ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից

Հոկտեմբերի 8, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ ներկայացուցիչների։ Տոնի շրջանակում ամփոփվել են նաև «Տարվա լավագույնները» 2024 մրցույթի արդյունքները, որի հաղթողները ևս պարգևատրվել են։

Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանում, որտեղ մեկնարկել է նաև «Ուսուցիչը՝ կրթության հենասյուն» խորագրով ուսուցչական…

Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է նորակառույց դպրոցների՝ ճաշարանային գույքով ապահովման գործընթացին

Հոկտեմբերի 4, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 և Ջիվան Աբրահամյանի անվան թիվ 111 նորակառույց դպրոցներ՝ ծանոթանալու գույքով ապահովման գործընթացին:

Դպրոցները կառուցվել են Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում և արդեն մոտ 1 տարի է՝ ինչ սկսել են բնականոն…

Հաստատվել է «Մինչև 2026 թ. կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և նախակրթարան» ծրագրում ընդգրկված հաստատությունների ցանկը

Հոկտեմբերի 4, 2024
Լուրեր կազմակերպություններից

Կառավարությունը հոկտեմբերի 3-ի նիստում հաստատել է «Մինչև 2026 թ. կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և նախակրթարան» ծրագրում ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների ցանկը:

Սահմանվել են նաև ցանկում ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները:

Ըստ հիմնավորման՝ հանրապետության շուրջ 229 բնակավայրում նախադպրոցական կրթական…

Մեկնարկում է հոկտեմբեր ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը

Հոկտեմբերի 4, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուսումնական տարվա «Ամսվա լավագույններ» (հոկտեմբեր) մրցութային հայտերի ընդունումը:

Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա lավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի…

ՀՀ կրթության բարեփոխումների բովանդակային ուղղվածությունը ներկայացվել է ԱՊՀ ուսուցիչների 8-րդ համագումարում

Հոկտեմբերի 3, 2024
Լուրեր կազմակերպություններից

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական ​​մանկավարժական համալսարանում շարունակվում է ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարը, որի բացման միջոցառմանը մասնակիցներին ողջունել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով կրթության ոլորտի բարեփոխումների հիմնական ուղղություններն ու նոր ծրագրերը:

Համաժողովի աշխատանքները շարունակվել են պլենար քննարկումների ձևաչափով, որը…

«Մոդել Հայաստան» կրթական սիմուլյացիոն խաղը՝ երիտասարդների կարողությունների զարգացման գործիք

Հոկտեմբերի 3, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և ԵՄ աջակցությամբ տեղի է ունեցել «Մոդել Հայաստան» կրթական սիմուլյացիոն խաղ-միջոցառումը, որը կազմակերպվել է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում:

Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարադության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը:

«Մոդել Հայաստան» կրթական…

Երևանում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարը

Հոկտեմբերի 3, 2024
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Երևանում այսօր մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարը՝ «Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունն Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կրթության զարգացման վրա» խորագրով:

Համաժողովի շրջանակում անցկացվում է նաև Մանկավարժական վարպետության 3-րդ միջազգային փառատոնը:

Համաժողովի պաշտոնական բացմանը մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և…

Հայտնի են «Տարվա լավագույնները 2024» մրցույթի հաղթողները

Հոկտեմբերի 3, 2024
Լուրեր կազմակերպություններից

«Տարվա լավագույնները 2024» մրցութային հանձնաժողովին ներկայացվել է 37 հայտ 11 անվանակարգում. հաղթող է ճանաչվել 22 հայտ (20-ը՝ անհատական, 2-ը՝ խմբային):

Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն:

Հաղթող ճանաչված…

Արաքսիա Սվաջյանը հանդիպել է ՏՄԱԿ-ների տնօրեններին

Հոկտեմբերի 2, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում հանդիպել է Տարածքային մանակավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (ՏՄԱԿ) տնօրեններին՝ քննարկելու ուսումնական տարվա առաջնային խնդիրներն ու անելիքները:

Ողջունելով ներկաներին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել առկա խնդիրները և միասնաբար նախանշել դրանց լուծման ուղիները՝ աշխատանքներն առավել…

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են դպրոցներում լաբորատորիաների ստեղծմանը վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 2, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի ծրագրերի ղեկավար Շիզուկա Կունիմոտոյին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ֆինանսական ղեկավար, տնօրենի տեղակալ Արմինե Խաչատրյանն ու ՀԲ ծրագրերի ավագ պատասխանատու Նարինե Թադևոսյանը:

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է Շիզուկա Կունիմոտոյին և…