման լեզվի I մակարդակի (beginner) դասընթացի» և «Python ծրագրավորման լեզվի II մակարդակի (Intermediate) դասընթացի» դրամաշնորհների հատկացման մրցույթներում, որոնք իրականացվել են «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» 2021 թվականի ծրագրի շրջանակում:

Երկու ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 40…

Հայ-ռուսական միջբուհական համագործակցություն

Հունիսի 14, 2021
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդր I կայսեր հաղորդակցության ուղիների պետական համալսարանի միջև օրերս ստորագրվել է համագործակցության համաձայնագիր։

Այն հնարավորություն կտա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում մշակել և իրականացնել համատեղ կրթական ծրագրեր, այդ թվում՝ մասնագետների, փորձագետների և ուսանողների փոխանակում։ Համաձայնագրով հնարավոր կլինի իրականացնել նաև երկու կողմերի ասպիրանտների և դոկտորանտների…

«100 տոկոսով ֆրանսիական և 100 տոկոսով հայկական». վերաբացվել է Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրը

Հունիսի 14, 2021
Լուրեր կազմակերպություններից

Այսօր տեղի է ունեցել Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի պաշտոնական վերաբացման արարողությունը:

Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, Ֆրանսիայի Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարությանը կից Արտերկրում ֆրանսիական կրթության գործակալության (ԱՖԿԳ) տնօրեն Օլիվիե…

ՀՊՏՀ-ն ընդգրկվել է հեղինակավոր THE TIMES Impact Ranking վարկանշավորման աղյուսակում

Հունիսի 14, 2021
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն այս տարի վարկանշավորվել է բարձրագույն կրթության վարկանշավորման հեղինակավոր THE TIMES Impact Ranking աղյուսակում։

THE TIMES Impact Ranking-ը միակ համաշխարհային վարկանիշավորման համակարգն է, որով աշխարհի բոլոր համալսարանները գնահատվում են՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին համապատասխանության սկզբունքով։

Ընդհանուր առմամբ վերոնշյալ վարկանիշում գնահատվում է համալսարանի գործունեության չորս հիմնական ցուցանիշ՝…

ԵՊՀ-ն ներառվել է աշխարհի լավագույն 1000 բուհերի շարքում

Հունիսի 11, 2021
Լուրեր կազմակերպություններից

«QS Word Univercity Ranking 2022»-ը հրապարակել է աշխարհի լավագույն բուհերի վարկանշային աղյուսակը, որտեղ առաջին անգամ ընդգրկվել է նաև ՀՀ բուհ. Երևանի պետական համալսարանն աղյուսակում զբաղեցնում է 801+ (800-1000) հորիզոնականը:

Topuniversities.com կայքը յուրաքանչյուր տարի հրապարակում է տարբեր վարկանշային ցուցակներ՝ տարածաշրջանային, ոլորտային, համալսարանական մասնագիտական ուղղվածության և այլն, որոնք վերջնական արդյունքով ներկայացվում են…

ԾԻԳ-ի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են կատարել

Հունիսի 9, 2021
Լուրեր կազմակերպություններից

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակում գրասենյակի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել ՀՀ Տավուշի մարզի 3 ուսումնական հաստատություններ, որոնց հենքի վրա 2016 թ. ընթացքում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում դրամաշնորհային միջոցներով հիմնվել են նոր նախակրթարաններ:

ԾԻԳ-ի ներկայացուցիչներն այցելել են Տավուշի…

Ժաննա Անդրեասյան. «Գործընթացի բոլոր կողմերը պետք է իրականացնեն պատշաճ և որակյալ աշխատանք»

Հունիսի 8, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել առաջիկա անելիքները և պատասխանել ներկաներին հուզող հարցերին, որպեսզի հետագա գործընթացն անցնի հարթ և առանց խնդիրների:
Քննարկման սկզբում փոխնախարարը նախ շնորհավորել է 48 կազմակերպություններին և…

Հանրակրթական դպրոցի տնօրենի հավաստագրման համար վերապատրաստում կիրականացնի 21 կազմակերպություն

Հունիսի 8, 2021
Պաշտոնական Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը։
Վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել է 21 կազմակերպություն:

Դրանք են՝

  • «Եվրոպական համալսարան» հիմնադրամ,
  • Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ…

Բուսաբանության ինստիտուտում բացվել է Հայաստանի կենսաբազմազանության տեղեկատվական և կրթական կենտրոն

Հունիսի 7, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում Շրջակա միջավայրի համաշխարհային օրը` հունիսի 5-ին, բացվել է Հայաստանի կենսաբազմազանության տեղեկատվական և կրթական կենտրոն՝ Էկոէպիկենտրոն:

Էկոէպիկենտրոնը ստեղծվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ֆինանսական աջակցությամբ, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (WWF-Հայաստան) համագործակցության շրջանակում:

ՀՀ…

FAST-ը հայտարարում է հայտերի ընդունում «1991 ստորաբաժանման» 4-րդ դասընթացի համար

Հունիսի 4, 2021
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտարարում է հայտերի ընդունում՝ «1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբի 4-րդ նախապատրաստական դասընթացին մասնակցելու համար:

Տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ վեցամսյա անվճար դասընթացները հասանելի են զորակոչի ենթակա տղաներին, երիտասարդ աղջիկներին, ովքեր ունեն ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) ոլորտի առնվազն բակալավրի աստիճան և դասընթացն…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)