«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու հիմնական ենթակայքերը («Հայկական կրթական ֆորում», «Պաշարների շտեմարան», «Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքերը, «Հեռավար ուսուցում» համակարգը) 2018 թվականի սեպտեմբեր ամսին ունեցել են ավելի քան 1,845,994 էջի դիտում և շուրջ 80,433 այցելու: Յուրաքանչյուր այցելության միջին տևողությունը եղել է 5:38 րոպե:
Բացի Հայաստանից կայքերն ունեցել են այցելուներ նաև…
Հոկտեմբերի 3-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Կրթության ազգային ինստիտուտի երևանյան գրասենյակում մասնակցել է հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ՏՀՏ վերապատրաստման դասընթացին: ՀՀ ԿԳ նախարարը «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի ուղեկցությամբ ծանոթացել է վերապատրաստման ընթացքին, կրթական տարբեր հարցերի շուրջ զրուցել վերապատրաստմանը մասնակից ինֆորմատիկայի ուսուցիչների հետ:
Հիշեցնենք, որ…
Սեպտեմբերի 20-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում կայացավ ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված «Ազատության գույները» խորագրով համերգ՝ գեղարվեստական խմբերի մասնակցությամբ:
Միջոցառման նպատակն էր ևս մեկ անգամ արժևորել պատմական Հայաստանի անկախության ձեռքբերումները, ազգային արժեքների պահպանումը մշակույթի միջոցով, և սաներին դաստիարակել հայրենասիրական ոգով։
Համերգը սկսվեց ՀՀ անկախության հռչակագրի ընթերցմամբ և…
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Հեռավար ուսուցում» elearning.armedu.am համակարգում ավարտվեց տարբեր առարկաների ուսուցիչների համար կազմակերպված «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան հեռավար դասընթաց ստեղծելու գործիքներին, նորացված Moodle համակարգի օգտագործման հմտություններին, ստեղծեցին էլեկտրոնային ուսումնական նյութեր և հեռավար ուսուցման դասընթացների նախագծեր: Այսօր դասընթացին ակտիվ ու արդյունավետ մասնակցություն ցուցաբերած ՀՀ տարբեր…
«Ես երդում տված եմ և կպատկանեմ մեկ մարդու,այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է»
Մոնթե Մելքոնյան
ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը Լոռվա չքնաղ բնության գրկում գտնվող «Արբանյակ» ճամբարում օգոստոսի 1-ից 9-ը իրականացրեց «Միասնական ոգու հաղթանակ» խորագրով ռազմահայրենասիրական պատանեկան ամառային դպրոց-ծրագիր՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Մայիսյան հերոսամարտերի 100 և Ղարաբաղյան շարժման 30…
Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի նախաձեռնությամբ 2018 թվականի հուլիսի 7-13-ը Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կայացավ «Կովկասյան առաջնություն 2018» երգի միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնը, որին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Իսրայելի, Ղազախստանի, Լատվիայի, Լիտվայի, Վրաստանի, Կիպրոսի և Ֆիլիպինների ներկայացուցիչներ: Ժյուրիի կազմում էին Լիբանանի, Հայաստանի, Չեխիայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Վրաստանի, Կիպրոսի և Լիտվայի վաստակավոր արտիստներ և…
Հունիսի 25-ից հուլիսի 6-ն ամփոփվեց ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզի համայնքներում գործող կենտրոնի խմբակների 2017-2018 ուսումնական տարվա կատարած աշխատանքների արդյունքները:
Կենտրոնի բոլոր մասնագիտական խմբերը ներկայացան հաշվետու ստուգատեսով: Անցկացված ցուցահանդեսների, գեղարվեստական, ցուցադրական ելույթների և հարցաշարերի միջոցով ստուգվեց և գնահատվեց սաների ստացած գիտելիքները, գործնական կարողությունները և ձեռքբերումները,…
Մարդկության առջև ծառացած գլոբալ խնդիրները հաղթահարելու նպատակով, Դեռևս 2015 թ. ՄԱԿ-ի կողմից ընդունվել են Կայուն զարգացման 17 նպատակները (ԿԶՆ): Կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի, սովի , աղքատության և անհավասարությունների կրճատման, որակյալ կրթության ապահովման և մաքուր միջավայրի պահպանության ու այլ խնդիրներ պարունակող ոլորտների բարելավմանն ուղղված այս համաշխարհային նպատակներն ընդունել է նաև մեր…
Տավուշի մարզի Այգեհովիտ, Ազատամուտ և Սարիգյուղ համայնքներում գործող ԻՄՓԱՔԹ երիտասարդական ակումբները ամառային արձակուրդներին յուրօրինակ նախաձեռնություննրով հանդես եկան՝ կազմակերպելով բակային ճամբարներ երեխաների համար: Ակումբները, որոնք արդեն մի քանի տարի է, ինչ ոչ ֆորմալ կրթության միջոցով զարգացնում են երեխաների քաղաքացիական, առաջնորդման ու այլ կարևոր կարողությունները, տարվա ընթացքում իրականացնում են համայնքային ծրագրեր՝ ելնելով…
Հունիսի 20-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ցուցասրահում տեղի ունեցավ «Հրաշագործ կավը» խորագրով միջոցառում, որին մասնակցեցին կենտրոնի խեցեգործության և պարի խմբակների սաները: Միջոցառման նպատակն էր առաջացնել հետաքրքրություն և սեր կավագործության նկատմամբ, ծանոթացնել դրա բուժական առանձնահատկություններին ու նշանակությանը:
Միջոցառմանը ներկա էին «Ընտանիք» կենտրոնի տնօրինությունը, մանկավարժներ, ծնողներ, խեցեգործ վարպետներ…
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ