ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

Նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին

Օգոստոսի 20, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Ազգային ժողովում հանդիպել է «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

Ժաննա Անդրեասյանը «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին ներկայացրել է նախարարության համակարգման ոլորտներում…

Հանդիպում բուհերի և ուսուցչին վերապատրաստող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Օգոստոսի 20, 2024
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է մի շարք բուհերի ներկայացուցիչներին, ինչպես նաև հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստել ցանկացող կազմակերպությունների ղեկավարներին, որոնք նախատեսում են իրականացնել ուսուցիչների վերապատրաստումների գործընթացը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային…

Կրթական էքսպո, մշակութային կրթության տարի․ օգոստոսյան խորհրդակցություններն անցկացվում են նոր ձևաչափով

Օգոստոսի 19, 2024
Լուրեր կազմակերպություններից

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Տավուշի մարզից այսօր մեկնարկել են 2024-2025 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունները՝ հանրակրթական դպրոցների, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների տնօրենների և փոխտնօրենների մասնակցությամբ:

Խորհրդակցությունները վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Խորհրդակցությանը մասնակցել են նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի, ՀՄԿ-ի, մարզպետարանի կրթության,…

Մեկնարկում է 2024 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության դիմում-հայտերի ընդունումը

Օգոստոսի 19, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Երիտասարդության ծրագիր» բյուջետային ծրագրի շրջանակում ընդունում է հայտեր 2024 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության համար:

Դասընթացն իրականացվում է կարճաժամկետ ոչ ֆորմալ կրթական ծրագրի միջոցով, որի նպատակն է կատարելագործել երիտասարդների հետ պրակտիկ աշխատանք կատարող անձանց մասնագիտական և անձնային որակները՝ ազգային և ՏԻՄ մակարդակում…

Սեպտեմբերից հանրակրթության պետական նոր չափորոշիչը ներդրվելու է 3-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ դասարաններում

Օգոստոսի 16, 2024
Լուրեր կազմակերպություններից

Ծաղկաձորում մեկնարկել է «Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» խորագրով աշխատանքային երկօրյա խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Խորհրդակցությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարության, ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների ղեկավարները, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի, Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները:

Քննարկումը կազմակերպվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ։

Բացման խոսքում…

Հայաստան-Վրաստան համագործակցությամբ գիտության ոլորտում կանցկացվի համատեղ նախագծերի աջակցության մրցույթ

Օգոստոսի 16, 2024
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան գիտության ազգային հիմնադրամի հետ համատեղ նախատեսում է անցկացնել «ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ-ՎԳԱՀ-2024» միջազգային մրցույթը:

Այն կիրականացվի գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում՝ համաձայն ԲԿԳ-ի և նշյալ հիմնադրամի միջև 2023 թ․ ստորագրված «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» համագործակցության ծրագրի:

Մրցույթի…

Հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն Տավուշի մարզից

Օգոստոսի 15, 2024
Լուրեր կազմակերպություններից

2024-2025 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՀՀ մարզերում և Երևանում տեղի են ունենալու օգոստոսյան խորհրդակցություններ՝ հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ։

Օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն օգոստոսի 19-ին Տավուշի մարզից: Օգոստոսի 20-ին խորհրդակցությունները կանցկացվեն Լոռու մարզում, օգոստոսի 21-ին՝ Շիրակի, օգոստոսի 22-ին՝ Գեղարքունիքի, օգոստոսի 23-ին՝ Արմավիրի և Արագածոտնի, օգոստոսի 26-ին՝ Սյունիքի, օգոստոսի 27-ին՝…

Քննարկում՝ «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ

Օգոստոսի 15, 2024
Լուրեր կազմակերպություններից

«Գյումրու երկխոսության մեդիա կենտրոնում» շահագրգիռ կողմերի միջև տեղի է ունեցել «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում, որին մասնակցել է ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը:

Քննարկմանը կարևորվել է այն հանգամանքը, որ օրենքի նախագծի մշակումը կատարվել է մասնակցային եղանակով. ընդգրկվել են ոլորտի փորձագետներ, հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև Հայաստանի 10…

Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերը

Օգոստոսի 15, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են 2024/2025 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը։

Կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար հատկացվել է 107 անվճար տեղ, որից 10-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, 75-ը՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, 22-ը՝ ՀՀ…

Մեկնարկում է Համահայկական հայագիտական օլիմպիադան

Օգոստոսի 14, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է Համահայկական հայագիտական 11-րդ օլիմպիադան:

Նպատակն է խրախուսել հայոց լեզվի, գրականության և պատմության իմացությունն արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում, օգնել նրանց ճանաչել Հայաստանը և ծանոթանալ տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ:

Համահայկական հայագիտական 11-րդ օլիմպիադային մասնակցության հայտ են ներկայացրել Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում,…