Մարտի 27-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում տեղի ունեցավ «Ստեղծագործել՝ նշանակում է ապրել» խորագրով միջոցառում՝ նվիրված Թատրոնի միջազգային օրվան:
Միջոցառման նպատակն էր կարևորել թատրոնի դերը սերունդների դաստիարակման գործընթացում, սաների մեջ առաջացնել հետաքրքրություն թատերական արվեստի նկատմամբ և գնահատել Վիլյամ Սարոյանի թողած ժառանգությունը։
Օրվա խորհրդին համահունչ մասնակիցները հետաքրքիր…
Մարտի 26-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ «Շարժվող լուսանկարներ» խորագրով միջոցառում՝ նվիրված կինեմատոգրաֆիայի գյուտարարներ Լյումիեր եղբայրներին և Ֆրանկոֆոնիային:
Միջոցառման նպատակն էր կարևորել կարճամետրաժ ֆիլմերի ուսուցողական դերը երիտասարդ սերնդի աշխարհայացքի ձևավորման գործում, զարգացնել և հարստացնել սաների բառապաշարը, նպաստել ֆրանսերենի տարածմանը, առաջացնել հետաքրքրություն և սեր ֆրանսերեն լեզվի…
Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեվան համայնքների 20 երեխաներ միավորված լինելով շահերի պաշտպանության խմբում, ընթացիկ տարում մասնակցելով մարդու իրավունքների, շահերի պաշտպանության ու քաղաքացիական զարգացման այլ վերապատրաստման դասընթացներին, հզորացրել են իրենց կարողությունները հասարակական նախաձեռնություններ իրականացելու գործընթացում: Գործնական հանդիպումների ընթացքում երեխաները բացահայտեցին նաև իրենց համայնքներում հիմնախնդիրներ, որոնք շոշափում են իրենց շահերը: Բաղանիս համայնքը…
Մարտի 20-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց «Ավարայր» վավերագրական ֆիլմի քննարկում՝ նվիրված Վարդանանց տոնին։
Միջոցառման նպատակն էր խթանել ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, արժևորել ազգի պատմության դասերը և հավատքի դերը ազգապահպանության գործում:
Դասախոսի ներածական խոսքից հետո, ուսանողները ընդհատումներով դիտեցին ճակատամարտի մասին վերլուծական, վավերագրական <Ավարայր> տեսանյութը, որտեղ հստակ ներկայացված էր Վարդանանց…
«Ընտանիք» կենտրոն. «Աշուղի հետնորդները» խորագրով բաց դաս
Մարտի 20-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց դուդուկի խմբակի սաների կազմակերպած «Աշուղի հետնորդները» խորագրով բաց դաս` նվիրված գուսան Շերամի 160-ամյակին:
Դասը նպատակ ուներ ծանոթացնել Շերամի աշուղական արվեստին, արժևորել նրա ստեղծագործական գործունեությունը որպես հայկական մշակութային հարստություն:
Ցերեկույթը բացվեց երգարվեստի և…
Մարտի 17-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հյուրընկալվեց Վրաստանի Հանրապետության Սամցխե-Ջավախեթի մարզ՝ մասնակցելու Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնի հիմնադրման 10-ամյա հոբելյանին:
Ջավախահայերը «Ընտանիք» կենտրոնի ներկայացուցիչներին մեծ սպասումով և առանձնակի ջերմությամբ դիմավորեցին:
«Ընտանիք» կենտրոնի պարարվեստի խմբակի սաների բեմադրած «Շալախո» պարային կատարումը ոգևորություն և աշխուժություն առաջացրեց հանդիսատեսի մոտ, որը եզրափակեց…
Իսկ դուք քանի՞ գիրք ունեք ձեր ընտանեկան գրադարանում: Հաշվե՛ք, որովհետև դրանից կախված են մեր աշակերտների կրթական ձեռքբերումները:
«Պաշարների շտեմարանի» «Հետազոտություններ, ուսումնասիրություններ» բաժնում տեղադրվել է «TIMSS 2011 տվյալների երկրորդային վերլուծություն» նոր հետազոտությունը:
Մարտի 7-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում նորաստեղծ երգարվեստի խմբակի նախաձեռնությամբ անցկացվեց «Մայր իմ անուշ ու անգին» խորագրով միջոցառում՝ նվիրված Կանանց միջազգային օրվան:
Միջոցառման նպատակն էր ներկայացնել հայ կնոջ հավաքական կերպարը, կարևորել նրանց դերակատարությունը հասարակական ու ընտանեկան կյանքում և գնահատել հերոս մայրերի ոգու արիությունը:
Ցերեկույթին ներկա էին…
Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ԻՄՓԱՔԹ կրտսեր ակումբը հիմնվել է 6 ամիս առաջ՝ արդեն 4 տարի գործունեություն ծավալող ԻՄՓԱՔԹ ավագ ակումբի համայնքային ծրագրի իրականացումից հետո, երբ այդ ծրագրի շահառու շատ երեխաների խնդրանքով բացվեց նոր ակումբ: Ակումբի անդամներ են համայնքի երեխաները և ոչ ֆորմալ ուսուցմամբ խթանվում է նրանց քաղաքացիական վարքագծի ձևավորումը և…
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դահլիճում փետրվարի 19-ին անցկացվեց «Թումանյանական խրատներ» խորագրով միջոցառում՝ նվիրված ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան և Գիրք նվիրելու օրվան:
Միջոցառման նպատակն էր թումանյանական խոհափիլիսոփայական խրատներով դաստիարակել բարություն, աշխատասիրություն և ընկերասիրություն, արժևորել «Գիրքը» որպես մշակույթ կրող և ազգապահպանման հիմնական աղբյուր:
Ցերեկույթը սկսվեց «Վերնատան» պատկերով՝…
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ