Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատել է ՀՀ նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ն ընդգրկված Լեռնային Ղարաբաղի սովորողների ուսման վարձի փոխհատուցման տրամադրման կարգը:
Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ որոշումը վերաբերում է ՀՀ ուսումնական հաստատություններում…
ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 510 մլն 592 հազար դրամ գումարի չափով:
Ընդունված որոշմամբ նաև վերաբաշխման արդյունքում առաջացող մնացորդը՝ 804 մլն 641 հազար դրամի չափով, ուղղվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի…
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի «Միասին» թատերախմբի պատանի դերասանները Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի դահլիճում հանդես են եկել «Ջրաշուշանի ճամփորդությունը» ներկայացման առաջնախաղով:
Միջոցառմանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նախարարի տեղակալը շնորհավորել է պատանի դերասաններին առաջնախաղի առթիվ և վստահություն հայտնել, որ թատերախումբը դեռ երկար ճանապարհ է անցնելու՝ հանրապետության…
ԿԳՄՍ նախարարությունում ամփոփվել է նախարարության աջակցությամբ ամենամյա պարբերականությամբ իրականացվող «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացը։
«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի մասնակիցներին ողջունել և վկայականներ է հանձնել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Արթուր Մարտիրոսյանը նախ շնորհակալություն է հայտնել դասընթացին մասնակցելու համար՝ հույս հայտնելով, որ մասնակիցների ձեռք բերած փորձն ու գիտելիքը կնպաստեն նրանց մասնագիտական աշխատանքի…
«Դպրոցական լավագույն մինի այգի» երրորդ մրցույթն ավարտվել է Լոռու մարզի Նեղոց գյուղի Արթուր Բեգջանյանի անվան հիմնական դպրոցում տեղի ունեցած մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությամբ։
Մրցույթն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի կողմից:
Միջոցառման ընթացքում…
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում այսօր նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը հանդես են եկել տարեվերջյան մամուլի ասուլիսով:
Սարգիս Հայոցյանը ներկայացրել է ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի, Բարձրագույն որակավորման կոմիտեի ու Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության միավորմամբ ստեղծված Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գործունեությունը։
Բանախոսը, մասնավորապես, անդրադարձել…
Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակի առիթով ՀՀ ԳԱԱ նախագահությունում այսօր տեղի է ունեցել հոբելյանական նիստ, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, Կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, գիտական հանրույթի ներկայացուցիչներ:
Ակադեմիայի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանել…
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախադպրոցական կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող հաստատությունների լիցենզավորման գործընթացի վերաբերյալ իրավական խորհրդատվություն տալու նպատակով հաստատությունների ներկայացուցիչների համար կազմակերպել էր հանդիպում:
ԿԳՄՍՆ լիցենզավորման վարչության պետ Աշոտ Արշակյանը, Լիցենզավորման և թույլտվությունների բաժնի պետ Վարուժան Խաչատրյանը և Հանրակրթության վարչության հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի գլխավոր…
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է «Եվրոպան տեղայնացվում է» երիտասարդական աշխատանքի ծրագրի մասնակիցների հետ, որի ընթացքում ներկայացվել են ծրագրի մենթորության նախագծի 2023 թ. շրջափուլի արդյունքները:
Ողջունելով ներկաներին՝ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող ծրագրերն ու համագործակցության ընդլայնման նախաձեռնությունները:
«Մեր երկիրն ունի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (CEPA),…
ԵՊՀ-ում օրերս ամփոփվել է «Ես մեդիագրագետ եմ» հանրապետական նախագիծը, որի նպատակն է սովորողների շրջանում զարգացնել մեդիայից օգտվելու հմտությունները, ընդլայնել մեդիագրագիտության շրջանակը:
Ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԵՊՀ ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ներկայացուցիչներ «ԿԶՆԱԿ» հիմնադրամից, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնից և…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ