ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների կազմակերպման նպատակով:
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2023թ. նոյեմբերի 17-ից նոյեմբերի 30-ը ներառյալ՝ առցանց եղանակով՝ https://schoolexams.emis.am/ հղումով:
Համակարգը կգործի 24-ժամյա ռեժիմով:
Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և սահմանված կարգով կհրապարակվի…
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ նոյեմբերի 17-ին Երևանի պետական համալսարանում կմեկնարկի «Համահայկական գիտաժողով - 2023»-ը, որն այս տարի կանցկացվի երկրորդ անգամ:
Վեցօրյա գիտաժողովի շրջանակում զեկուցումներով հանդես են գալու Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից հայտարարված հետևյալ մրցույթների շահառուները՝ ներկայացնելով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների իրականացման ընթացքը և միջանկյալ…
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրում - 2024» մրցույթ:
Մրցույթի հիմնական նպատակը արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծումն է: Միաժամանակ, մրցույթը կնպաստի ներպետական և միջազգային համագործակցության խթանմանը, Սփյուռքի գիտական ներուժի ներգրավմանը, երիտասարդ հետազոտողների և ասպիրանտների…
Գորիսի պետական համալսարանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ երկրորդ տարին է՝ իրականացնում է անվճար մասնագիտական դասընթացների շարք։
Նպատակը ոչ ֆորմալ կրթության միջոցով մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների, մասնագիտական կողմնորոշման ծրագրերի մասին երիտասարդների (այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների) իրազեկվածության և ներգրավվածության բարձրացումն է։
…ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ՏԿԵ նախարարությունում մարզպետների մասնակցությամբ համատեղ խորհրդակցություն են իրականացրել։
Քննարկվել են մի շարք ընթացիկ աշխատանքային հարցեր, ինչպես նաև «300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերանորոգելու կամ հիմնանորոգելու» միջոցառման շրջանակում առաջիկա անելիքները և առկա…
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ ՀՀ Տավուշի, Արարատի, Վայոց ձորի մարզերում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպությունների ընտրության նպատակով:
Մրցույթը հայտարարվում է «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ» միջոցառման՝ 2024 և 2025 թվականներին իրականացման նպատակով:
Հայտեր կարող են ներկայացնել…
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Մասնագիտական վերապատրաստում 2024» մրցույթը Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում։
Մրցույթը մեկտեղում է նախկինում հայտարարված Գիտական կադրերի (PhD, PostDoc) վերապատրաստման ծրագրերի hայտերի ընտրության և Գիտական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման ծրագրերի հայտերի ընտրության մրցույթները։
«Մասնագիտական վերապատրաստում 2024» մրցույթը, որն իրականացվում…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գերմանական Gerkan, Marg and Partners ճարտարապետական կազմակերպության ներկայացուցիչներ Թոբիաս Քայելին և Յոհան Րաբեին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Հանդիպմանը քննարկվել են Ակադեմիական քաղաքի նախագծման աշխատանքներին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Ակադեմիական քաղաքի տարածքներում իրականացված ուսումնասիրություններին, առաջիկայում նախատեսվող քայլերին, մասնավորապես, Ակադեմիական…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր մասնակցել է «Ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության կարգավորումը Հայաստանում» վերապատրաստման դասընթացի մեկնարկի միջոցառմանը:
Վերապատրաստումն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:
Դասընթացի նպատակն Հայաստանի մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) համակարգի ներկայացուցիչներին ծանոթացնել նախկինում…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ դպրոցականների 2023-2024 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների մարզային և հանրապետական փուլերի ժամկետները, ինչպես նաև առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը:
Օլիմպիադան կազմակերպվում է երեք փուլով՝ առաջին (դպրոցական), երկրորդ (մարզային) և երրորդ (հանրապետական):
Առաջադրանքները կազմում են Հանրապետական առարկայական հանձնաժողովները: Առաջադրանքները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի…
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ