ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

«Ընտանիք» կենտրոն. ուխտանգանցություն «Նահատակների պահանջը» խորագրով

Ապրիլի 27, 2018
Լուրեր կազմակերպություններից

Ջաջուռ գյուղի մոտակայքում գտնվող Հերհերի ձորում խոյացող հուշակոթողը շրջակա համայնքների համար վաղուց դարձել է ուխտատեղի։ Ապրիլի 24-ին ԿԳՆ «Ընտանիք» կենտրոնի տնօրինությունը, մանկավարժական հանրույթը և սաներն այցելեցին Հերհերի ձոր՝ հարգանքի տուրք մատուցելու Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Նրանք  ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի  նահատակների հիշատակին կառուցված հուշակոթողին և աղոթք բարձրացրին առ Աստված՝ անմեղ…

«Ընտանիք»-ը Ջավախքում

Ապրիլի 27, 2018
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մանկավարժներն ու սաները ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի շրջանակում ապրիլի 14-ից 16-ն այցելեցին Վրաստանի Հանրապետության Սամցխե-Ջավախեթի մարզ: Ախալցխայի, Ախալքալաքի և Նինոծմինդայի երիտասարդական կրթամշակութային կենտրոններում անցկացվեցին «Մասնագիտական կողմնորոշման» դասընթացներ՝ արհեստի և արվեստի տարբեր ճյուղերի վերաբերյալ:

Ջավախքի կրթամշակութային հաստատություններում «Ընտանիք» կենտրոնի աշխատակիցներին և սաներին դիմավորեցին մեծ սիրով:

Աշխատանքային այց Արցախի Հանրապետություն

Ապրիլի 25, 2018
Լուրեր կազմակերպություններից

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) ներկայացուցիչները 2018թ. ապրիլի 18-ից 21-ը ներառյալ (4 օր) աշխատանքային այցով գտնվում էին Արցախի Հանրապետությունում:

Բերձոր, Ասկերան և Մարտունի քաղաքներեում տնօրենների հետ կայացած հանդիպումների ընթացքում կտարվեցին Հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության մասին ձև 1-հանրակրթություն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվություններում սխալների ուղղման, լրամշակման աշխատանքները:

Ապրիլի 20-ին Արցախի Հանրապետության կրթության,…

Ֆրանկոֆոնիան «Ընտանիք» կենտրոնում. «Դեպի Ֆրանսիա» խորագրով ֆիլմերի և տեսանյութերի դիտումներ

Ապրիլի 16, 2018
Լուրեր կազմակերպություններից

Մարտի 12-ից ապրիլի 11-ը Ֆրանկոֆոնիայի շրջանակում կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեցին «Դեպի Ֆրանսիա» խորագրով ֆիլմերի և տեսանյութերի դիտումներ:

Միջոցառմանը մասնակցեցին կենտրոնի ֆրանսերենի խմբակի սաներ, ուսանողներ, Շիրակի պետական համալսարանի դասախոսներ, ֆրանսախոս ակումբների և կազմակերպությունների անդամներ:

«Կեցցե˜ Ֆրանսիան», «Անունը», «Բարի գալուստ» ֆրանսիական գեղարվեստական ֆիլմերի և «Ֆրանսիայի մշակույթը» խորագրով…

ԻՄՓԱՔԹ ակումբները նախաձեռնում են Կայուն զարգացման նպատակների մասին քարոզարշավներ

Ապրիլի 16, 2018
Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզի ԻՄՓԱՔԹ երիտասարդական ակումբները ներգրավվել  են ՄԱԿ-ի կողմից 2015 թ-ին ընդունված Կայուն զարգացման 17 նպատակների (ԿԶՆ )վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներին: Ակումբները կարևորելով դրանց լուսաբանումը և երեխաների շրջանում այդ նպատակների շուրջ քննարկումները, ձեռնարկեցին յուրահատուկ  նախաձեռնություններ, որոնց շրջանակում  Խաշթառակ, Բերդ, Սարիգյուղ, Ազատամուտ և Այգեհովիտ համայնքների դպրոցներում  կազմակերպվեցին թեմատիկ շնորհանդեսների ցուցադրություններ և…

Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2017-2018 ուստարվա վիճակագրական տվյալները հասանելի են «Պաշարների շտեմարանում»

Ապրիլի 10, 2018
Լուրեր կազմակերպություններից

2017-2018 ուսումնական տարվա Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեությունը բնութագրող վիճակագրական տվյալներն ու ցուցանիշները տեղադրված են «Հայկական կրթական միջավայրի» «Պաշարների շտեմարան» կայքում՝ «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2017-2018 ուստարվա վիճակագրական տվյալները» էջում:

Վիճակագրական աղյուսակներն ու շարքերը կազմվել են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների կողմից լրացվող «Հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության…

«Ընտանիք» կենտրոն. «Գարնան զարթոնք» խորագրով միջոցառում

Ապրիլի 6, 2018
Լուրեր կազմակերպություններից

Մարտի 30-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց «Գարնան զարթոնք» խորագրով միջոցառում` հագուստի մոդելավորման խմբակի սաների մասնակցությամբ:

Միջոցառման նպատակն էր սաներին հաղորդել գարնանային տրամադրություն, նրանց մոդելավորած հագուստների միջոցով զարգացնել ստեղծագործական միտքը, ձևավորել բեմական կեցվածք :

Ցերեկույթի մասնակիցները բնության զարթոնքն ազդարարող բանաստեղծությունների, պարային բեմադրությունների միջոցով ներկաներին հաղորդեցին գարնանային թարմություն, կենսախնդություն՝ լի…

««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի 1-ին փուլի ամփոփում

Ապրիլի 4, 2018
Լուրեր կազմակերպություններից

Մարտի 26-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մեկնարկվեց ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի առաջին փուլը: Շիրակի մարզի բարձրադիր և սահմանամերձ համայնքների /Աղին, Աշոցք, Բագրավան, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ,  Ձորակապ, Հայկաձոր, Ջրափի, Մարալիկ/ և Ջավախքի կրթամշակութային կենտրոնների թվով 18 մանկավարժ մասնակցեցին արտադպրոցական կրթության կազմակերպման, ծրագրերի մշակման և իրականացման…

«Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատանքը մարտ ամսին

Ապրիլի 4, 2018
Լուրեր կազմակերպություններից
«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու  հիմնական ենթակայքերը («Հայկական կրթական ֆորումը»«Պաշարների շտեմարան»«Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքերը, «Հեռավար ուսուցում» համակարգը) 2018 թ. մարտ ամսին ունեցել են ավելի քան 985,420 էջի դիտում և շուրջ 53,000 այցելու: Յուրաքանչյուր այցելության միջին տևողությունը եղել է 6,05 րոպե:

Բացի Հայաստանից կայքն ունեցել է այցելուներ նաև Վրաստանից,…

«Ընտանիք» կենտրոնի երգիչ կատարողների փայլուն հաղթանակը

Ապրիլի 3, 2018
Լուրեր կազմակերպություններից

Մարտի 20-ին Երևանի Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգարվեստի խմբակի սաները մասնակցեցին Կատարողական Արվեստի Համաշխարհային Ասոցիացիայի կողմից կազմակերպված Երիտասարդ երաժիշտ կատարողների 3-րդ հանրապետական Սայաթ-Նովայի անվան մրցույթ-փառատոնին:

Մասնակցության նպատակն էր սաներին հնարավորություն ընձեռել ներկայացնելու իրենց կատարողական կարողությունները և ձեռք բերել հանրապետական մրցույթներին մասնակցության…