ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանին:
Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը:
Քննարկվել է ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի կողմից իրականացվող «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը, որն ընթանում…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Քորնել Իոնեսկուին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին և կարևորել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում Հայաստանի և Ռումինիայի միջև փոխհամագործակցության զարգացումը:
Քննարկվել է 2024թ. հուլիսին կողմերի միջև ստորագրված…
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել հանրակրթական դպրոցների ուսուցիչներին որակավորման տարակարգի շնորհման և հավելավճարի տրամադրման կարգում փոփոխությունների որոշման նախագծին:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացումն ու ոլորտում մասնագիտական զարգացման ու վարձատրության խրախուսման արդյունավետ գործիքների ներդրումը…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Մադամ» գործարար կանանց միության անդամներին՝ նախագահ Տաթև Բեյբությանի գլխավորությամբ:
«Որևէ բնագավառում հաջողության հասած կանանց օրինակը ոգևորիչ է բազմաթիվ երիտասարդ աղջիկների համար՝ չվարանելու և գնալու իրենց նպատակների հետևից: Կրթական համակարգի կարևոր դերերից մեկն էլ երեխաների համար կանանց հաջողության պատմություններն ավելի…
Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF)՝ Հայաստան ժամանած ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարության գործընկերների հետ քննարկել են «Արևելյան գործընկերության երկրների համար հմտությունների և կրթության բարեփոխումների աջակցության ծրագրի» շրջանակում իրականացված և նախատեսվող աշխատանքները:
Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը:
ETF-ի մարդկային կապիտալի զարգացման գլխավոր փորձագետ, ծրագրի ղեկավար Թիմո Կուուսելան և…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուստարվա «Ամսվա լավագույններ» (փետրվար) մրցութային հայտերի ընդունումը:
Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա Լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Երկակի նշանակության գիտական նախագծեր 2025» մրցույթը:
Մրցույթն ուղղված է՝
- ռազմարդյունաբերության մեջ օգտագործվելու ներուժ ունեցող երկակի նշանակության գիտահետազոտական աշխատանքների խթանմանը,
- երկակի նշանակության նոր տեխնոլոգիաների ստեղծմանը և դրանց պատրաստիության մակարդակի բարձրացման աջակցությանը,
- ռազմական արտադրության մեջ…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին:
Համաձայն հրամանի` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց` https://exams.emis.am հղմամբ` 2025 թ. հունվարի…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում հանդիպել է կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների հետ:
Հանդիպմանը մասնակցել է տարբեր առարկաների շուրջ 90 ուսուցիչ:
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախարարության համար կարևոր է լսել կամավոր ատեստավորման համակարգի վերաբերյալ ուսուցիչների հարցերը, դիտարկումներն ու առաջարկները՝ գործընթացի կազմակերպումը բարելավելու նպատակով:
…Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգում:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` նշելով, որ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի կարևոր առաջնահերթություններից մեկը նախադպրոցական կրթության համակարգում երեխաների ընդգրկվածության մակարդակի ավելացումն է:
«Այս առումով…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:
Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ