Տավուշի մարզի Բերդ համայնքի ԻՄՓԱՔԹ Պոզիտիվ ակումբը, որը համայնքում գործում է արդեն մեկ տարի, նպատակ ունի խթանել աճող սերնդի քաղաքացիական ու հասարակական կարողությունների ձևավորմանը կենսագործունեության տարբեր ոլորտներում: Ակումբի շաբաթական հանդիպումների ընթացքում երեխաները ոչ ֆորմալ կրթական մոդուլների օգնությամբ ստանում են գիտելիք և կարողություններ առաջնորդության, աշխատունակության, ակտիվ քաղաքացիության և այլ ասպարեզներում:
«Աշխատունակություն»…
Ապրիլի 10-ին և 11-ին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը Շիրակի մարզի Աշոցքի մարզամշակութային կենտրոնում և Գյումրիում անցկացրեց «Ապրելու ապրիլ» խորագրով միջոցառում՝ նվիրված ապրիլյան պատերազմին մարտիրոսված քաջորդիներին, որին ներկա էին նաև մարտական գործողություններին մասնակից հերոսներ:
Միջոցառման նպատակն էր բարձրացնել դեռահասների ռազմահայրենասիրական ոգին, ռազմական գործողությունների ընթացքում մարտիկների ցուցաբերած սխրագործությունների օրինակով սաների մեջ դաստիարակել…
Ապրիլի 9-ին Գյումրու քաղաքապետարանի Արամ Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցում անցկացվեց Կյոկուշինկայ կարատեի հիմնադիր Մ. Օյամային նվիրված միջազգային կարգի բաց առաջնություն՝ «Օյամայի գավաթ»:
Առաջնությանը մասնակցեցին 110 մարզիկներ Ռուսաստանից, Վրաստանից, Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մարտական արվեստ խմբակի սաները: Մրցաշարին մասնակից 7 սաներ գրավեցին մրցանակային տեղեր.…
Մայրության և գեղեցկության միամսյակին նվիրված միջոցառումների շրջանակում մարտի 31-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում տեղի ունեցավ «Գեղեցիկը կփրկի աշխարհը» խորագրով գեղարվեստական միջոցառում` հագուստի մոդելավորման և վարսավիրական արվեստի խմբակների սաների մասնակցությամբ: Նպատակն էր զարգացնել սաների ստեղծագործական միտքը, գեղեցիկը ընկալելու ունակությունը, ցուցադրել նրանց ձեռք բերած գործնական հմտությունները:
Միջոցառման…
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մարտի 24-ին` «Նայենք աշխարհին պայծառ աչքերով» խորագրով ցուցահանդեսի բացմամբ մեկնարկվեց մայրության և գեղեցկության միամսյակին նվիրված միջոցառումների շարքը:
Միջոցառման նպատակն էր սաների մոտ զարգացնել գեղագիտական ճաշակը, ներկայացնել նրանց ստեղծագործական ունակությունները:
Ցուցահանդեսին ներկայացված էին կենտրոնի վիտրաժային նկարչության խմբակի սաների պատրաստի աշխատանքները և կատարվող…
Մարտի 13-ից 24-ը «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սկսնակ, մարզական 4-րդ և 3-րդ կարգ ունեցող թվով 23 սան մասնակցեցին Գյումրու Տիգրան Պետրոսյանի անվան «Շախմատի մարզադպրոց» ՀՈԱԿ-ում տեղի ունեցած գարնանային որակավորման մրցաշարին: Շուրջ 106 շախմատիստ` տարբեր ուսումնական հաստատություններից և մարզադպրոցներից մրցում էին լավագույն արդյունք ցուցաբերելու համար:
Մրցաշարի նպատակն էր զարգացնել դեռահասների շախմատային…
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) ավագ մասնագետ Հայկ Թադևոսյանը, մարզային համակարգողներ՝ Էդգար Մանուկյանը և Ալբերտ Աբրահամյանը 2017թ. մարտի 27-ից ապրիլի 1-ը ներառյալ գործուղվել էին Արցախի Հանրապետություն (ԱՀ)` դպրոցների համակարգչային դասարանների ծրագրային և տեխնիկական սպասարկման աշխատանքներն իրականացնելու նպատակով:
Գործուղման ընթացքում ԿՏԱԿ-ի աշխատակիցներն այցելել են ԱՀ տարբեր շրջանների տասներկու դպրոցներ, այդ թվում՝ Ստեփանակերտի հ.2, հ.3,…
Բերդի ՍՔԱՅ երիտասարդական ակումբը գործում է Բերդի պետական քոլեջում արդեն մեկ տարի: Ակումբի անդամներ են քոլեջի ուսանողներ , ովքեր գիտելիք և կարողություններ են ստանում ակտիվ քաղաքացիություն, սոցիալական ձեռներեցություն, առաջնորդում և այլ կարևոր ոլորտներից: Ակումբը նախաձեռնեց «Հրաշք ակնթարթ» համայնքային ծառայության ուսումնական ծրագիրը, որի նպատակն է Տավուշի մարզի երեք սահմանային համայնքների՝ Ներքին Կարմիր…
Մարտի 10-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը Գյումրու կայազորի 55035 զորամասում կազմակերպել էր տոնական միջոցառում` նվիրված Հայոց բանակի կազմավորման 25 ամյակին:
Միջոցառմանը ներկա էին զորամասի հրամանատարությունը, զինծառայողներ, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ:
Միջոցառումն ազդարարվեց զորամասի հրամանատարի կողմից ՀՀ պետական դրոշի հանդիսավոր ներս բերման հրամանով, որից հետո հնչեց…
Տավուշի մարզի Բերդ համայնքի ԻՄՓԱՔԹ-1 երիտասարդական ակումբն գործում է արդեն մեկ տարի, որի գործունեությունն ուղղված երեխաների քաղաքացիական ու հասարակական ակտիվության բարձրացմանը՝ առաջնորդման, քաղաքացիական, սոցիալական ձեռներեցության ոլորտների կարողությունների ու գիտելիքների, ինչպես նաև քաղաքացուն բնորոշ արժեքների սերմանումը: Հմտությունների ձևավորումը ու գիտելիքների հաղորդումն իրականացվում է ոչ ֆորմալ կրթական մեթոդների օգնությամբ և հատուկ մշակված…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ