ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում

Հոկտեմբերի 30, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ, շրջել նախարարության ենթակայության միջին մասնագիտական մի շարք ուսումնական հաստատություններում:

Այցի շրջանակում Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստին՝ որպես նախագահ:

ԿԳՄՍ փոխնախարարը ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի…

Լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ գյուղական մինչև 100 սովորող ունեցող դպրոցների և ԲՏՃՄ ոլորտի ուսուցիչների հավելավճարների համար

Հոկտեմբերի 30, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կառավարության որոշմամբ վերաբաշխում է կատարվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի բյուջեում՝ լրացուցիչ միջոցներ նախատեսելով մինչև 100 աշակերտ ունեցող գյուղական դպրոցների ուսուցիչների և ԲՏՃՄ (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդողների համար լրավճարների տրամադրման համար: ՀՀ ԿԳՄՍ նախարարության այլ միջոցառումներից տնտեսված միջոցներից կվերաբաշխվի 215 մլն 354 հազար դրամ գումար:

Որոշվել է ՀՀ գյուղական…

Ֆրանսիայի պատվիրակությունն այցելել է «Թումո»

Հոկտեմբերի 30, 2023
Լուրեր կազմակերպություններից

Հայաստան այցի շրջանակում Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունն այցելել է «ԹՈՒՄՈ» Երևան։

Ֆրանսիացի գործընկերներին ուղեկցել են ԿԳՄՍ փոխնախարարներ Արթուր Մարտիրոսյանը, Դանիել Դանիելյանը, Ալֆրեդ Քոչարյանը։

Այցելության կարևոր կանգառներից մեկը «ԹՈՒՄՈ»-ի եռաչափ սկանավորման բաժինն էր, որտեղ հյուրերը ծանոթացել են Հայաստանի և Արցախի պատմամշակութային հուշարձանների պահպանմանն ուղղված ընթացիկ աշխատանքներին:

Հանդիպում վիրահայ երիտասարդների հետ՝ համահայկական ճանաչողական այցի շրջանակում

Հոկտեմբերի 27, 2023
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է վիրահայ 25 երիտասարդների հետ, որոնց համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպվել է համահայկական քառօրյա ճանաչողական այց Հայաստանի պատմական, մշակութային և հոգևոր վայրեր:

Միջոցառման մասնակիցների ընտրությունն իրականացրել է Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի հետ համագործակցությամբ:

Այցի նպատակն է հայկական արժեքների ճանաչողության միջոցով վիրահայ երիտասարդներին…

ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի անդամները կարողությունների զարգացման դասընթացի ավարտին ստացել են հավաստագրեր

Հոկտեմբերի 27, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի անդամների համար ամփոփվել է կարողությունների զարգացման եռօրյա դասընթացը, որը կազմակերպվել է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում՝ ԿԳՄՍ նախարարության և «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» կազմակերպության հետ համատեղ:

Դասընթացի ավարտին ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի գործող կազմի 22 անդամներն այսօր պարգևատրվել են…

Արաքսիա Սվաջյանը Գյումրիում մասնակցել է «Միջմշակութային երկխոսության շաբաթ» խորագրով ծրագրի ամփոփիչ միջոցառմանը

Հոկտեմբերի 27, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ և Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մասնակցել «Միջմշակութային երկխոսության շաբաթ» խորագրով ծրագրի ամփոփիչ միջոցառմանը։

Մեկ շաբաթ տևած ծրագիրը հագեցած է եղել կրթամշակութային բազմաբովանդակ միջոցառումներով՝ սեմինարներով, մասնագիտական վարպետաց դասերով, հոգևոր-մշակութային փառատոնով, վարպետ-արվեստագետների հետ հանդիպումներով,…

Կարողությունների զարգացման դասընթաց՝ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի անդամների համար

Հոկտեմբերի 25, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի անդամները հոկտեմբերի 25-27-ը Երևանում կմասնակցեն կարողությունների զարգացման եռօրյա դասընթացին:

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» խորագիրը կրող դասընթացին 22 աշակերտ է մասնակցում ինչպես Երևանից, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերից: Այն կազմակերպել է ԿԳՄՍ նախարարությունը՝ «ՓԻ-ԷՅՉ ինթերնեշնլ» (Փրոջեքթ Հարմոնի) կազմակերպության հետ համատեղ:

Դասընթացի…

Համդան Բին Ռաշիդ Ալ-Մակթում ՅՈւՆԵՍԿՕ միջազգային մրցանակ

Հոկտեմբերի 25, 2023
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Մեկնարկել է Համդան Բին Ռաշիդ Ալ-Մակթում ՅՈւՆԵՍԿՕ միջազգային մրցանակի համար հայտերի ընդունման գործընթացը:

Մրցանակային ֆոնդը կազմում է 300 000 ԱՄՆ դոլար՝ նախատեսված առավելագույնը երեք մրցանակակրի համար։ Մրցանակը շնորհվելու է տարբեր հաստատություններ, պետական և ոչ պետական կազմակերպություններ, կրթական և հետազոտական կենտրոններ ներկայացնող այն անհատներին, որոնց կողմից իրականացվող (առնվազն երեք տարի) ծրագրերն…

«100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային մրցույթում ՀՀ ներկայացուցիչ Տաթևիկ Ջհանգիրյանի գաղափարը ճանաչվել է հաղթող

Հոկտեմբերի 24, 2023
Լուրեր կազմակերպություններից

Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում տեղի են ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը և «100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային երիտասարդական նախագծի եզրափակիչ փուլը։

Նիստի օրակարգում քննարկվել են հարցեր միջազգային երիտասարդական քաղաքականության, ԱՊՀ երկրներում 2024 թ. կամավորական շարժման նախապատրաստական աշխատանքների, դրա վերաբերյալ կանոնադրության նախագծի, 2024 թ. համաշխարհային երիտասարդական փառատոնի,…

Նախագիծ. փոփոխություններ ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում

Հոկտեմբերի 23, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Նախագծի նպատակը գործող կարգում կամավոր ատեստավորման կազմակերպման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների հստակեցումն է, որոնք…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)