ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

12-ամյա պարտադիր կրթության իրավունքի իրացման համար տարկետում կտրվի մեկ անգամ՝ ուսումնառության ողջ ընթացքի համար

Հոկտեմբերի 24, 2024
Լուրեր կազմակերպություններից

ԱԺ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Հարցը զեկուցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ առաջարկվող փոփոխության հիմնական նպատակը վարչարարության պարզեցումն ու կրթության շարունակականության իրավունքի իրացման գործընթացի հեշտացումն է:

«Օրենսդրական փոփոխությամբ հնարավորություն ենք ընձեռում ուսումնառության ողջ…

«Մանկավարժական 30 կրեդիտի մեխանիզմն առաջացրել է հանրային հետաքրքրություն, շատերը հաջողությամբ աշխատում են դպրոցներում». Ժաննա Անդրեասյան

Հոկտեմբերի 24, 2024
Լուրեր կազմակերպություններից

ԱԺ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկվել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով առաջարկվող կարգավորումները, տեղեկացրել է, որ օրենսդրական փոփոխությունները հիմնականում վերաբերում են ուսուցիչների ատեստավորման և մասնագիտական զարգացման գործընթացի կազմակերպման անհրաժեշտ հստակեցումներին՝ պայմանավորված հանրակրթության…

Հաստատվել են նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների մրցույթի հարցաշարերը

Հոկտեմբերի 24, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի՝ մեթոդիստի, մասնաճյուղի ղեկավարի, դաստիարակի, ֆիզկուլտուրայի հրահանգչի, երաժշտության դաստիարակի, պարուսույցի, հոգեբանի, հատուկ մանկավարժի (լոգոպեդ, սուրդոմանկավարժ, տիֆլոմանկավարժ, օլիգոֆրենոմանկավարժ), սոցիալական մանկավարժի ընտրության (նշանակման) համար անցկացվող մրցույթի թեստավորման և հարցազրույցի փուլերի հարցաշարերը:

Յուրաքանչյուր փուլի հարցաշարում ընդգրկված…

Արաքսիա Սվաջյանը հանդիպել է «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» կազմակերպության պատվիրակությանը

Հոկտեմբերի 22, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» կազմակերպության «ԴեաԼոԳ» ծրագրի ղեկավար Շեյն Քուինի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Ռազմավարական պլանավորման և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգի…

ՄԿՈւ ոլորտում համագործակցության նոր հնարավորություն

Հոկտեմբերի 22, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է հունգարական «Միաութ գրուպ» կազմակերպության նախագահ Աթիլլա Սանդորի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը:

Կողմերը քննարկել են կրթության, մասնավորապես միջին մասնագիտական ուսուցման ոլորտում համագործակցության հնարավորությունները:

Նախարարի տեղակալ Արաքսիա…

Մեկնարկել է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային ծրագրի 2-րդ փուլը

Հոկտեմբերի 21, 2024
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև ստորագրված հուշագրի շրջանակում մեկնարկել է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի 2-րդ փուլը, որն ուղղված է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման բարելավմանը և զարգացմանը:

ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը շնորհավորել է մանկավարժներին ծրագրի նոր փուլի մեկնարկի կապակցությամբ՝ նշելով, որ հանրակրթության պետական նոր…

Իրազեկման քննարկումներ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի վերաբերյալ

Հոկտեմբերի 21, 2024
Լուրեր կազմակերպություններից Իրազեկում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) համագործակցությամբ մեկնարկել է ՄԿՈՒ բարեփոխումների վերաբերյալ իրազեկում-քննարկումների առաջին փուլը՝ նախատեսված ՀՀ մարզերի ներկայացուցիչների համար։

Ըստ մարզերի ձևավորված խմբերի հետ քննարկվում են մարզային կամ ոլորտային առանձնահատկությունները, ինչպես նաև գործընկերային կապերը և հետագա համագործակցության միջավայրը՝ հաշվի առնելով, որ օրենսդրական…

Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք

Հոկտեմբերի 18, 2024
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարությունում ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները:

Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը:

2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար հայտ էին ներկայացրել Աբովյան (Կոտայքի մարզ), Ալավերդի (Լոռու մարզ), Ապարան (Արագածոտնի մարզ), Մարտունի (Գեղարքունիքի մարզ) և Նոյեմբերյան (Տավուշի մարզ) քաղաքները։

Հաստատվել է ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը

Հոկտեմբերի 18, 2024
Լուրեր կազմակերպություններից Իրազեկում

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թվականի ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը:

Ըստ այդմ՝ «Ինֆորմատիկա» և «Աշխարհագրություն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը տեղի կունենա նոյեմբերի 9-ին, «Անգլերեն» և «Ռուսաց լեզու» առարկաների ուսուցիչների ատեստավորումը՝ նոյեմբերի 10-ին, «Մաթեմատիկա», «Ֆիզկուլտուրա», «Շախմատ» առարկաների ուսուցիչների ատեստավորումը՝ նոյեմբերի 16-ին, «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց լեզու» առարկաների ուսուցիչների ատեստավորումը՝ նոյեմբերի 17-ին, «Ֆիզիկա»,…

Քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքում փոփոխությունների նախագիծը

Հոկտեմբերի 18, 2024
Լուրեր կազմակերպություններից

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա փոխանցմամբ՝ առաջարկվող փոփոխության հիմնական նպատակը վարչարարության պարզեցումն է, ինչը բազմաթիվ քաղաքացիների համար կհեշտացնի կրթության…