ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

«Ընտանիք» կենտրոն. ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցառումներ

Հոկտեմբերի 2, 2017
Լուրեր կազմակերպություններից

Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը ՀՀ անկախության 26 ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 22-ին իրականացրեց ‹‹Մենք կերտում ենք նոր արշալույս›› խորագրով գեղարվեստական միջոցառում և կենտրոնի սաների ձեռքի ստեղծագործ աշխատանքների ցուցահանդես:

Ծրագրի նպատակն էր դեռահասներին հաղորդակից դարձնել ՀՀ անկախության տոնին՝ որպես հայ ժողովրդի միասնական կամքի արտահայտություն, արժևորել անկախ պետականություն ունենալու…

«Ընտանիք» կենտրոն. Այցելության Շիրակի մարզային և կենտրոնական գրադարաններ

Հոկտեմբերի 2, 2017
Լուրեր կազմակերպություններից

Գրքերը լուսավորում են հոգին, ոգեշնչում  ու զորացնում են մարդուն,
նրա մեջ առաջացնում են լավագույն ձգտումներ,
սրում են միտքը և մեղմացնում սիրտը:
Ու. Թեքերեյ

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները՝ «Ընթերցանությունը՝ զարգացման աղբյուր» խորագրով ծրագրի շրջանակում, սեպտեմբերի 19-ին այցելեցին Շիրակի մարզային և Մկրտիչ Արմենի…

««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի ամփոփում

Սեպտեմբերի 27, 2017
Լուրեր կազմակերպություններից

Արհեստը ոսկի մատանի է, ուր որ գնաս, հետդ կգա:

ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը սեպտեմբերի 11-ից 15-ը իրականացրեց ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի երկրորդ փուլը:

Նշենք, որ ծրագիրը մեկնարկվել էր դեռևս մայիս ամսից՝ ներառելով Շիրակի մարզի լեռնային, սահմանամերձ 14 գյուղական համայնքներ և Ջավախքի կրթամշակութային հաստատություններ, որտեղ դեռահասների համար անցկացվել…

«Այբ»-ը՝ սփյուռքի ուշադրության կենտրոնում. Հայաստան-Սփյուռք համաժողով

Սեպտեմբերի 25, 2017
Լուրեր կազմակերպություններից

Սեպտեմբերի 17-ին և 18-ին «Այբ» կրթական հիմնադրամը մասնակցեց Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում կայացած ցուցահանդեսին:

Սփյուռքից ժամանած հյուրերին մեծապես գրավել էր «Այբ»-ի փոխգործուն տաղավարը, ուր երկու օր շարունակ իսկական եռուզեռ էր. «Այբ»-ի սաները ցուցադրում էին հետաքրքիր փորձեր քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն առարկաներից և ռոբոտաշինության խմբակի պատրաստած անօդաչու թռչող…

Երկակի (դուալ) համակարգի տարրերը կփորձարկվեն Հայաստանի մասնագիտական ուսուցման և կրթության ոլորտում

Սեպտեմբերի 8, 2017
Լուրեր կազմակերպություններից

Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջում տեղի է ունեցել Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում երկակի (դուալ)  համակարգի տարրերի ներդրման մեկնարկն ազդարարող միջոցառում, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարության և գինեգործության ոլորտում առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ: Միջոցառումը կազմակերպվել էր ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի աջակցությամբ, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից՝…

Տավուշի մարզի շահերի պաշտպանության խմբերն ամփոփեցին իրենց աշխատանքները

Օգոստոսի 30, 2017
Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզի Ոսկեվան, Բաղանիս, Բերդավան և Հաղթանակ   համայնքների մոտ 50 երեխաներ  ընդգրկված են երեխայի շահերի պաշտպանության ծրագրում, որը նշյալ համայնքներում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության կողմից երեխաների շահերի պաշտպանության խմբերն ամփոփեցին իրենց գործունեության  արդյունքները  տարեկան  ֆորումների ընթացքում, որին մասնակցում էին  համայքների ավագանու անդամներ, համայնքների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների,…

Հայ օգնության միությունը գրենական պիտույքներ է տրամադրել սահմանամերձ համայնքների դպրոցականներին

Օգոստոսի 24, 2017
Լուրեր կազմակերպություններից

Հայ օգնության միության Հայաստանի Շրջանային վարչությունը շարունակում է աջակցել ՀՀ կրթական ոլորտին: Այս անգամ վարչությունը ՀՀ Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի սահմանամերձ համայնքների 1-4-րդ դասարանների աշակերտներին տրամադրել է գրենական պիտույքներ: Ընդհանուր առմամբ` գրենական պիտույքներ է տրամադրվել 3210 աշակերտի, որից 813` 1-ին, 993` 2-րդ, 704` 3-րդ և 700` 4-րդ …

Ազգային երգ ու պարը` Արցախում․ կայացավ Արցախի ուսուցիչների առաջին վերապատրաստումը

Օգոստոսի 18, 2017
Լուրեր կազմակերպություններից

Այս ուստարվանից սկսած՝ Արցախի դպրոցների 5-7-րդ դասարաններում կներդրվի և կդասավանդվի դպրոցական ծրագրի ամենահայրենասիրական առարկաներից մեկը՝ ազգային երգ ու պարը։

Այս նպատակով Արցախում երկու փուլով մեկնարկեցին ուսուցիչների վերապատրաստումներ, որոնք իրականացվեցին «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամի կողմից։

Վերապատրաստումների առաջին փուլին մասնակցեց Ստեփանակերտի և Արցախի տարբեր շրջանների դպրոցների 17 ուսուցիչ՝ ծանոթանալով…

ՀՀ-ում 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր. կրթությունից դուրս մնացած երեխաների վաղ հայտնաբերման համակարգ կներդրվի

Օգոստոսի 10, 2017
Լուրեր կազմակերպություններից

Ընթացիկ տարվա սեպտեմբերի մեկից ուժի մեջ է մտնում «Հանրակրթության մասին» օրենքի այն պահանջը, ըստ որի՝ ՀՀ-ում 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր: Մինչ այս պարտադիր էր 9-ամյա կրթությունը: Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նկատեց, թե պարտադիր լինելն աշխարհում կայուն զարգացման նպատակներից մեկն է, որը ՀՀ-ում…

«Ընտանիք» կենտրոն. «Հայրենիքը զորեղ է նվիրյալներով» խորագրով ռազմահայրենասիրական ամառային դպրոց ծրագիր

Օգոստոսի 9, 2017
Լուրեր կազմակերպություններից

Որո՞նք են լինելու վաղվա Հայաստանի սահմանները:
-Անոնք, որ պիտ գծեն հայ զինվորի արիությունն ու հայրենասիրությունը:

Գ. Նժդեհ

ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը Վանաձորի «Արբանյակ» ճամբարում հուլիսի 22-ից 30-ը իրականացրեց «Հայրենիքը զորեղ է նվիրյալներով» խորագրով ռազմահայրենասիրական պատանեկան ամառային դպրոց ծրագիրը:

Ծրագրի նպատակն էր նպաստել ազգային, համամարդկային արժեքներով հարուստ և…